Սեմինարիա
2 Նեփի 31.14–21. «Դուք պետք է առաջ մղվեք»


«2 Նեփի 31.14–21. «Դուք պետք է առաջ մղվեք», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«2 Նեփի 31.14–21», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

2 Նեփի 31.14–21

«Դուք պետք է առաջ մղվեք»

Նկար
երիտասարդները արշավի են գնում

Ճամփորդությունը դեպի հավերժական կյանք երբեմն կարող է դժվարին լինել: Մեր Երկնային Հայրը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, մեզ մենակ չեն թողել այդ ճամփորդության ընթացքում. Նրանք ցանկանում են օգնել մեզ ամբողջ ճանապարհին: Այս դասը կօգնի ձեզ մեծացնել առաջ մղվելու ձեր ցանկությունը և համբերել մինչև վերջ, որպեսզի մի օր հասնեք ձեր նպատակակետին՝ ձեր Երկնային Հոր հետ հավերժական կյանքին:

Տեսնել ուսանողներին այնպես, ինչպես Տերն է նրանց տեսնում: Երբ ուսուցիչները ձգտում են սիրել այնպես, ինչպես Փրկիչն է սիրում, նրանք սկսում են ուրիշներին տեսնել այնպես, ինչպես Նա է նրանց տեսնում: Քրիստոսանման սերը ոգեշնչում է ուսուցիչներին հաստատակամորեն օգնել յուրաքանչյուր ուսանողի իսկապես դարձի գալ: Սուրբ Հոգին կարող է օգնել ձեզ ճանաչել յուրաքանչյուր ուսանողի աստվածային արժեքը և օգնել նրան իրացնել իր ներուժը:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք պատրաստվել և դասի ընթացքում կիսվել, թե ինչպես կարող են օգնել մեկին, որը դժվարությամբ է ցանկանում շարունակել արդարությամբ առաջ շարժվել Երկնային Հոր մոտ վերադառնալու իր ճամփորդության մեջ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Մեր հեռավոր ճամփորդությունը

Կարող եք վազորդի կամ մրցավազքի նկար ցուցադրել, ինչպես դասի սկզբի նկարն է: Հարցրեք, թե արդյոք ուսանողների մեջ կան այնպիսիք, որոնք երբևէ մասնակցել են երկար տարածությամբ մրցավազքի և խնդրեք նրանց նկարագրել իրենց փորձառությունը:

Օգտակար լինելու դեպքում այս օրինակը հարմարեցրեք որևէ այլ գործունեության, որը կարող է տոկունություն պահանջել և կարող է առնչվել ձեր ուսանողներին:

  • Երկար տարածությամբ մրցավազքում ի՞նչը կարող է ստիպել վազորդին դադարեցնել վազքը:

  • Ի՞նչը կարող է դրդել վազորդին ավարտել մրցավազքը, երբ դժվար լինի:

Հնարավորության դեպքում դիտեք «Դու երբեք մենակ չես», տեսանյութի 0:00-1:25 հատվածը, որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org: Այս տեսանյութում նախագահ Էլեյն Ս. Դալտոնը (Երիտասարդ կանանց նախկին գերագույն նախագահը) պատմում է երկար տարածությամբ մրցավազքում իր ունեցած դժվարությունների մասին:

Դեպի Երկնային Հայրը ձեր վերադարձի ճամփորդությունը համեմատեք երկար տարածությամբ մրցավազքի հետ: Խորհեք հետևյալի շուրջ.

Կարող եք ցուցադրել ստորև ներկայացվող հարցերը և առաջարկել ուսանողներին իրենց օրագրերում գրել պատասխանները:

  • Ի՞նչն է մղում կամ կարող է մղել ձեզ առաջ ընթանալ Երկնային Հոր մոտ վերադառնալու ձեր ճանապարհին:

  • Ի՞նչ դժվարությունների եք բախվում:

Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ կամ գաղափարներ, որոնք կարող են օգնել ձեզ հաղթահարել ձեր դժվարությունները և ձգտել վերադառնալ ձեր Երկնային Հոր մոտ:

Աստվածային հրավեր

Նկար
Նեփին ուսուցանում է մի խմբի

Երբ Նեփին ուսուցանում էր մկրտության և Սուրբ Հոգին ստանալու մասին, նա ուսուցանեց Քրիստոսի վարդապետության մեկ այլ կարևոր կողմ՝ մեջբերելով Երկնային Հոր ուղղակի խոսքը: Կարդացեք 2 Նեփի 31.15 հատվածը և գտեք, թե Երկնային Հայրն ինչ էր ուսուցանել:

  • Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում համբերել մինչև վերջ:

  • Ըստ ձեզ՝ ո՞րն է ուղղակի համբերելու և Փրկչի օրինակին հետևելով համբերելու տարբերությունը:

Նեփին օգտագործեց նկարներ, որպեսզի օգնի մեզ պատկերացնել մեր վերադարձը Երկնային Հոր մոտ: Կարդացեք 2 Նեփի 31.17–20 հատվածը և նկարեք Նեփիի նկարագրած ճանապարհի մի պարզ նկար: Նշեք, թե ինչ են ներկայացնում ճանապարհի տարբեր կողմերը:

  • Ինչպե՞ս կամփոփեք ձեր սովորածը:

Այս հատվածներից մենք սովորում ենք, որ երբ հետևենք Փրկչի օրինակին ու մինչև վերջ համբերենք, կստանանք հավերժական կյանք մեր Երկնային Հոր հետ:

  • Ինչո՞ւ եք կամենում ստանալ հավերժական կյանք ձեր Երկնային Հոր հետ:

Առաջ մղվել

Հատվածներ 19–20-ում Նեփին թվարկել է տարբեր մոտեցումներ ու գործողություններ, որոնք պահանջվում են դեպի հավերժական կյանք տանող ճանապարհով առաջ մղվելու համար: Ուսումնասիրեք այս հատվածները և ձեր նկարած ճանապարհի վրա նշեք ձեր գտած մոտեցումներն ու գործողությունները: Եթե ցանկանում եք դիտել մի տեսանյութ, որում Նեփին տալիս է այս ուսմունքները, դիտեք «Նեփին ուսուցանում է Քրիստոսի վարդապետությունը» տեսանյութի 2:55-3:47 հատվածը ChurchofJesusChrist.orgև հետևեք ձեր սուրբ գրություններին:

1–5 միավոր սանդղակով (որտեղ 1-ը ցածր, իսկ 5-ը բարձր գնահատականն է) գնահատեք ինքներդ ձեզ, թե որքան լավ եք հասկանում և ձգտում ապրել այդ մոտեցումներով ու գործողություններով:

Ընտրեք այն արտահայտություններից մեկը, որը ցանկանում եք հասկանալ կամ ավելի լավ ապրել: Գտեք մի սուրբ գրություն կամ մեջբերում, որն օգնում է ընդլայնել ձեր հասկացողությունը: Կարող եք օգտվել Թեմաների ուղեցույցից, Սուրբ գրքերի ուղեցույցից, Gospel Library հավելվածից, գերագույն համաժողովի ելույթներից կամ այլ հուսալի աղբյուրներից:

Ուսանողներին կարող եք թույլ տալ փոքր խմբերով կամ զույգերով դասարանի հետ կիսվել վարժությունից սովորածով: Կարող եք տալ ստորև ներկայացվող հարցերից մի քանիսը կամ բոլորը, որպեսզի ընդլայնեք ուսանողների հասկացողությունը և ցանկությունը՝ կիրառելու այն, ինչ սովորել են:

Որպես այլընտրանք՝ կարող եք ցուցադրել հարցերից մի քանիսը կամ բոլորը և ուսանողներին առաջարկել ուսումնասիրելու ընթացքում պատասխանել դրանց: Ապա մի քանի ուսանողի առաջարկեք կիսվել:

Նշում. հաջորդ դասը ավելի շատ կկենտրոնանա Քրիստոսի խոսքով սնվելու վրա:

  • Ինչ սովորեցիք ձեր ընտրած մոտեցման կամ գործողության մասին:

  • Ինչպե՞ս կարող է դրսևորվել ձեր ընտրած մոտեցումը կամ գործողությունը:

  • Ե՞րբ եք զգացել, որ այդ մոտեցումներից կամ գործողություններից մեկի շնորհիվ Երկնային Հայրն օրհնել է ձեզ կամ ձեզ ծանոթ մեկին:

Ձեր անհատական ճամփորդությունը

Կարող եք դիտել «Դու երբեք մենակ չես» տեսանյութի մնացած 1:25–2:54 հատվածը, որպեսզի տեսնեք, թե Տերն ինչպես է օգնել նախագահ Դալտոնին համբերել մինչև վերջ:

Մտածեք ձեր կյանքի մասին և դեպի Երկնային Հայրը ձեր ներկայիս ճամփորդության մասին: Խորհեք, թե ինչ եք զգում մինչև վերջ համբերելու ընթացքում:

Ուսանողներին կարող եք առաջարկել ստորև ներկայացվող հարցերից մեկի պատասխանը գրել իրենց նկարած նկարի վրա կամ կողքին: Հետո նրանք կարող են դա տուն տանել և դնել մի տեսանելի տեղում:

  • Ի՞նչ սովորեցիք այսօր, որն օգնում է ձեզ ցանկանալ առաջ մղվել դեպի Երկնային Հայրը:

  • Ինչպե՞ս եք ցանկանում կիրառել այն, ինչ սովորեցիք այսօր: (Ձեր ուսումնասիրած արտահայտություններից մեկով ապրելն ավելի լավ օրինակ կլիներ:)

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքերը՝ խորհելով ձեր գրածի շուրջ. Կարող եք նրա «Վաղը Տերը հրաշքներ կգործի ձեր մեջ» ելույթից մի հոլովակ դիտել (15:12-16:20), որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org:

Եթե մեր սիրտը նվիրենք Աստծուն, եթե սիրենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, եթե անենք ամեն ինչ՝ ավետարանով ապրելու համար, ապա ի վերջո վաղվա և մնացած այլ օրերը կլինեն փառահեղ, նույնիսկ, եթե ոչ միշտ հասկանանք դա: Ինչո՞ւ։ Որովհետև մեր Երկնային Հայրը ցանկանում է, որ դա այդպես լինի: Նա կամենում է օրհնել մեզ: Արժանավոր, լիառատ և հավերժական կյանքն Իր զավակների համար Նրա ողորմած ծրագրի նպատակն է: Այն մի ծրագիր է, որը հիմնված է հետևյալ ճշմարտության վրա` «Որ Աստծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դէպի բարին նորանց»: Այսպիսով, շարունակեք սիրել: Շարունակեք փորձել։ Շարունակեք վստահել։ Շարունակեք հավատալ։ Շարունակեք աճել։ Երկինքը ողջունում է ձեզ՝ այսօր, վաղը, հավիտյան (Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Վաղը Տերը հրաշքներ կգործի ձեր մեջ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2016թ., 127):

Կարող եք կիսվել ձեր վկայությամբ: Կարող եք նաև առաջարկել, որ ուսանողները կիսվեն իրենց վկայություններով կամ մտքերով: