Սեմինարիա
2 Նեփի 32.8–9. «Դուք պետք է միշտ աղոթեք»


«2 Նեփի 32.8–9. «Դուք պետք է միշտ աղոթեք», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«2 Նեփի 32.8–9», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

2 Նեփի 32.8–9

«Դուք պետք է միշտ աղոթեք»

Նկար
երիտասարդներն աղոթելիս

Մեզ տրված ամենահիմնական պատվիրաններից մեկը Երկնային Հորն աղոթելն է: Բայց աղոթելիս շատ բաներ կարող են խոչընդոտ լինել մեր ճանապարհին: Նեփին իր ժողովրդին հիշեցրեց աղոթքի կարևորության և կանոնավոր կերպով Երկնային Հոր հետ հաղորդակցվելուց եկող օրհնությունների մասին: Այս դասը կօգնի ձեզ մեծացնել աղոթքի միջոցով Երկնային Հոր հետ հաղորդակցվելու ձեր ցանկությունը:

Ուսանողների գիտելիքի գնահատում Յուրաքանչյուր ուսանող ավետարանի թեմաները տարբեր աստիճանի է ընկալում: Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց իմացածով, որը կարող է օգնել ձեզ ընտրել, թե ուսանողները դասի որ հատվածի վրա պետք է ժամանակ ծախսեն:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին կարող եք առաջարկել մտածել, թե ինչ հաճախականությամբ են աղոթում և ինչու:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ե՞րբ եք դուք աղոթում

Կարող եք սկսել ստորև ներկայացվող վարժությունից, որը կօգնի ուսանողներին մտածել, թե ինչու և երբ են աղոթում:

Գրատախտակին կարող եք գրել հետևյալ նախադասությունը. ես աղոթում եմ, երբ …

Մտածեք բազմաթիվ եղանակների մասին, որոնցով կարող եք ճշգրիտ լրացնել հետևյալ հայտարարությունը. ես աղոթում եմ, երբ …

Արդյունավետ կլինի, եթե ուսանողներին առաջարկեք նախադասությունն ավարտել անանուն՝ գրելով առանձին թղթերի վրա, որոնք կարող եք հավաքել և բարձրաձայն կարդալ:

Հնարավորության դեպքում դիտեք «Ես աղոթում եմ, երբ …» տեսանյութը (1:56), որպեսզի տեսնեք, թե տարբեր մարդիկ ինչպես են ավարտել նախադասությունը: Տեսանյութը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org:

Մի պահ մտածեք, թե որքան հաճախ եք աղոթում Երկնային Հորը և ինչու եք աղոթում: Ձեր ուսումնասիրությունը շարունակելու ընթացքում խորհեք, թե Երկնային Հայրն ինչպես է օրհնում ձեր աղոթքների համար, ինչպես նաև՝ ինչպես եք զգում, որ Նա գուցե կամենում է, որ բարելավեք հաղորդակցումը Նրա հետ:

Նեփիի ուսմունքները աղոթքի մասին

Երբ Նեփին իր ժողովրդին ուսուցանում էր մնալ դեպի հավերժական կյանք տանող նեղ ու անձուկ արահետի վրա և սնվել Քրիստոսի խոսքերով (տես 2 Նեփի 31.19–20, 32.1–3), նա ուսուցանեց, թե ինչպես կարող են իմանալ Նրա խոսքերի ճշմարտացիությունը:

Կարդացեք Նեփիի խոսքերը 2 Նեփի 32.4, 7 հատվածում:

  • Նեփիի ժողովուրդը ի՞նչ չէր ցանկանում անել:

  • Ըստ ձեզ՝ ինչո՞ւ էր դա հուսահատեցնում Նեփիին:

Այնուհետև Նեփին շարունակեց ուսուցանել աղոթքների կարևորության մասին:

Կարդացեք 2 Նեփի 32.8–9 հատվածը և փնտրեք, թե ինչ էր ուսուցանում Նեփին աղոթքի մասին:

2 Նեփի 32.8–9 հատվածը վարդապետության սերտման սուրբ գրության հատված է: Կարող եք առանձնահատուկ ձևով նշել վարդապետության սերտման հատվածները, որպեսզի հեշտությամբ գտնեք դրանք: Հաջորդ դասին դուք հնարավորություն կունենաք կիրառելու այս հատվածում ուսուցանված վարդապետությունը որևէ հարցի կամ իրավիճակի համար:

  • Ի՞նչ ճշմարտություններ գտաք:

Մի քանի ուսանողի խրախուսեք կիսվել: Երբ նրանք կիսվեն ճշմարտություններով, գրեք դրանք գրատախտակին կամ հնարավորություն տվեք ուսանողներին գրել դրանք գրատախտակին: Ստորև բերված են որոշ ճշմարտություններ, որոնք ուսանողները կարող են բացահայտել.

Նեփիի ուսուցանած ճշմարտություններից մի քանիսն են.

  • Եթե մենք միշտ աղոթենք, Երկնային Հայրը կնվիրագործի մեր ջանքերը մեր հոգիների բարօրության համար:

  • Երկնային Հայրը կամենում է, որ մենք աղոթենք:

  • Սատանան չի կամենում, որ մենք աղոթենք:

  • Դուք պետք է միշտ աղոթեք:

Հաղորդակցումը մեր Երկնային Հոր հետ

Ուսումնասիրեք, թե ուսանողներն ինչ են կիսվել աղոթքի մասին, ապա որոշեք, թե ստորև ներկայացված վարժություններից որոնք կարող են ամենաօգտակարը լինել: Կամ կարող եք ուսանողներին բաժանել հետևյալ թերթիկները ու առաջարկել նրանց կատարել մեկ կամ երկու վարժություն, որը նրանց կարծիքով ամենից շատ կօգնի նրանց:

Ուսանողները կարող են աշխատել մենակ կամ որևէ դասընկերոջ հետ: Միասին աշխատելու դեպքում կարող են իրենց բացահայտածը միասին ներկայացնել:

Իմացեք ավելին աղոթքի մասին

Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ. (2024). 2 Նեփի 32.8–9. «Դուք պետք է միշտ աղոթեք»

Վարժություն Ա

Որո՞նք են այն մի քանի պատճառները, որ Երկնային Հայրը կամենում է, որ մենք աղոթենք, մինչդեռ սատանան գայթակղում է մեզ չաղոթել:

  • Սատանան ի՞նչ եղանակներով կարող է գայթակղել մեզ չաղոթել:

Սատանան կարող է «սովորեցել [մեզ], որ [մենք] չպետք է աղոթենք»՝ փորձելով համոզել մեզ այն սուտը, որ մենք այլևս արժանի չենք աղոթելու, քանի որ մեղանչել ենք:

Խորհեք, թե ինչ օրհնություններ է սատանան փորձում խանգարել մեզ ստանալ, երբ դուք անում եք հետևյալը.

  • Ժամանակ հատկացրեք աղոթքի մասին ուսումնասիրություն կատարելու համար: Կարող եք աղոթքի մասին նյութեր փնտրել Աստվածաշնչի բառարանում կամ Սուրբ գրքերի ուղեցույցում, որոնել Ավետարանական թեմաներում կամ փնտրել գերագույն համաժողովի ելույթներում, որոնցում խոսվում է աղոթքի մասին: Ուսումնասիրելիս փնտրեք նյութեր աղոթքի օրհնությունների մասին: Կարող եք նաև մտածել ձեր կյանքում աղոթքից ստացած օրհնությունների մասին: Հիմնվելով ձեր ուսումնասիրության և փորձառությունների վրա՝ մտածեք, թե ինչու է Երկնային Հայրը կամենում, որ աղոթենք, և ինչու է սատանան գայթակղում մեզ չաղոթել:

Հնարավորության դեպքում լրացուցիչ պատճառներ գտեք «Աստված կամենում է, որ աղոթեք» տեսանյութը (3:28) դիտելիս (հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org): Տեսանյութը Քեյլայի փորձառության մասին է, որտեղ նա աղոթում է և միաժամանակ դժվարությունների է բախվում:

Գրեք առնվազն երկու ճշմարտություն, որ սովորեցիք աղոթքի մասին: Ներառեք, թե ինչու եք կարծում, որ Երկնային Հայրը կամենում է, որ մենք աղոթենք, իսկ սատանան գայթակղում է մեզ չաղոթել:

Վարժություն Բ

Ի՞նչ է նշանակում՝ «միշտ աղոթեք»:

Կարող եք նշել «միշտ աղոթեք և չթուլանաք» արտահայտությունը (2 Նեփի 32.9):

Կարդացեք Ալմա 34.21, 27 հատվածը և գտեք մտքեր, թե ինչ կարող էր նշանակել միշտ աղոթելը:

  • «Ե՛վ առավոտյան, և՛ կեսօրին, և՛ երեկոյան» աղոթելը (Ալմա 34.21) ինչո՞ւ կարող է օրհնություն լինել:

  • Մենք մեր սրտերն ինչպե՞ս կարող ենք առ Աստված ուղղել, նույնիսկ երբ չենք աղոթում:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը մի օրինակ է բերել այն մասին, թե ինչ կարող է նշանակել՝ միշտ աղոթել․

Առավոտյան աղոթքով խորհրդակցեք Երկնային Հոր հետ: …

Օրվա ընթացքում մենք աղոթքը պահում ենք մեր սրտում՝ շարունակ աջակցություն և ուղղորդում ստանալու համար: …

Մեր օրվա վերջում մենք կրկին ծնկի ենք իջնում և հաշվետվություն տալիս մեր Հորը: Մենք վերանայում ենք օրվա իրադարձությունները և սրտանց շնորհակալություն հայտնում մեր ստացած օրհնությունների և օգնության համար: Մենք ապաշխարում ենք և Տիրոջ Հոգու օժանդակությամբ գտնում այն ճանապարհները, որոնցով կարող ենք գործել և վաղը ավելի լավը դառնալ: Այսպիսով, մեր երեկոյան աղոթքը կառուցվում է առավոտյան աղոթքի վրա և դառնում դրա շարունակությունը: Իսկ մեր երեկոյան աղոթքը նաև նախապատրաստություն է իմաստալից առավոտյան աղոթքի համար: (Դեյվիդ Ա. Բեդնար, «Միշտ աղոթեք», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2008թ., 41–42)

Ձեր բառերով գրեք, թե ըստ ձեզ, ինչ է նշանակում՝ միշտ աղոթել:

Վարժություն Գ

Երկնային Հայրն ինչպես է մեր ջանքերը նվիրագործելու մեր հոգու բարօրության կամ օգուտի համար:

Նեփին ուսուցանել է. «դուք պետք է աղոթեք Հորը, Քրիստոսի անունով, որ նա նվիրագործի ձեր կատարումը ձեզ համար, որպեսզի [այն] լինի ձեր հոգու բարօրության համար» (2 Նեփի 32.9): Նվիրագործել նշանակում է որևէ սրբազան կամ նվիրյալ գործ կատարել:

Մտածեք առնվազն մեկ օրինակ, որտեղ Երկնային Հայրն օրհնել է մեկին, որն աղոթել և ձգտել է անել այն, ինչ Նա կամենում էր: Դա կարող է լինել անձնական փորձառություն, մեր օրերի օրինակ, կամ կարող եք գտնել մի պատմություն սուրբ գրություններում (անհրաժեշտության դեպքում օրինակ գտնելու համար օգտվեք Թեմաների ուղեցույցից, Ցանկից կամ Սուրբ գրքերի ուղեցույցից):

Գրեք օրինակը և ինչ է ուսուցանում ձեզ այդ օրինակն այն մասին, թե Երկնային Հայրն ինչպես կօրհնի Իր կամքն աղոթելով կատարելու մեր ջանքերը:

Վարժություն Գ-ի համար ուսանողները կարող են մտածել մի քանի օրինակների շուրջ․ երբ Նեփին աղոթում է, և նրա կապերը քանդվում են (տես 1 Նեփի 7.16–19), և երբ Լեքին աղոթում է ուղղորդում ստանալու համար, որպեսզի օգնի Նեփիին իր ընտանիքի համար սնունդ ձեռք բերել (տես 1 Նեփի 16.21–26, 30–32):

Մի քանի ուսանողի առաջարկեք կիսվել, թե ինչ սովորեցին իրենց կատարած վարժություններից: Դա թույլ կտա ուսանողներին սովորել իրենց դասընկերների փորձառություններից: Ուսանողները կարող են կիսվել նաև իրենց ունեցած հարցերով: Այդ դեպքում առաջարկեք այլ ուսանողների օգնել պատասխանել հարցերին՝ հիմնվելով իրենց ուսումնասիրածի և իրենց սեփական փորձի վրա:

Ի՞նչ եմ ուզում հիշել

Մտածեք, թե ինչ սովորեցիք այսօր: Կարող եք գրել այն, ինչը ցանկանում եք հիշել կամ անել արդյունքում: Օրինակ՝ գուցե ցանկանում եք ավելի հաճախ աղոթել, ձգտել իմանալ, թե Տերն ինչպես կօրհնի ձեզ աղոթելիս և գործելիս կամ ձգտել հաղթահարել ցանկացած գայթակղություն, որը զգում եք չաղոթելու համար::

Եթե զգաք, որ տեղին է, կարող եք ուսանողներին առաջարկել ընդմիջում անել և լուռ աղոթել՝ կիրառելով այն, ինչ մտածել են աղոթքի վերաբերյալ: