Սեմինարիա
Մորմոնի Գրքի Վարդապետության սերտման կրկնություն 1. Նշել և մտապահել


«Մորմոնի Գրքի Վարդապետության սերտման կրկնություն 1. Նշել և մտապահել», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մորմոնի Գրքի Վարդապետության սերտման կրկնություն 1. Նշել և մտապահել», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մորմոնի Գրքի Վարդապետության սերտման կրկնություն 1

Նշել և մտապահել

Նկար
Ուսանողներ

Վարդապետության սերտման հիմնական նպատակն է օգնել ձեզ մտապահել վարդապետության սերտման սուրբ գրությունների հղումները և հիմնական արտահայտությունները: Այս դասի նպատակն է օգնել ձեզ գտնել, նշել և մտապահել Մորմոնի Գրքի վարդապետության սերտման սուրբ գրությունների առաջին 12 հատվածների հղումները և հիմնական արտահայտությունները:

Ինչպես նշել վարդապետության սերտման հատվածները: Նշելով սուրբ գրությունների այս հատվածները՝ ուսանողներն ավելի հեշտությամբ կհիշեն և կգտնեն դրանք: Ուսանողներին առաջարկեք վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածները նշել այնպես, որ դրանք ուրույն ձևով տարբերվեն իրենց մյուս նշումներից:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք կրկնել Մորմոնի Գրքի վարդապետության սերտման սուրբ գրությունների առաջին 12 հատվածների հղումները և հիմնական արտահայտությունները: Ուսանողներն այդ հատվածները կարող են գտնել Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2023) կամ վարդապետության սերտման հավելվածում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս կրկնության դասի փոխարեն: Վերանայեք տարածաշրջանի, շրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված դասացուցակը՝ համոզվելով, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածներին վերաբերող յուրաքանչյուր դաս կուսուցանվի սեմինարիայի ընթացքում:

Սուրբ գրությունների հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները

  • Ինչո՞ւ է կարևոր իմանալ վարդապետության սերտման հատվածների սուրբ գրությունների հղումները և հիմնական արտահայտությունները:

Որպեսզի կարողանաք սովորել վարդապետության սերտման սուրբ գրությունների առաջին 12 հատվածների հղումները և հիմնական արտահայտությունները, կարող եք ձեր օրագրում արտագրել ստորև ներկայացված աղյուսակը կամ ձեր բջջային հեռախոսում ներբեռնել վարդապետության սերտման հավելվածը և օգտվել հավելվածի վարժություններից, որոնք կօգնեն ձեզ հիշել սովորածը:

Ցուցադրեք ստորև ներկայացված աղյուսակը կամ այն պատճենեք և տրամադրեք որպես տպագիր նյութ:

Վարդապետության սերտման առաջին 12 հատվածները և հիմնական արտահայտությունները

Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

Սուրբ գրությունների հղումներ

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Սուրբ գրությունների հղումներ

1 Նեփի 3.7

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 2.25

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 2.27

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նրանք ազատ են ընտրելու ազատություն և հավերժական կյանք … կամ … գերություն և մահ»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 26.33

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Բոլորը նույնն են Աստծո համար»։

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 28.30

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Աստված «կտա մարդկանց զավակներին՝ տող առ տող, ցուցում առ ցուցում»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 32.3

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Սնվեք Քրիստոսի խոսքերով. Քանզի ահա, Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 32.8–9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Դուք պետք է միշտ աղոթեք»:

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 2.17

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք»:

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 2.41

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները … օրհնված են բոլոր բաներում»։

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 3.19

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«[Հանեք] բնական մարդուն և [դարձեք] սուրբ, Տեր Քրիստոսի Քավությամբ»։

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 4.9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Հավատացեք Աստծուն, … հավատացեք, որ Նա ունի բոլոր իմաստությունը»։

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 18.8-10

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Մկրտվեք Տիրոջ անունով՝ … որպես մի վկայություն … որ դուք մտել եք նրա հետ ուխտի մեջ»։

Կախված դասարանում ուսանողների թվից՝ յուրաքանչյուր ուսանողի հանձնարարեք վարդապետության սերտման սուրբ գրությունների 12 հատվածներից մեկը կամ մի քանիսը: Անհրաժեշտության դեպքում նույն հատվածը կարող է տարբեր ուսանողների հանձնարարվել:

Ուսանողները կարող են ազատ տեղաշարժվել դասարանում և աշխատել վարդապետության սերտման ուրիշ հատված ունեցող մեկ այլ դասընկերոջ հետ՝ անելով հետևյալը (կարող եք անելիքները գրել գրատախտակին).

  1. Հարցեր տվեք, որպեսզի ավելի լավ ճանաչեք միմյանց: (օրինակ՝ «Ո՞րն է ձեր սիրելի զբաղմունքներից մեկը»: «Ո՞ր վայրերն ես սիրում այցելել»):

  2. Օգնեք միմյանց գտնել և նշել վարդապետության սերտման սուրբ գրության հանձնարարված հատվածը և հիմնական արտահայտությունը:

  3. Ներկայացրեք, թե սուրբ գրության հիմնական արտահայտության ճշմարտության իմացությունը ինչպես կարող է օրհնություն լինել ձեր կյանքում:

  4. Փորձեք մտապահել սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը:

Հորդորեք ուսանողներին մի քանի րոպեն մեկ փոխել զուգընկերոջը: Հանձնարարեք նրանց փոխվել զույգերով այնքան, մինչև բոլոր ուսանողները գտած կամ նշած լինեն վարդապետության սերտման սուրբ գրությունների բոլոր 12 հատվածները: