Սեմինարիա
Երեք վկաների և ութ վկաների վկայությունները. «Մենք … տեսել ենք թիթեղները»


Մորմոնի Գրքի ներածական էջեր

Երեք վկաների և ութ վկաների վկայությունները

«Մենք … տեսել ենք թիթեղները»

Նկար
Ջոզեֆ Սմիթը և երեք վկաները

Որոշ ժամանակ Ջոզեֆ Սմիթին թույլատրված չէր որևէ մեկին ցույց տալ ոսկե թիթեղները։ Մարգարեության իրականացման համար Տերն, ի վերջո, հայտնեց Ջոզեֆին, որ լրացուցիչ վկաների կթույլատրվի տեսնել թիթեղները և վկայել դրանց իրական լինելու մասին (տես 2 Նեփի 27.12–14)։ Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ Մորմոնի Գրքի բազմաթիվ վկայությունների կարևորությունը և խորհել սեփական վկայության շուրջ։

Օգնեք ուսանողներին սովորել Հոգով Եղանակներից մեկն է՝ խրախուսել նրանց մտածել այս դասի վերաբերյալ իրենց անձնական փորձառության շուրջ։ Ժամանակ տրամադրեք նրանց, որպեսզի խորհեն այն օրհնությունների մասին, որոնք ստացել են Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելով, նաև, թե ինչպես են ավելի նմանվում Նրան։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք գալ պատրաստված և ներկայացնել այն փորձառությունները, որոնք օգնել են իրենց կամ ուրիշներին իմանալ, որ Մորմոնի Գիրքն Աստծուց է։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Թիթեղների վկաները

Կարող եք օգտագործել ստորև ներկայացված պարբերությունը՝ օգնելու ուսանողներին հասկանալ, թե որքան դժվար պետք է լիներ Ջոզեֆ Սմիթի համար ինչ-որ ժամանակով ոսկե թիթեղների միակ ականատեսը լինել։

Պատկերացրեք, թե ինչ զգացած կլիներ Ջոզեֆ Սմիթը՝ լինելով միակ մարդը, որը կարող էր տեսնել ոսկե թիթեղները։ Մտածեք, թե որքան ծանր կլիներ ձեզ համար՝ կոչվել անհավատ, արժանանալ ծաղրի և կոչվել խաբեբա այն պատճառով, որ չեք ցանկանում մարդկանց ցույց տալ թիթեղները։ Պատկերացրեք, որ ստիպված եք ձեզ աջակցողներին ասել, որ չեն կարող տեսնել այդ թիթեղները։

Մորմոնի Գիրքը թարգմանելիս Ջոզեֆը թելադրում էր թիթեղների վերաբերյալ Տիրոջ տված խոստումների բառերը։ Թիթեղների վերաբերյալ Տիրոջ խոստումները կարդացեք 2 Նեփի 27.12–14 (տես նաև Եթեր 5.2–4

  • Ի՞նչն էր ձեզ համար նշանակալից այս մարգարեության մեջ։ Ինչո՞ւ։

  • Ի՞նչ կարող էր զգալ Ջոզեֆը այս մարգարեությունը կարդալիս։ Ինչո՞ւ։

  • Այս հատվածն ի՞նչ սովորեցրեց Ձեզ Տիրոջ և Մորմոնի Գրքի մասին։

Մի ճշմարտություն, որ կարող ենք սովորել այս մարգարեություններից, այն է, որ Տերը Մորմոնի Գրքի թիթեղների բազմաթիվ վկաներ է ուղարկել։

  • Ինչո՞ւ է ավելի հեշտ հավատալ, որ ինչ-որ բան ճշմարիտ է, երբ դրա համար մեկից ավելի վկաներ կան։

Ուսումնասիրումը շարունակելիս փնտրեք Երկնային Հոր օգնությունը Սուրբ Հոգու միջոցով, որպեսզի հասկանաք Ոսկե թիթեղների վկաների կարևորությունը և մտածեք, թե նրանց վկայություններն ինչպես կարող են օգնել ձեզ ունենալ կամ ամրապնդել ձեր սեփական վկայությունը։

Ցուցադրեք ստորև ներկայացվող պարբերությունը և որևէ ուսանողի հանձնարարեք կարդալ այն։

Տերն ուղարկեց երեք, ապա ութ մարդուց բաղկացած խումբ՝ տեսնելու թիթեղները։ Այդ վկաներից շատերն ինչ-որ ձևով օգնեցին Մորմոնի Գրքի ստեղծմանը։ Օրինակ՝ երբ Ջոզեֆը թարգմանում էր, Դեյվիդ Ուիթմերը հրավիրեց Ջոզեֆին և Էմմային՝ ապրելու իրենց հետ, Մարտին Հարիսը գրավադրեց իր ֆերման՝ Մորմոնի Գրքի տպագրության ծախսերը վճարելու համար, իսկ Օլիվեր Քաուդերին ծառայեց որպես գրագիր՝ թարգմանության մեծ մասի համար։ Ջոզեֆի հայրը և նրա եղբայրներ Հայրումն ու Սեմյուելը նույնպես թիթեղների վկաներ էին և կարևոր օգնություն ցուցաբերեցին Ջոզեֆին։ Չնայած այս մարդկանցից ոմանք հետագայում լքեցին Եկեղեցին, նրանցից ոչ ոք երբևէ չժխտեց Մորմոնի Գրքի մասին իրենց վկայությունները: (տես Ավետարանի թեմաներ «Մորմոնի Գրքի վկաները», topics.ChurchofJesusChrist.org

Կարդացեք «Երեք վկաների վկայությունը» և «Ութ վկաների վկայությունը» և փորձեք գտնել, թե նրանք ինչ են տեսել, զգացել և իմացել։

Առաջարկում ենք դիտել նաև «Մեկ օր հավերժության համար» տեսանյութը 15։00-18։37 և տեսնել, թե ինչպիսին են եղել այդ փորձառությունները։

Ուսանողներին կարող եք տրամադրել ստորև ներկայացված թերթիկը և առաջարկել նրանց լրացնել աղյուսակն անհատապես, դասարանով կամ փոքր խմբերով։

Երեք վկաների և ութ վկաների վկայությունները

Երեք վկաները.

Ութ վկաները.

Ի՞նչ տեսան և զգացին վկաները։

Ի՞նչ իմացան վկաները։

Ի՞նչ արեցին վկաները։

  • Ի՞նչ նմանություններ և տարբերություններ նկատեցիք երկու խմբերի փորձառությունների միջև։

  • Ինչո՞ւ կարող են կարևոր լինել տարբերությունները։

Թեև մենք երբեմն ցանկանում ենք ունենալ այդ վկայությունների նման փորձառություններ, Տերը վկայել է, որ նույնիսկ այդ բաները տեսնելով մարդիկ չեն համոզվի ճշմարտության մեջ (տես Վարդապետություն և Ուխտեր 5.7)։ Առաջին Նախագահությունից նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստը (1920–2007) բացատրել է.

Մեր օրերում և ժամանակներում մենք պետք է իմանանք ոսկե թիթեղների վրա գրվածի ճշմարտացիությունը՝ առանց դրանք տեսնելու։ Դրանք մեր տեսնելու կամ շոշափելու համար հասանելի չեն, քանի որ երեք վկաների և ութ վկաների համար էին։ Ոմանք, ովքեր իրականում տեսել և շոշափել են ոսկե թիթեղները, հավատարիմ չեն մնացել Եկեղեցուն։ Հրեշտակ տեսնելը մեծ փորձառություն կարող է լինել, բայց այն շատ ավելի մեծ է, երբ հավատքի և Սուրբ Հոգու վկայության միջոցով ճանաչում ես Փրկչի աստվածային էությունը [տես Հովհաննես 20:29] (Ջեյմս Ի. Ֆաուստ, «Ինձ հետ դա չի կարող պատահել», Ensign, մայիս 2002թ., 48)։

  • Ինչո՞ւ է ձեզ համար կարևոր այն, ինչ ուսուցանվում է այս հայտարարության մեջ։

Ձեր վկայությունը Հիսուս Քրիստոսի և Մորմոնի Գրքի մասին

Մորմոնի Գրքի մեկ հիմնական նպատակն է՝ համոզել մարդկանց, որ Հիսուսը Քրիստոսն է (տես Մորմոնի Գրքի տիտղոսաթերթը)։ Մտածեք, թե արդյոք Հիսուս Քրիստոսի և Մորմոնի Գրքի մասին ձեր անձնական վկայությունը այնքան ուժեղ է, որքան ցանկանում եք: Խորհեք, թե այդ վկայության ձեռք բերումն ու ամրապնդումը ինչպես կարող է օրհնություն լինել ձեզ և ուրիշների համար։

Ուսանողներին կարող եք ժամանակ տալ՝ դասին նախապատրաստվելու համար։ Ապա ցույց տվեք ստորև ներկայացվող պարբերությունը և խրախուսեք նրանց խորհել իրենց զգացողությունների շուրջ և գրի առնել դրանք։

Գրեք Հիսուս Քրիստոսի և Մորմոնի Գրքի մասին ձեր վկայությունը։ Եթե դեռ չեք զգում, որ վկայություն ունեք, գրեք, թե ինչ կարող էիք անել վկայություն ստանալու համար։ Նաև գրեք, թե ուրիշների վկայություններն ինչպես կարող էին ազդել ձեր սեփական վկայության վրա։ Շարունակելով ուսումնասիրել Մորմոնի Գիրքը՝ ավելացրեք նոր մտքեր։

Գրելու համար բավարար ժամանակ հատկացնելուց հետո ուսանողներին առաջարկեք կիսվել Հիսուս Քրիստոսի և Մորմոնի Գրքի մասին իրենց վկայություններով։