Սեմինարիա
Վարդապետության սերտում. 2 Նեփի 26.33․ «Բոլորը նույնն են Աստծո համար»


«Վարդապետության սերտում. 2 Նեփի 26.33․ «Բոլորը նույնն են Աստծո համար»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտում. 2 Նեփի 26.33», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտում. 2 Նեփի 26.33

Բոլորը նույնն են Աստծո համար

Նկար
մի խումբ մարդիկ

2 Նեփի 26 գլուխն ուսումնասիրելիս սովորել եք, որ «բոլորը նույնն են Աստծո համար» (հատված 33), և որ Աստված Իր բոլոր զավակներին առաջարկում է գալ Իր մոտ: Այս դասը կօգնի ձեզ մտապահել 2 Նեփի 26.33 վարդապետության սերտման սուրբ գրության հղումն ու հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և իրական կյանքի իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:

Զորություն՝ անձնական պատրաստությունից Տերը Հայրում Սմիթին հանձնարարեց նախ՝ «ստանալ» Իր խոսքը, իսկ հետո Հոգին նրան զորություն կտա՝ «մարդկանց համոզելու համար» (Վարդապետություն և Ուխտեր 11.21): Ուսումնասիրեք ջանասիրաբար, աղոթեք և խորհեք՝ նախքան ուսուցանելը: Դա հնարավորություն կտա Սուրբ Հոգուն առաջնորդել ձեզ դասերին պատրաստվելիս և ուսուցանելու ընթացքում կարիքները բացահայտելիս: Հոգու միջոցով ուսուցանելու կարողությունը գալիս է սեփական ջանքերը գործադրելու և դասին պատրաստվելու արդյունքում:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մտապահել սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը. 2 Նեփի 26.33, «Բոլորը նույնն են Աստծո համար»: Դա անելու եղանակներից մեկը Վարդապետության սերտման հավելվածի օգտագործումն է:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման հատվածի այս դասը նախատեսված է ուսուցանել «2 Նեփի 26» դասից հետո, որը վարդապետության սերտման 2 Նեփի 26.33 հատվածի ուսումնասիրման համատեքստային դասն է: Եթե վարդապետության սերտման այս դասը անհրաժեշտ է տեղափոխել մեկ այլ շաբաթ, համոզվեք, որ այդ շաբաթ կուսուցանվի նաև համապատասխան համատեքստային դասը:

Բացատրեք և անգիր սովորեք

Կարդացեք 2 Նեփի 26.33 հատվածը և վերանայեք նախորդ դասին սովորած վարդապետությունն առ այն, որ բոլորը նույն են Աստծո համար:

  • Ինչպիսի՞ իրավիճակներում կարող է օգնել այդ հատվածի վարդապետությունը: Բացատրեք՝ ինչպես:

Ուսանողներին հնարավորություն տվեք մտապահել վարդապետության սերտման 2 Նեփի 26.33 սուրբ գրության հղումը և ուղեկցող հիմնական արտահայտությունը: Ստորև ներկայացվող օրինակը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է դա անել:

2 Նեփի 26.33 սուրբ գրության հղումը և «Բոլորը նույնն են Աստծո համար» հիմնական արտահայտությունը գրեք ձեր օրագրում: Մի քանի անգամ կրկնեք (բարձրաձայն կամ գրելով) սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը, մինչև դրանք ամրապնդվեն ձեր հիշողության մեջ:

Մեկ այլ տարբերակ է, որ ուսանողների մի կեսը միաձայն արտասանեն սուրբ գրության հղումը, իսկ մյուս կեսը՝ կրկնեն սուրբ գրության հիմնական արտահայտությունը: Կրկնեք սա մի քանի անգամ:

Գործնական կիրառում

Կրկնեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները, որոնք ուսուցանվում են «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 5–12 պարբերություններում Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում (2022):

Որպեսզի օգնեք ուսանողներին ստորև ներկայացվող վարժությանը պատրաստվելիս կրկնել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները, յուրաքանչյուր սկզբունքի համար կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 5–12 պարբերությունները Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում (2022): Ուսանողներին առաջարկեք նույնացնել նախադասության մեջ ընդգծված սկզբունքը: Կարող եք կրկնել մի քանի անգամ՝ տարբեր նախադասությունների հետ:

Հետևյալ պատմությունը, որը վերցվել է Էլիզաբեթ Մաքիի «Ես կընդունեմ այն հավատքով» հոդվածից (history.ChurchofJesusChrist.org), մի մարդու մասին է, որը կրել էր քահանայության սահմանափակման ազդեցությունը: Քահանայության սահմանափակման մասին ավելին իմանալու համար տես Պաշտոնական Հայտարարություն 2 վերնագիրը Վարդապետություն և Ուխտերի սուրբ գրության վերջում:

Կարող եք ցուցադրել կամ տպագիր օրինակներով տրամադրել ստորև ներկայացվող «Ջորջ Ռիքֆորդի պատմությունը»:

Եղբայր Ռիքֆորդի պատմությունը կարդալիս ուշադրություն դարձրեք նրա անցած ուղու ընթացքում հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու յուրաքանչյուր սկզբունքի հատուկ ապացույցին:

Ջորջ Ռիքֆորդի պատմությունը

Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ. Վարդապետության սերտում. 2 Նեփի 26.33. «Բոլորը նույնն են Աստծո համար»

1969թ. Ջորջ Ռիքֆորդը՝ մի չափահաս երիտասարդ, որն ապրում էր Լեստերում (Անգլիա), հանդիպեց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներներին: Ջորջը սկզբում մերժեց նրանց ուղերձը, բայց, ի վերջո, սկսեց հանդիպել միսիոներներին: Երեք ամիսների եռանդուն դասերից հետո Ջորջը մի առավոտ արթնացավ համոզմունքով, որ Եկեղեցին ճշմարիտ է:

Ջորջն անհամբեր էր՝ իր նոր վկայությամբ կիսվելու երեցների հետ: Բայց մինչ նա կկարողանար անել այդ, երեցները տեղեկացրին, որ որպես Եկեղեցու անդամ նա չի կարողանալու քահանայություն ստանալ իր խառը ռասայական ժառանգության պատճառով, որում աֆրիկական ծագման սևամորթ նախնիներ կային:

Մի օր Ջորջը իր մոտ ընկերոջ հետ խոսում էր միսիոներների հետ ունեցած իր փորձառության մասին և սկսեց իր ընկերոջն ուսուցանել Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին: Նա հիշում է. «Երբ ես պատմում էի այդ պատմությունը, ես ավելի էի ոգևորվում, ապա ինչ-որ բան սկսվեց ու ես պարզապես ճառագայթում էի»:

Այդ փորձառությունը վերահաստատեց Ջորջի վկայությունը, բայց քահանայության սահմանափակման մասին նրա մտահոգությունները մնում էին: Երբ նա աղոթեց լրացուցիչ հասկացողություն ստանալու համար, ստացավ հետևյալ ուղերձը. «Դու պարտավոր չես հասկանալ ամեն ինչ իմ ավետարանի մասին, նախքան դու պարտավորություններով կկապվես դրա հետ: Ինչո՞ւ դու ցույց չես տալիս քո հավատքը՝ ընդունելով այն, ինչ լսել ես, իսկ մնացած ամեն բան իմ ձեռքը հանձնիր»:

Ուղերձը հանգստություն բերեց Ջորջին, և նա աղոթքով պատասխանեց. «Այո, Տե՛ր, ես կընդունեմ: Ես կընդունեմ այն հավատքով։ Ի դեպ, շնորհակալություն»: Երկու ամիս անց Ջորջը մկրտվեց և դարձավ Եկեղեցու հավատարիմ անդամ:

1975 թվականին՝ քահանայության վերաբերյալ հայտնությունից երեք տարի առաջ, Ջորջն արտահայտվեց Աստծուն պարզապես հավատալու մասին՝ գրելով, որ սահմանափակումն ընդունել է «հավատքով՝ առանց վերապահման»: Նա ավելացրել էր. «Ես պարզապես երախտապարտ եմ, որ Տիրոջ քահանայությունը կրկին երկրի վրա է՝ իր բոլոր ուղեկցող օրհնություններով, իշխանությամբ և պարտականություններով: Ինձ համար քիչ նշանակություն ունի, թե ով ունի այն, և ով չունի, այլ ավելի կարևոր է, թե ինչպես է այն օգտագործվում»:

1978 թվականին Ջորջն իմացավ, որ քահանայությունը տարածվում է բոլոր արժանավոր տղամարդկանց վրա (տես Պաշտոնական Հայտարարություն 2-ը):

«Երբ Ջորջը տուն վերադարձավ, նա և Ջունը [նրա կինը] ողջ գիշեր խոսում էին այն մասին, թե այդ նորությունն ինչ նշանակություն էր ունենալու իրենց ընտանիքի համար: Դա հոյակապ փոփոխություն էր։ Հաջորդ առավոտ Ջորջ Ռիքֆորդը կարգվեց որպես Ահարոնյան Քահանայության քահանա։ Երկու ամիս անց նա կարգվեց որպես Յոթանասունի անդամ և դարձավ ցցի Յոթանասունի քվորումի ավագ անդամ։ Իսկ դրանից երկու ամիս անց Ջորջ և Ջուն Ռիքֆորդները կնքվեցին Լոնդոնի (Անգլիա) տաճարում՝ իրենց չորս երեխաների հետ միասին» («Ես կընդունեմ այն հավատքով»):

  • Ըստ ձեզ՝ Ջորջն ի՞նչ զգացողություններ կարող էր ունենալ, երբ լսեց, որ իրավասու չէ քահանություն ստանալու:

Կարող եք ուսանողներին թույլ տալ կիսվել իրենց գաղափարներով՝ սկզբում հարցնելով. «Եղբայր Ռիքֆորդի կողմից հոգևոր գիտելիք ձեռք բերելու յուրաքանչյուր սկզբունքի օգտագործման ի՞նչ ապացույց եք տեսնում»: Որպես այլընտրանք ուսանողները կարող են աշխատել զույգերով կամ փոքր խմբերով՝ ստորև ներկայացված հարցերին պատասխանելու համար, կամ կարող եք նրանց հանձնարարել կենտրոնանալ մեկ սկզբունքի վրա:

Գործեք հավատքով

  • Եղբայր Ռիքֆորդն ինչպե՞ս գործեց հավատքով: Դա ինչպե՞ս օգնեց դա նրան:

Քննել հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

  • Երկնային Հայրն ինչպե՞ս պատասխանեց Եղբայր Ռիքֆորդի աղոթքին, որով նա օգնություն էր խնդրում՝ իր իրավիճակը հավերժության հեռանկարից տեսնել կարողանալու համար: Դա ինչպես օգնեց Եղբայր Ռիքֆորդին հետևել Տիրոջը:

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով

  • Սուրբ Հոգին, որպես աստվածայնորեն սահմանված աղբյուր, ինչպե՞ս էր օգնում Եղբայր Ռիքֆորդին:

  • Մեր օրերում աստվածայնորեն սահմանված ի՞նչ այլ աղբյուրներ են օգնում մարդուն, որը քահանայության սահմանափակման վերաբերյալ հարցեր ունի: Պաշտոնական Հայտարարություն 2-ը և 2 Նեփի 26.33-ը ինչպե՞ս կարող են օգնել նրան:

Քահանայության սահմանափակման վերաբերյալ հարցերի դեպքում լրացուցիչ տեղեկությունների համար տես «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժինը այս դասի վերջում:

Կարող են օգտակար լինել լրացուցիչ հարցերը, ինչպիսիք են. Ըստ ձեզ՝ 2 Նեփի 26.33 հատվածն ինչո՞ւ է վարդապետության սերտման հատված: Ի՞նչ սովորեցիք կամ զգացիք ձեր այսօրվա ուսումնասիրությունից: Եղբայր Ռիքֆորդի օրինակը և այս հատվածն ինչպե՞ս կարող եք անձամբ կիրառել ձեր կյանքում:

Ավարտեք՝ բերելով Աստծո բոլոր զավակների հանդեպ Նրա սիրո մասին վկայությունը կամ ուսանողներին առաջարկեք կիսվել Աստծուն նման լինելու իրենց զգացմունքներով և փորձառություններով:

Վարդապետության սերտման կրկնություն

Հետևյալ կրկնության վարժությունը պետք է օգտագործվի այս դասից անմիջապես հետո:

Ուսանողներին բաժանեք փոքր խմբերի: Յուրաքանչյուր խմբի ուսանողներին առաջարկեք հերթով միաժամանակ ասել մեկ բառ կամ թիվ, մինչև խումբն ավարտի 2 Նեփի 26.33. «Բոլորը նույնն են Աստծո համար» սուրբ գրության ամբողջական հղումը և հիմնական արտահայտությունը: Օրինակ՝ առաջին ուսանողը կասի «2», երկրորդը՝ «Նեփի» և այդպես շարունակ, մինչև մի ուսանող ասի վերջին բառը՝ «համար»: Հետո հաջորդ ուսանողը կարող է կրկին սկսել՝ ասելով «2»:

Յուրաքանչյուր խմբի առաջարկեք հղումն ու հիմնական արտահայտությունը ճիշտ ձևով կրկնել այնքան, որքան կկարողանան տրված ժամանակի ընթացքում: