Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 9. Ինչպես հասկանալ և բացատրել ճշմարտությունները


«Վարդապետության սերտման կրկնություն 9. Ինչպես հասկանալ և բացատրել ճշմարտությունները», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտման կրկնություն 9», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտման կրկնություն 9

Ինչպես հասկանալ և բացատրել ճշմարտությունները

Նկար
երիտասարդ աղջիկը ավետարանի ճշմարտությունները բացատրում է ուրիշներին

Վարդապետության սերտման հատվածները պարունակում են կարևոր ճշմարտություններ Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին: Այս դասը կօգնի ձեզ հասկանալ վարդապետության սերտման հատվածներում ուսուցանվող վարդապետությունը և բացատրել այն ուրիշներին:

Օգնեք ուսանողներին զարգացնել ավետարանի համոզմունքները ուրիշների հետ քննարկելու կարողությունը: Վարդապետությունը և սկզբունքները բացատրելը, գաղափարներով և համապատասխան փորձառություններով կիսվելը և աստվածային ճշմարտության մասին վկայելը կարող է հստակեցնել ուսանողների հասկացողությունը ավետարանի վարդապետության և սկզբունքների վերաբերյալ և բարելավել ուսանողների՝ ավետարանն ուրիշներին ուսուցանելու կարողությունը: Ուսանողներին հաճախ հնարավորություն տվեք բացատրելու իրենց սովորածը:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք պատրաստվել պատմելու որևէ ժամանակի մասին, երբ իրենց կյանքն օրհնվել է մեկի միջոցով, ով նրանց բացատրել է սուրբ գրությունները, կամ, երբ նրանք կարողացել են օրհնել մեկ ուրիշի կյանքը՝ օգտագործելով կամ բացատրելով սուրբ գրությունները:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս կրկնության դասի փոխարեն: Ուսումնասիրեք շրջանի կամ տարածաշրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված ժամանակացույցը, որպեսզի հավաստիանաք, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման յուրաքանչյուր հատվածի դասն անցկացվելու է այն ժամանակ, երբ ընթանում են սեմինարիայի դասերը:

Բացատրեք սուրբ գրությունների ճշմարտությունները

Ուսանողներին ցուցադրեք հետևյալ հարցը և առաջարկեք նրանց գրատախտակին գրել իրենց պատասխանները:

  • Սուրբ գրությունները հասկանալու և բացատրելու ձեր ունակությունը ի՞նչ հանգամանքներում կարող է փոխել կամ փոխել է ինչ-որ մեկի կյանքը:

Յոթանասունից երեց Առնուլֆո Վալենզուելան կիսվել է մի փորձառությամբ, երբ նա կարողացել է օրհնել ուրիշներին՝ հստակ ուսուցանելով սուրբ գրությունները: Դիտեք «Խորությամբ դարձի գանք դեպի Հիսուս Քրիստոսը» տեսանյութի 6:34-7:31 հատվածը, որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org,կամ կարդացեք ստորև ներկայացվող խոսքերը:

Երիտասարդ տարիքում միսիա ծառայելիս ես նկատեցի, որ երբ սուրբ գրությունների միջոցով ուսուցանում էինք, շատերի կյանքն էր փոխվում: Ես իմացա դրանց մեջ եղած զորության և այն մասին, թե դրանք ինչպես կարող են փոխել մեր կյանքը: Ամեն մեկը, ում մենք ուսուցանում էինք վերականգնված ավետարանը, եզակի անհատ էր՝ տարբեր կարիքներով: Սուրբ գրությունները՝ սուրբ մարգարեների կողմից գրված մարգարեությունները, այդ մարդկանց բերեցին դեպի Տիրոջ հավատը, հանգեցրին ապաշխարության և փոխեցին նրանց սրտերը:

Սուրբ գրությունները ուրախությամբ լցրեցին այդ մարդկանց սրտերը, երբ նրանք ստացան ոգեշնչում, ուղղորդում, մխիթարություն, ուժ և իրենց կարիքների պատասխանները: Նրանցից շատերը որոշեցին փոփոխություններ կատարել իրենց կյանքում և սկսեցին պահել Աստծո պատվիրանները: (Առնուլֆո Վալենզուելա, «Խորությամբ դարձի գանք դեպի Հիսուս Քրիստոսը», Լիահոնա, նոյեմբեր 2021թ., 60)

  • Ըստ ձեզ՝ սուրբ գրություններն ինչո՞ւ այդքան մեծ ազդեցություն ունեցան այն մարդկանց վրա, ում ուսուցանում էր երեց Վալենզուելան:

    Հետևյալ հարցերի շուրջ մտածելու համար ուսանողները, գուցե, որոշ ժամանակի կարիք ունենան: Գուցե օգտակար լինի հնչեցնել հարցերը, և մինչ դուք կկիսվեք ձեր պատասխանով, թող ուսանողները մտածեն իրենց պատասխանների շուրջ:

  • Ե՞րբ է օրհնվել ձեր կյանքը, երբ ինչ-որ մեկը ձեզ բացատրել է սուրբ գրությունները:

  • Ե՞րբ եք դուք կարողացել օրհնել ուրիշներին՝ բացատրելով նրանց սուրբ գրությունները:

Խորհեք, թե ինչպես կարող եքզարգացնել սուրբ գրությունները հասկանալու և բացատրելու ձեր կարողությունները: Մտածեք, թե դա ինչպե՞ս կարող է օգնել ձեզ ավելի նմանվել Փրկչին, ով հաճախ էր օգտագործում սուրբ գրությունները ուրիշներին ուսուցանելու համար (տես Ղուկաս 24.27, Հովհաննես 10.34–36):

Մորմոնի Գրքի վարդապետության սերտումը

Մորմոնի Գրքի վարդապետության սերտման առաջին 12 հատվածները թվարկված են ստորև: Կարող եք նշել այդ հատվածները և դրանց հիմնական արտահայտությունը, եթե մինչև հիմա չեք նշել:

Ցուցադրեք հետևյալ աղյուսակը, որպեսզի ուսանողները կարողանան անդրադառնալ դրան դասի ընթացքում:

Վարդապետության սերտման առաջին 12 հատվածները և հիմնական արտահայտությունները

Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

Սուրբ գրությունների հղումներ

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Սուրբ գրությունների հղումներ

1 Նեփի 3.7

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 2.25

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 2.27

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նրանք ազատ են ընտրելու ազատություն և հավերժական կյանք … կամ … գերություն և մահ»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 26.33

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Բոլորը նույն են Աստծո համար»։

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 28.30

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Աստված «կտա մարդկանց զավակներին՝ տող առ տող, ցուցում առ ցուցում»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 32.3

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Սնվեք Քրիստոսի խոսքերով. Քանզի ահա, Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 32.8–9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Դուք պետք է միշտ աղոթեք»:

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 2.17

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք»:

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 2.41

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները … օրհնված են բոլոր բաներում»։

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 3.19

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«[Հանեք] բնական մարդուն և [դարձեք] սուրբ, Տեր Քրիստոսի Քավությամբ»։

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 4.9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Հավատացեք Աստծուն, … հավատացեք, որ Նա ունի բոլոր իմաստությունը»։

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 18.8–10

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Մկրտվեք Տիրոջ անունով՝ … որպես մի վկայություն … որ դուք մտել եք նրա հետ ուխտի մեջ»։

Մտածեք, թե հետևյալ քայլերն ինչպես կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ ու բացատրել սուրբ գրությունների ճշմարտությունները:

Ուսանողներին ցուցադրեք կամ այլ կերպ տրամադրեք ստորև նկարագրված երեք քայլերը:

  • Քայլ 1. Հասկացեք սուրբ գրության բովանդակությունը և որոշեք, թե ինչպես եք բացատրելու այն սեփական բառերով: Բովանդակությունը կարող է ներառել այն, թե որտեղ են իրադարձությունները տեղի ունենում, ով ում հետ է խոսում և ինչու: Գլխի վերնագրի և մի քանի հարակից հատվածների ընթերցումը կարող է օգնել դա անելիս:

  • Քայլ 2. Հասկացեք սուրբ գրությունների ճշմարտություններն այն չափով, որ կարողանաք բացատրել դրանք: Ձեզ կօգնեն հարցերը, որոնք կարող եք տալ ինքներդ ձեզ, օրինակ՝ Հեղինակն ի՞նչ հիմնական ուղերձներ է փորձում փոխանցել: Հատվածն ի՞նչ է ուսուցանում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին: Ինչպե՞ս կարող եմ ճշմարտությունները շարադրել պարզ եղանակով: Ի՞նչ իրավիճակներում կարող է մարդն օգուտ ստանալ այդ ուղերձը հասկանալուց:

  • Քայլ 3. Մտածեք, թե ձեր բացահայտած ճշմարտություններն ինչպես կարող են օգնել այն մարդուն, որին բացատրում եք դրանք: Մտածեք նրա կյանքի հանգամանքների և նրա խնդիրների մասին: Կապեր ստեղծեք ճշմարտությունների և այդ հանգամանքների ու խնդիրների միջև:

Կիրառեք

Վերևի աղյուսակից ընտրեք վարդապետության սերտման մեկ կամ երկու հատված, որոնք ցանկանում եք ավելի խորությամբ հասկանալ, կամ որոնք, կարծում եք, օրհնություն կլինեն ձեզ կամ ձեզ ծանոթ մեկի համար: Օգտագործեք հենց նոր սովորած քայլերը, որպեսզի շարադրեք, թե ինչպես եք բացատրելու դրանք մեկ ուրիշին:

Ուսումնասիրելու և պատրաստվելու համար բավարար ժամանակ հատկացնելուց հետո կարող եք ուսանողներին առաջարկել դերախաղով միմյանց բացատրել սուրբ գրությունների ճշմարտությունները:

Երբ ավարտեք, պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Այս քայլերի օգտագործումն ինչպե՞ս օգնեց ձեզ ավելի խորությամբ հասկանալ սուրբ գրությունները։ Այդ քայլերն ինչպե՞ս օգնեցին ձեզ պատրաստվել և հատվածը բացատրել ուրիշներին:

  • Ձեր հասկացած և բացատրած ճշմարտությունները ինչպե՞ս կարող են օգնել ձեզ ձեր անձնական հանգամանքներում:

  • Սուրբ գրություններն ավելի հետևողականորեն հասկանալու և բացատրելու այդ քայլերի օգտագործումը ինչպե՞ս կարող է օգնել ձեզ ավելի նմանվել Փրկչին: