Սեմինարիա
Մորմոնի Գրքի նախաբանը. Մեր կրոնի պորտաքարը


«Մորմոնի Գրքի նախաբանը. Մեր կրոնի պորտաքարը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մորմոնի Գրքի նախաբանը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մորմոնի Գրքի ներածական էջեր

Մորմոնի Գրքի նախաբանը

Մեր կրոնի պորտաքարը

Նկար
Պատանին կարդում է սուրբ գրությունները

Ջոզեֆ Սմիթը Մորմոնի Գիրքն անվանել է մեր կրոնի պորտաքարը: Գրքի տարբեր հատվածներում առաջարկվում է հարցնել Աստծուն, թե արդյոք այն ճշմարիտ է: Միլիոնավոր մարդիկ հետևել են այս առաջարկին և Սուրբ Հոգուց ստացել են Մորմոնի Գրքի ճշմարտացիության վկայությունը: Այս դասի նպատակն է օգնել ձեզ մեծացնել Մորմոնի Գիրքի ամենօրյա ուսումնասիրության ցանկությունը, որը կամրապնդի Գրքի ճշմարտացիության մասին ձեր վկայությունը:

Խրախուսեք սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությունը: Սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրության սովորությունը կարող է օրհնել ուսանողներին իրենց ամբողջ կյանքում: Փնտրեք եղանակներ՝ ուսանողներին սովորեցնելու սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրության օրհնությունների մասին:

Նկար
պատկերակ, ուսուցման հրահանգ

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք կարդալ կամ ունկնդրել երեց Գարի Ի. Սթիվենսոնի «Նայել Գրքին, նայել Տիրոջը» ելույթը 2016թ. հոկտեմբերի գերագույն համաժողովում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Օրհնություններ Մորմոնի Գրքից

Նկար
պատկերակ, ուսուցման հրահանգ

Կարող եք ցուցադրել Մորմոնի Գիրքը կարդալու արդյունքում եկող օրհնությունների ստորև ներկայացվող ցանկը: Քննարկեք, թե որ օրհնություններն են ուսանողները ամենաշատը ցանկանում, և այդ օրհնություններն ինչպես կազդեին նրանց առօրյա կյանքի վրա: Ուսանողները կարող են պատմել նաև, թե ինչ են պատրաստ անել՝ այդ օրհնությունները ստանալու համար: Այդ օրհնությունները նկարագրված են մարգարեական խոսքերում:

Այդ մարգարեական խոսքերից մի քանիսը ներկայացված են դասի մեջ, մյուսները՝ «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնում:

Մորմոնի Գրքի նախաբանի պարբերություն 6-ում կարդացեք և փորձեք ընդգծել Ջոզեֆ Սմիթի խոսքը:

  • Ի՞նչն է ամենաշատը տպավորել ձեզ Ջոզեֆ Սմիթի հայտարարության մեջ։

Մեր կրոնի պորտաքարը

Նկար
պատկերակ, ուսուցման հրահանգ

Ուսանողներին օգնեք հասկանալ պորտաքարի դերը (կամարի վերնամասի կենտրոնական քարը): Տարբերակներից մեկն է ցուցադրել կամարի պորտաքարի նկարը և ուսանողներին հանձնարարել քննարկել, թե որ քարն է կամարում ամենակարևորը:

Նկար
Կամար

Նախագահ Էզրա Թավտ Բենսոնն (1899–1994) ուսուցանել է.

Մորմոնի Գիրքը Հիսուս Քրիստոսի մասին մեր վկայության պորտաքարն է, իսկ Նա այն ամենի պորտաքարն է, ինչ մենք անում ենք: Այն զորեղ ու հստակ կերպով վկայում է Նրա իրականության մասին: …

… Մորմոնի Գիրքը վկայության պորտաքարն է: Ինչպես որ կամարը քանդվում է, եթե հանվում է հիմնաքարը, այնպես էլ ողջ Եկեղեցին կանգնում կամ ընկնում է Մորմոնի Գրքի ճշմարտացիությամբ: (Էզրա Թաֆտ Բենսոն, «Մորմոնի Գիրքը. մեր կրոնի պորտաքարը», Ensign, նոյեմբեր 1986թ., 5, 6):

Հիսուս Քրիստոսի մասին մեր վկայության պորտաքարը

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում հետևյալ պնդումը՝ Մորմոնի Գիրքը Հիսուս Քրիստոսի մասին մեր վկայության պորտաքարն է:

Մորմոնի Գրքի գրողները պարբերաբար վկայել են Հիսուս Քրիստոսի մասին: Որպեսզի տեսնեք, թե տարբեր մարդիկ ինչպես են Հիսուս Քրիստոսի մասին հղումներ գտել Գրքի էջերում, դիտեք «Մորմոնի Գրքի Հոնոլոլուի փորձը» տեսանյութը (2:35): Այն կարելի է գտնել ChurchofJesusChrist.org կայքում:

Նկար
պատկերակ, ուսուցման հրահանգ

Ուսանողները կարող են տարբեր ձևերով մասնակցել այս վարժությանը: Եղե՛ք ստեղծարար և փնտրե՛ք յուրաքանչյուր ուսանողին ներգրավելու ձևեր: Օրինակ՝ յուրաքանչյուր ուսանողի կարող եք տալ Մորմոնի Գրքի որևէ պատճենված էջ և խնդրել նրան ընդգծել Փրկչի մասին հղումն իր էջում: Այնուհետև, էջերը կարող եք ցուցադրել մյուս ուսանողներին:

Մորմոնի Գրքից ընտրեք ցանկացած էջ և այդ էջում փնտրեք Փրկչի մասին յուրաքանչյուր հղում:

  • Ի՞նչ գտաք Փրկչի մասին։

  • Ձեր գտած հատվածներն ի՞նչ են օգնում հասկանալ կամ զգալ Փրկչի մասին:

Մտածեք, թե ինչպես կօրհնվեիք՝ Հիսուս Քրիստոսի մասին ավելի ամուր վկայություն ունենալով: Մորմոնի Գիրքն ուսումնասիրելիս փնտրեք հղումներ Հիսուս Քրիստոսի մասին և այն, ինչ դուք սովորում են Նրա մասին: Դա անելով Փրկչի մասին ձեր գիտելիքը և վկայությունը կավելանան:

Մեր վկայության պորտաքարը

Նկար
պատկերակ, ուսուցման հրահանգ

Ուսանողներին առաջարկեք անհատականորեն խորհել հետևյալ պնդումների շուրջ։

  • Հետևյալ պնդումներից ո՞րն է լավագույնս նկարագրում Մորմոնի Գրքի մասին ձեր զգացողությունները:

    • Ես վստահում եմ ուրիշներին, որոնք ստացել են իրենց անձնական վկայությունը, և վստահեցրել են ինձ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:

    • Ես վստահ չեմ՝ արդյոք գիտեմ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է։

    • Ես ստացել եմ վկայություն Սուրբ Հոգուց, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:

  • Ինչո՞ւ եք կարծում, թե Երկնային Հայրը գուցե ցանկանում է, որ իմանաք, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:

Կարդացեք նախաբանի նախավերջին պարբերությունը, ինչպես նաև Մորոնի 10.3–5 հատվածները և փնտրեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի իմանաք՝ արդյոք Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:

  • Ըստ ձեր կարդացածի՝ ի՞նչ է անհրաժեշտ անել, որպեսզի իմանանք՝ արդյոք Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:

Նկար
պատկերակ, ուսուցման հրահանգ

Ուսանողներին օգնեք նույնացնել նմանատիպ մի սկզբունք. եթե ես կարդում եմ Մորմոնի Գիրքը, խորհում եմ Գրքի ուղերձի շուրջ և Աստծուն հարցնում եմ՝ արդյոք այն ճշմարիտ է, ուրեմն կարող եմ վկայություն ստանալ Սուրբ Հոգուց:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ուլիսես Սոարեսը պատմել է, թե ինչպես է Մորմոնի Գրքի մասին իր վկայությունն աճել սեմինարիա հաճախելու ընթացքում: Կարող եք դիտել «Մորմոնի Գրքի ստեղծումը» տեսանյութը 12:03-14:12, տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

Կարդացեք Մորմոնի Գրքի նախաբանի վերջին պարբերությունը՝ փնտրելով, թե Մորմոնի Գրքի մասին վկայության հետ ինչ այլ գիտելիք եք ստանում:

  • Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Մորմոնի Գրքի մասին վկայությունը ձեր կյանքում:

Նկար
պատկերակ, ուսուցման հրահանգ

Կարող եք կիսվել Մորմոնի Գրքի մասին վկայությամբ և պատրաստակամ ուսանողներին առաջարկել նույնպես վկայել:

Ամեն օր ուսումնասիրեք Մորմոնի Գիրքը

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը խոստումներ է փոխանցել մեզ բոլորիս, եթե ամեն օր ուսումնասիրենք Մորմոնի Գիրքը: Կարդացեք ստորև ներկայացվող խոսքը կամ դիտեք «Մորմոնի Գիրքը. ինչպիսին կլիներ ձեր կյանքն առանց նրա» տեսանյութը 11:52-13:05 ChurchofJesusChrist.org կայքում:

Ես խոստանում եմ, որ եթե ամեն օր աղոթքով ուսումնասիրեք Մորմոնի Գիրքը, ամեն օր ավելի լավ որոշումներ կկայացնեք: Ես խոստանում եմ, որ մինչ խորհում եք ձեր ուսումնասիրածի շուրջ, երկնքի պատուհանները կբացվեն, և դուք կստանաք ձեր հարցերի պատասխանները, նաև ուղղորդում՝ ձեր կյանքի համար: Ես խոստանում եմ, որ եթե ամեն օր խորասուզվեք Մորմոնի Գրքի ընթերցանության մեջ, կարող եք պաշտպանվել օրվա չարիքից, պոռնոգրաֆիայի անհաղթահարելի ժանտախտից և միտքն անզգայացնող այլ կախվածություններից:

Ամեն անգամ, երբ լսում եմ, որ ինչ-որ մեկը, այդ թվում՝ ես, ասում է «Ես գիտեմ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է», ցանկանում եմ բացականչել «Դա շատ լավ է, բայց բավարար չէ»: Մենք պետք է զգանք, մեր «սրտերի ամենախորքից» [Ալմա 13.27], որ Մորմոնի Գիրքն, անկասկած, Աստծո խոսքն է: Մենք պետք է զգանք այն այնքան խորը, որ երբևէ չցանկանանք նույնիսկ մեկ օր ապրել առանց նրա: (Ռասսել Մ․ Նելսոն, «Մորմոնի Գիրքը․ ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017թ., 62–63):

  • Ի՞նչը տպավորեց ձեզ այս խոսքերից:

  • Ի՞նչ եք զգում Մորմոնի Գիրքն ամեն օր կարդալու խորհրդի վերաբերյալ:

Նկար
պատկերակ, ուսուցման հրահանգ

Քննարկեք սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրության խոչընդոտները և դրանք հաղթահարելու ձևերը:

Եթե ուսանողները դեռ չեն սահմանել սուրբ գրությունների ուսումնասիրության անհատական նպատակ (դա պահանջվում է սեմինարիան ավարտելու կրեդիտ ունենալու համար), սա գուցե դա անելու հնարավորություն լինի նրանց համար: Ցանկության դեպքում ուսանողները կարող են իրենց նպատակով կիսվել ընտանիքի անդամի, Եկեղեցու ղեկավարի կամ սեմինարիայի ուսուցչի հետ: Կարող եք ներկայացնել Մորմոնի Գիրքը կարդալու հետ կապված անձնական օրհնությունները և պատրաստակամ ուսանողներին առաջարկել նույնն անել: