Սեմինարիա
Հակոբ 2.1–21. «Թույլ չտաք … այս հպարտությունը կործանի ձեր հոգիները»


«Հակոբ 2.1–21. «Թույլ չտաք … այս հպարտությունը կործանի ձեր հոգիները»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Հակոբ 2.1–21», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Հակոբ 2.1–21

«Թույլ չտաք … այս հպարտությունը կործանի ձեր հոգիները»

Նկար
Հակոբը ուսուցանում է տաճարի մոտ

Մարգարե Հակոբն Աստծո հայտնությունից գիտեր, որ նեփիացի ժողովուրդը տառապում էր տարբեր մեղքերից: Տաճարի մոտ նա քարոզում էր՝ հաղթահարելու այդ մեղքերը, այդ թվում՝ հպարտության մեղքը: Երբեմն բոլորս ենք տառապում հպարտությունից: Այս դասը կօգնի ձեզ ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին՝ ընդունելով և հաղթահարելով հպարտության մեղքը:

Տվեք հարցեր, որոնք հանգեցնում են բացահայտման: Տվեք հարցեր, որոնք օգնում են սովորողներին ինքնուրույն բացահայտել ավետարանի ճշմարտությունները: Հարցերը կարող են ուսանողներին ներգրավել սուրբ գրությունները հասկանալու գործընթացում և օգնել նրանց բացահայտել ու հասկանալ ավետարանի կարևոր ճշմարտությունները:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք պատրաստվել և կիսվել օրինակներով, ինչպես է հպարտությունը դրսևորվում այսօր աշխարհում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Հպարտություն

Ցուցադրեք ստորև ներկայացված սցենարները և ուսանողներին առաջարկեք հպարտության դրսևորում գտնել:

  • Կոջին հույս ունի, որ թիմակիցը խաղում սխալ թույլ կտա, ու նա ավելի շատ խաղաժամանակ կստանա:

  • Սիլվիան ուռճացնում է իր ձեռքբերումները՝ ուրիշներից ավելի լավը կամ ավելի կարևոր երևալու համար:

  • Յենսը խուսափում է երախտագիտությունից և չի ընդունում ուրիշների գործած բարիքը:

  • Էմին ծաղրում է ուրիշներին և նրանց թիկունքում ծիծաղում է նրանց վրա:

  • Հպարտության ի՞նչ դրսևորում նկատեցիք:

Նախագահ Էզրա Թավտ Բենսոնն (1899–1994) ուսուցանել է.

Հպարտությունը մեղք է, որը հեշտ է տեսնել ուրիշների մեջ, բայց դժվարությամբ ենք նկատում մեր մեջ (Եկեղեցու նախագահների ուսմունքները. Էզրա Թաֆտ Բենսոն [2014], 235):

Այժմ մտածեք Փրկչի մասին: Չնայած Նրա բազմաթիվ ձեռբերումներին ու կարողություններին՝ Նա միշտ հեզ ու խոնարհ էր (տե՛ս Մատթեոս 11.29): Ուսումնասիրելու ընթացքում մտածեք, թե հպարտությունն ինչ ձևերով կարող է դրսևորվել ձեր կյանքում: Այս դասը կօգնի ձեզ ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին՝ դիմակայելով հպարտության մեղքին:

«Թույլ չտաք … այս հպարտությունը կործանի ձեր հոգիները»

Տերն օգնեց մարգարե Հակոբին իմանալ մարդկանց մտքերը և պատվիրեց նրան գնալ տաճար ու վկայել նրանց մեղքերի, այդ թվում՝ հպարտության մեղքի դեմ (տես Հակոբ 2.1–13):

Կարող եք դասարանով կատարել հետևյալ վարժությունը գրատախտակին, ինչպես նաև կարող եք ուսանողներին առաջարկել կատարել այն իրենց օրագրերում:

Ձեր օրագրում էջի մեջտեղում գիծ քաշեք: Էջի ձախ կողմի վերևում գրեք «Հպարտության դրսևորումներ»: Էջի աջ կողմի վերևում գրեք «Փրկչին նմանվելու և հպարտությանը դիմակայելու եղանակներ»:

Ուսանողներին առաջարկեք գտնել և գրատախտակի ձախ կողմում թվարկել հետևյալ հատվածներում իրենց գտած հպարտության դրսևորումները:

Կարդացեք Հակոբ 2.12–16 և գտեք հպարտության դրսևորումներ: Դրանք ավելացրեք ձեր օրագրի էջի ձախ կողմում: Կարող եք դիտել նաև «Հակոբն ուսուցանում է հպարտության մասին» տեսանյութի 0:23-4:39 հատվածը (հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org):

Կարող եք ստորև ներկայացվող թավագիր ճշմարտությունը գրել գրատախտակին և հետևյալ հարցերի միջոցով օգնել ուսանողներին ձևակերպել, թե հպարտությունն ինչպես կարող է ազդել մեզ վրա այսօր:

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել այս հատվածից, այն է, որ հպարտությունը կործանում է մեր հոգիները (Հակոբ 2.16):

  • Ի՞նչ եք կարծում, հպարտությունն ինչպե՞ս կարող է կործանել մեր հոգիները:

  • Ի՞նչ եք կարծում, Հակոբի զգուշացումն այսօր դեռ արդիակա՞ն է:

Առաջին նախագահությունից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը և նախագահ Էզրա Թավտ Բենսոնը (1899–1994) կիսվել են, թե հպարտությունն ինչ լրացուցիչ եղանակներով կարող է դրսևորվել մեր կյանքում: Ձեր օրագրի աղյուսակի ձախ կողմում ավելացրեք գաղափարներ, որ ստացաք նրանց խոսքերից:

Ցուցադրեք հետևյալ հայտարարությունները ուսանողներին և առաջարկեք կիսվել հայտարարություններից ստացած գաղափարներով՝ դրանք ավելացնելով գրատախտակի ձախ կողմում:

Գթության մեծ թշնամին հպարտությունն է: Հպարությունը ամուսնությունների ու ընտանիքների տառապանքի ամենամեծ պատճառներից մեկն է: Հպարտությունը շուտ բռնկվող է, անգութ և նախանձամիտ: Հպարտությունը չափազանցնում է սեփական ուժը և անտեսում է ուրիշների արժանիքները: Հպարտությունը եսասեր է և դյուրագրգիռ: Հպարտությունը չարամտություն է տեսնում այնտեղ, որտեղ այն չկա և խորամուխ արդարացումներով թաքցնում է սեփական թույլ կողմերը: Հպարտությունն անպատկառ է, հոռետես, բարկացկոտ և անհամբեր: Իրոք, եթե գթությունը Քրիստոսի մաքուր սերն է, ապա հպարտությունը սատանայի բնորոշ հատկանիշն է (Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Գովք նրանց, ովքեր փրկում են», Ensign կամ Լիահոնա, մայիս 2016թ., 80):

Մեզնից շատերը կարծում են, որ հպարտությունը վերևում գտնվողների մեղք է, օրինակ՝ հարուստների և ուսյալների, որոնք վերևից են նայում մնացածներին: (Տես 2 Նեփի 9.42) Ինչևէ, մեզանում կա ավելի տարածված հիվանդություն, և դա ներքևից դեպի վեր նայող հպարտությունն է: Այն դրսևորվում է այնքան տարբեր ձևերով, ինչպիսիք են` բծախնդրությունը, բամբասանքը, վատաբանումը, դժգոհությունը, ունեցած միջոցների սահմաններից դուրս ապրելը, նախանձը, ընչասիրությունը, երախտագիտություն և գովասանք հայտնելուց խուսափելը, որը կարող է բարձրացնել դիմացինին, չներող ու խանդոտ լինելը: (Եկեղեցու նախագահների ուսմունքները. Էզրա Թաֆտ Բենսոն [2014], 235):

Ուսանողներին առաջարկեք ստորև ներկայացվող հարցերը քննարկելիս խորհել դասին իրենց պատրաստության շուրջ:

  • Մեր աշխարհում այսօր ինչպիսի՞ այլ ձևերով է դրսևորվում հպարտությունը:

  • Ինչո՞ւ է հպարտությունը Հիսուս Քրիստոսի բնավորության հակադրությունը:

Ցուցադրեք հետևյալ հուշումը և ուսանողներին առաջարկեք անկեղծ մտածել, թե հպարտությունն ինչ ձևերով կարող է դրսևորվել իրենց կյանքում:

Մի պահ դադար տվեք ու խորհեք ձեր սեփական մտքերի ու գործողությունների շուրջ: Ի՞նչ ձևերով եք երբեմն պայքարում հպարտության մեղքի դեմ: Հպարտության այդ դրսևորումներն ինչպե՞ս են ազդում ձեր հարաբերությունների և երջանկության վրա: Ի՞նչը կցանկանայիք փոխել: Ինչո՞ւ:

Ինչպես հաղթահարել հպարտությունը

Հակոբը սովորեցնում էր, թե ինչպես կարող ենք ապավինել Քրիստոսին և դիմակայել հպարտության մեղքին:

Երբ ուսանողներն ուսումնասիրեն հետևյալը, նրանց առաջարկեք գալ և գրատախտակի աջ կողմում գրել իրենց գտածը:

Կարդացեք Հակոբ 2.17–21 հատվածը և գտեք, թե ինչ ձևերով կարող եք խուսափել հպարտության մեղքից: Ավելացրեք դրանք ձեր օրագրի աջ կողմում: Կարող եք դիտել նաև «Հակոբն ուսուցանում է հպարտության մասին» տեսանյութի 0:23-4:39 հատվածը (հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.orgայստեղ՝ ):

Ուսանողներին առաջարկեք զույգերով կամ փոքր խմբերով քննարկել ստորև ներկայացվող հարցերը:

  • Հակոբի խորհրդին հետևելն ինչպե՞ս կարող է օգնել մեզ դիմակայել հպարտությանը և ապավինել Քրիստոսին:

  • Ձեր ճանաչած մարդկանցից ո՞վ է այս հատվածներում նկարագրված ձևերով հպարտությանը դիմակայելու լավ օրինակ հանդիսանում: Ի՞նչ են անում նրանք:

  • Քրիստոսանման ո՞ր հատկանիշների վրա կարող ենք կենտրոնանալ և զարգացնել, որոնք կօգնեն մեզ խուսափել հպարտությունից: Ինչո՞ւ և ինչպե՞ս կօգնեն այդ հատկանիշները:

Ցուցադրեք ստորև ներկայացվող առաջարկը:

Մտածեք ձեր կյանքում հպարտությունը ճանաչելու և դրան դիմակայելու ձեր իսկ կարիքի շուրջ: Մտածեք առանձին իրավիճակների կամ հարաբերությունների մասին, որտեղ դուք հպարտություն եք դրսևորում: Փորձեք ճանաչել, թե հպարտությունն ինչպես կարող է ազդել ձեր հարաբերությունների վրա: Փնտրեք Երկնային Հոր օգնությունը Սուրբ Հոգու միջոցով, որպեսզի ավելի նմանվեք Փրկչին՝ դիմակայելով հպարտությանը, երբ կատարում եք հետևյալը.

  1. Ձեր օրագրի ձախ կողմից ընտրեք հպարտության մեկ դրսևորում, որի հաղթահարման վրա այս պահին ոգեշնչված եք կենտրոնանալ:

  2. Ձեր օրագրի աջ կողմից ընտրեք մի եղանակ, որով կարող եք դիմակայել հպարտության դրսևորմանը: Մտածեք քրիստոսանման հատկանիշների մասին և գրեք, թե ինչ հատուկ գործողություններ կարող եք ձեռնարկել:

Կարող եք կիսվել այն վկայությամբ, որ Փրկիչն ունակ է օգնել մեզ հաղթահարել հպարտությունը և ավելի նմանվել Նրան: