Սեմինարիա
1 Նեփի 13.20–42. Պարզ և արժեքավոր ճշմարտություններ


«1 Նեփի 13.20–42. Պարզ և արժեքավոր ճշմարտություններ» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«1 Նեփի 13.20–42. Պարզ և արժեքավոր ճշմարտություններ» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

1 Նեփի 13.20–42

Պարզ և արժեքավոր ճշմարտություններ

Նկար
Մորմոնի Գիրքը

Փրկչի ավետարանի Վերականգնումը օրհնություն է բազմաթիվ առումներով: Մեկ օրհնությունն է այն, որ ավետարանի Վերականգնումը բացահայտում է բազմաթիվ պարզ ու արժեքավոր ճշմարտություններ, որոնք կորսվել էին Աստվածաշնչից: Նեփին տեսավ Վերականգնման իրադարձությունները դրանց տեղի ունենալուց բավական առաջ և հասկացավ, թե ինչ կարևոր դեր է կատարելու իր հիշատակարանը Վերականգնման գործում: Այս դասը կօգնի ձեզ հասկանալ, թե Մորմոնի Գիրքը և բացահայտված այլ սուրբ գրություններն ինչպես են օգնում վերականգնել Փրկչի ավետարանի պարզ ու արժեքավոր ճշմարտությունները:

Նախապատրաստվեք ուսուցանել Ավետարանի զորավոր ուսուցումը ենթադրում է, որ ոչ միայն դասը պատրաստենք, այլ նաև՝ ինքներս մեզ: Քանի որ Հոգին է վկայում ճշմարտությունը և դարձի աղբյուր է, ավետարանի արդյունավետ ուսուցում կազմակերպող ուսուցիչները նախ՝ տրամադրվում են Սուրբ Հոգով, ապա՝ պատրաստում դասաժամի նյութը: Կարող եք ինքներդ ձեզ հարցնել. «Ես պատրա՞ստ եմ ուսուցանել Հոգով»:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին կարող եք առաջարկել պատրաստել և կիսվել որևէ մտքով, որը վերջերս են սովորել սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության ժամանակ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Անվտանգության ստուգում

Ուսանողներին ցույց տվեք հեծանիվի մի նկար կամ հնարավորության դեպքում կարող եք հեծանիվը դասարան բերել: Ուսանողներին առաջարկեք մտածել, թե որոնք են հեծանիվի կարևոր մասերը և թվարկել դրանք գրատախտակին:

Հեծանիվը պարզ ու արդյունավետ փոխադրամիջոց է: Հեծանիվ վարելը կարող է նաև հաճելի և օգտակար փորձառություն լինել: Հեծանիվի ո՞ր հիմնական մասերն են թույլ տալիս վարել այն անվտանգ ու արդյունավետ կերպով: Պատկերացրեք, որ հեծանիվ եք ունեցել և որևէ մեկը որոշ կարևոր մասեր միտումնավոր հեռացրել է:

  • Այդ գործողություններն ի՞նչ կարող են ցույց տալ ձեր հանդեպ նրա ունեցած վերաբերմունքի մասին:

  • Ի՞նչ կարող էր պատահել, եթե փորձեիք հեծանիվը շահագործել բացակայող մասերով:

  • Ո՞ւմ կդիմեիք, որպեսզի վերանորոգեր և վերականգներ ձեր հեծանիվը՝ նորմալ շահագործման համար:

Նույն կերպ սատանան է փորձել վնասել ու մոլորեցնել Աստծո զավակներին՝ հեռացնելով և փոխելով Հիսուս Քրիստոսի ավետարանի կարևոր մասերը: 1 Նեփի 13 գլուխն ուսումնասիրելիս փնտրեք, թե ինչ արեց Փրկիչը, որպեսզի օգնի մեզ հաղթահարել սատանայի ստեղծած խոչընդոտները:

Շատերն են սայթաքում

Նեփիին տեսիլքում երևացին վերջին օրերի կարևոր իրադարձություններ, ներառյալ մի գիրք, որ հեթանոսները բերում էին խոստացված երկիր: Գրքի մասին կարդացեք 1 Նեփի 13.20–25 հատվածներում և փնտրեք, թե ինչ էր այն պարունակում:

Գուցե օգտակար լինի գրատախտակին թվարկել այն, ինչ ուսանողները բացահայտում են, օրինակ՝ «Տիրոջ ուխտերը», «սուրբ մարգարեների մարգարեությունները» և «ավետարանի լրիվությունը» (1 Նեփի 13.23–24): Նախքան օրագրերում նշումներ կատարելը՝ կարող եք ուսանողներին հարցնել՝ արդյոք գիտեն որ գրքի մասին է խոսվում հատված 20-ում:

  • Ի՞նչ սովորեցիք կարդալու ընթացքում:

Կարող եք հատված 20-ում նշում կատարել, որ Նեփիի տեսած գիրքը Սուրբ Աստվածաշունչն է: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նշումներ կատարելը կարող է օգնել ձեզ անհատականացնել դրանք և բարձրացնել սուրբ գրությունների ուսումնասիրության արդյունավետությունը: Օրինակ՝ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նշումներ կատարելով՝ կօգնեք ձեզ հետագայում հիշել մտքում ծագած հոգևոր գաղափարները կամ կարիքի պահին օրհնություն լինել ձեր կամ այլոց համար:

  • Ըստ ձեզ՝ ինչպե՞ս էր նկարագրվում Աստվածաշունչը:

Կարող եք ուսանողներին թույլ տալ զույգերով կամ փոքր խմբերով ուսումնասիրել հաջորդ հատվածները և առաջարկեք նրանց քննարկել ստորև ներկայացվող հարցերի նման հարցեր: Երբ ուսանողներն ավարտեն կարդալը, կարող եք առաջարկել նրանց մտածել, թե ըստ նրանց՝ պարզ ու արժեքավոր ճշմարտությունները հեռացնելու սատանայի ջանքերն ինչպես սայթաքելու պատճառ դարձան աշխարհի մարդկանց համար:

Կարդացեք 1 Նեփի 13.26–29 հատվածները և փնտրեք, թե ինչ տեղի ունեցավ Աստվածաշնչի հետ, երբ այն դուրս եկավ «Գառի առաքյալների» ձեռքից:

  • Ի՞նչ պատահեց Աստվածաշնչի հետ։

  • Ինչպե՞ս կարող էր պարզ ու արժեքավոր ճշմարտությունների հեռացումն Աստվածաշնչից պատճառ հանդիսանալ, որ մարդիկ սայթաքեին հոգևորապես:

  • Այս հատվածներն ինչո՞վ են նման հեծանվի օրինակին:

«Գառի պարգևն ու զորությունը»

Երբ Նեփին վկայեց, որ պարզ ու արժեքավոր ճշմարտությունները փոփոխվել կամ հեռացվել են Աստվածաշնչից, նա իմացավ, որ Տերն իր ողորմածությամբ թույլ չի տա, որ աշխարհը մոլորվի կամ կուրանա (տես 1 Նեփի 13.30–34): Նեփին տեսավ, որ ավետարանը կվերականգնվի իր լրիվությամբ «Գառի պարգևով ու զորությամբ» (1 Նեփի 13.35):

Կարդացեք 1 Նեփի 13.35–39 հատվածները, որպեսզի իմանաք, թե Փրկիչն ինչպես արեց այդ, կարող եք նաև ընդգծել ստորև ներկայացվող արտահայտությունները և ձեր նշումներն անել դրանց իմաստի վերաբերյալ:

Ստորև ներկայացված տեղեկություններն ուսանողներին պարզապես ներկայացնելու փոխարեն կարող եք գրատախատակին մեկ սյունակում չակերտներում թվարկել սուրբ գրություններն ու արտահայտությունները: Երկրորդ սյունակում կարող եք խառը հերթականությամբ թվարկել մեկնաբանությունները: Ուսանողներին առաջարկեք ուսումնասիրել հատվածները և արտահայտությունը համապատասխանեցնել ճիշտ մեկնաբանությանը: Ուսանողներին կարելի է նաև այդ հատվածների մասին հարցեր տալու հնարավորություն ընձեռել:

Սուրբ գրության հղում և արտահայտություն

Մեկնաբանություն

Սուրբ գրության հղում և արտահայտություն

1 Նեփի 13.35 «այս բաները»

Մեկնաբանություն

Մորմոնի գիրքը

Սուրբ գրության հղում և արտահայտություն

1 Նեփի 13.39 «ուրիշ գրքեր»

Մեկնաբանություն

Ներառում է Մորմոնի Գիրքը, Վարդապետություն և Ուխտերը, Թանկագին Մարգարիտը և Աստվածաշնչի Ջոզեֆ Սմիթի թարգմանությունը

Սուրբ գրության հղում և արտահայտություն

1 Նեփի 13.39 «մարգարեների և Գառի տասներկու առաքյալների հիշատակարանները»

Մեկնաբանություն

Սուրբ Աստվածաշունչը

Կարդացեք 1 Նեփի 13.40–41 հատվածները՝ փնտրելով նկարագրություն այն մասին, թե Վերականգնման սուրբ գրություններն ինչ են բացահայտելու բոլոր մարդկանց:

  • Ի՞նչ բացահայտեցիք դուք:

Հետևյալ ճշմարտությունը կարող եք գրի առնել ձեր սուրբ գրություններում կամ ձեր օրագրում. Մորմոնի Գիրքը և վերջին օրերի մյուս սուրբ գրությունները վերականգնում են պարզ և արժեքավոր ճշմարտություններ, որոնք վկայում են Հիսուս Քրիստոսի մասին և վերականգնում են Նրա հավիտենական ավետարանի լրիվությունը:

Ուսանողներին կարող եք առաջարկել առանձին թղթի վրա գրել իրենց պատասխանները ստորև ներկայացվող երկրորդ և երրորդ հարցերին: Հավաքեք պատասխանները և ցուցադրեք դրանք դասասենյակում, որպեսզի բոլորը կարդան:

  • Ըստ ձեզ՝ Փրկչի ավետարանի ճշմարտություններն ինչո՞ւ են նկարագրվում որպես պարզ ու արժեքավոր:

  • Ի՞նչ եք սովորում Տիրոջ մասին պարզ ու արժեքավոր ճշմարտությունները վերականգնելու Նրա դերից:

  • Վերջին օրերի սուրբ գրություններից ո՞ր ճշմարտությունը կամ ուսմունքն է ձեզ համար պարզ ու արժեքավոր:

  • Այդ ճշմարտությունն ինչպե՞ս է օգնել ձեզ ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին:

Պարզ և արժեքավոր ճշմարտությունները վերականգնված են

Գրատախտակին ցուցադրեք հետևյալ թեմաները և դրանց առնչվող սուրբ գրությունները: Ուսանողները կարող են ընտրել մեկը կամ մի քանիսը և մանրամասն ուսումնասիրել: Ուսանողներին հանձնարարեք հատվածը սկզբում ուսումնասիրել Աստվածաշնչում և պատկերացնել, որ դա տվյալ թեմայի վերաբերյալ միակ տեղեկությունն էր: Ապա հանձնարարեք նրանց ուսումնասիրել այլ հատվածներ և փնտրել, թե ինչպես են դրանք պարզաբանում Աստվածաշնչում գրվածը: Դա կարելի է անել զույգերով, ուսանողները կարող են միմյանց հետ քննարկել իրենց դիտարկումները: Կամ ուսանողները կարող են անհատապես ուսումնասիրել և ավելի ուշ քննարկել իրենց բացահայտումները ամբողջ դասարանի հետ:

Աստվածագլուխը (Մատթեոս 3.16–17)

Հիսուս Քրիստոսի Քավությունը (Ղուկաս 22:41–44)

Նախաերկրային կյանք (Երեմիա 1.5)

Հաղորդությունը (Մատթեոս 26.26–28)

Հիսուս Քրիստոսի ավետարանը (Մարկոս 1.14–15)

  • 3 Նեփի 11.31–35, 27.13–21

  • Հավատո հանգանակ 1.4

    Պատրաստակամ ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց սովորածով: Կարող եք տալ նամանատիպ հարցեր.

  • Ի՞նչ իմացաք ձեր ընտրած թեմայի վերաբերյալ:

  • Այդ ճշմարտությունն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ ուրախանալ և ավելի լավ հետևել Հիսուս Քրիստոսին:

  • Ինչո՞ւ եք երախտապարտ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը լրացուցիչ սուրբ գրություններ ի հայտ բերեցին և վերականգնեցին պարզ ու արժեքավոր ճշմարտությունները: