Սեմինարիա
Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մաս 1. Գործել հավատքով


«Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մաս 1. Գործել հավատքով», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մաս 1», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ներածական նյութեր

Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մաս 1

Գործել հավատքով

Նկար
Երիտասարդ կինը կարդում և սովորում է

Վարդապետության սերտման նպատակներից մեկն է՝ սովորել կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները, ինչը կօգնի ձեզ կառուցել ձեր հիմքը Հիսուս Քրիստոսով: Այս դասը կարող է օգնել ձեզ կյանքի մասին հարցերի ու մտահոգությունների պատասխանները փնտրելիս գործել հավատքով առ Հիսուս Քրիստոս:

Ուսանողներին ուսուցանել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները Երբ ուսանողները գիտեն և կիրառում են հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները, կարող են ավելի լավ իրագործել վարդապետության սերտման նպատակները: Այս սկզբունքներն անպայման կանոնավոր կերպով ուսումնասիրեք դասարանում և օգնեք ուսանողներին հասկանալ դրանք: Վարդապետության սերտման դասերի ժամանակ ուսանողները հնարավորություն կունենան կիրառելու այդ սկզբունքները:

Նկար
պատկերակ, ուսուցման հրահանգ

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք հարցնել ընտանիքի անդամին կամ Եկեղեցու առաջնորդին, որը մեծ հավատք ունի առ Հիսուս Քրիստոս, թե ինչ են անում ուժեղ մնալու համար, երբ ավետարանի մասին հարցեր կամ մտահոգություններ են ունենում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Նկար
պատկերակ, ուսուցման հրահանգ

Նշում. այս դասն ուսուցանելու լավագույն ժամանակը կարող է լինել ուսումնական տարվա սկիզբը, կամ երբ ուսանողներին առաջին անգամ ներկայացվեն հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:

Հարցերը լա՞վն են, թե՞ վատ

Մտածեք, թե հետևյալ պատասխաններից որոնք են կիրառելի այս հարցի համար.

  • Հետևյալներից որոնք են այն հնարավոր պատճառները, որ մարդը կարող է հարցեր ունենալ ավետարանի կամ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու մասին:

    Նկար
    պատկերակ, ուսուցման հրահանգ

    Կարող եք ուսանողների համար ընթերցել ստորև ներկայացվող տարբերակները: Յուրաքանչյուր տարբերակն ընթերցելուց հետո դադար տվեք և մի քանի ուսանողի հարցրեք, թե ինչու են կարծում, որ պատասխանը գուցե ճիշտ է կամ սխալ է: Ուսանողներին օգնեք հասկանալ, որ այս տարբերակներից ցանկացածը կարող է ճիշտ կամ սխալ լինել՝ կախված անձի ցանկություններից և ընտրություններից:

    1. Նրանք դեռևս չունեն ավետարանի մասին վկայություն:

    2. Նրանք այնքան են կարևորում ավետարանը, որ ցանկանում են ավելին հասկանալ:

    3. Նրանք վստահ չեն երբևէ ունեցած իրենց հավատքի հանդեպ:

    4. Աստված գուցե ոգեշնչում է նրանց մտածել մի բանի մասին, ինչը Նա ցանկանում է ուսուցանել նրանց:

      Պատասխանը կախված է յուրաքանչյուր անձի մոտեցումից և հարցեր տալու պատճառներից: Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 3-րդ պարբերությունը Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում (2022) և փնտրեք, թե մեր մոտեցումն ավետարանի հարցերին ինչպես կարող է ուժեղացնել կամ թուլացնել մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս:

  • Այդ պարբերության մեջ ի՞նչն է ավելի տպավորիչ ձեզ համար: Ինչո՞ւ:

Նկար
պատկերակ, ուսուցման հրահանգ

Կարող եք ուսանողներին առաջարկել պատմել, թե հարցերն ու մտահոգությունները ինչպես են ազդել նրանց հոգևոր առաջընթացի վրա: Ստորև ներկայացվող պարբերությունը գուցե օգնի դրան:

Յուրաքանչյուրը հարցեր ու մտահոգություններ ունի: Մենք պետք է զգույշ լինենք, որ չդատենք ուրիշների հավատքը, երբ նրանք հարցեր ունեն, և մենք չպետք է կասկածենք մեր իսկ հավատքին, երբ ինքներս հարցեր ունենք: Մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս և վերականգնված ավետարանի մասին մեր վկայությունը կարող է ուժեղանալ կամ թուլանալ՝ կախված մեր հարցերին ու մտահոգություներին մեր ունեցած մոտեցումից: Այսօր ուսանելու ընթացքում մտածեք, թե ձեր հարցերն ինչ դեր են խաղում ձեր հոգևոր առաջընթացում: Ի՞նչ հարցեր ունեք ավետարանի և Հիսուս Քրիստոսի Եկեղեցու մասին: Արդյո՞ք զգում եք, որ ձեր հարցերը ձեզ ավելի են մոտեցնում Փրկչին և Նրա Եկեղեցուն:

Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ

Սեմինարիայում ձեր ուսումնառության ընթացքում դուք հնարավորություն կունենաք փորձելու օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Հետևյալ երեք սկզբունքները կարող են օգնել ձեզ ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին, երբ ձեր կյանքում հարցեր կամ մտահոգություններ առաջանան.

  1. Գործեք հավատքով

  2. Քննեք հասկացությունները և հարցերը հավերժության հեռանկարով

  3. Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

Նկար
պատկերակ, ուսուցման հրահանգ

Եթե դասարանում կան ուսանողներ, որոնք նախկինում ուսանել են սեմինարիայում, կարող եք հարցնել նրանց, թե ինչ գիտեն այս երեք սկզբունքների մասին: Դա կարող է դասարանին համառոտ պատկերացում տալ սկզբունքների մասին և ցույց տալ ուսանողների հասկացողության ընթացիկ մակարդակը:

Այս դասի մնացած մասը նվիրվելու է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով գործելու սկզբունքին:

Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 5–7-րդ պարբերությունները Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթից՝ փնտրելով հետևյալ նախադասությունն ավարտելու մի քանի ձև:

Նկար
պատկերակ, ուսուցման հրահանգ

Գրատախտակին կարող եք գրել հետևյալ անավարտ նախադասությունը:

Երբ հարցեր կամ մտահոգություններ են ծագում, մենք կարող ենք գործել հավատքով առ Հիսուս Քրիստոս այսպես… :

Նկար
պատկերակ, ուսուցման հրահանգ

Մի քանի ուսանողի հրավիրեք գրատախտակի մոտ և առաջարկեք ավարտել նախադասությունը: Կարող եք լրացուցիչ հարցեր տալ, որոնք կօգնեն ուսանողներին անհատականացնել այն, ինչ բացահայտել են: Օրինակ.

Եթե ուսանողը գրում է «Շարունակել պահել պատվիրանները» (տես 5-րդ պարբերությունը), լրացուցիչ հարցը կարող է լինել «Ըստ ձեզ՝ պատվիրանները պահելը ինչպե՞ս կարող է օգնել ձեզ շարունակել մոտ լինել Հիսուս Քրիստոսին այն պահերին, երբ բարդ խնդիրների եք բախվում: Ո՞վ կցանկանա կիսվել այդ պահերին ունեցած փորձառությամբ»:

Եթե ուսանողը գրում է «Հետևել այն բանին, ինչը մենք արդեն գիտենք, որ ճշմարիտ է» (տես 6-րդ պարբերությունը), լրացուցիչ հարցը կարող է լինել «Մի պահ խորհեք, թե ըստ ձեզ, ինչն է ճշմարիտ, որից կարող եք կառչել, երբ հարցեր ծագեն: Ինչպե՞ս եք իմանում, որ դրանք ճշմարիտ են»:

Եթե ուսանողը գրում է «Վստահել Աստծուն, մինչև պատասխանը գա» (տես 7-րդ պարբերությունը), լրացուցիչ հարց կարող է լինել. «Ի՞նչ գիտեք Աստծո մասին, որն օգնում է ձեզ վստահել Նրան, մինչ պատասխանների եք սպասում: Ինչո՞ւ կարող է Աստված երբեմն նախընտրել ոչ անմիջապես մեզ լիարժեք պատասխաններ տալ»:

  • Ըստ ձեզ՝ ձեր ընտրած եղանակներից ո՞րն է այսօր լավագույնս կիրառելի պատանիների կամ նույնիսկ ձեր կյանքի համար: Ինչո՞ւ:

  • Այս եղանակով հավատքով գործելու սկզբունքի ընտրությունն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Փրկչի հետ մարդու հարաբերության վրա:

  • Ո՞ւմ գիտեք, որ հավատքով է գործել, երբ հարցեր կամ մտահոգություններ է ունեցել: Ի՞նչ է արել նա:

Նկար
պատկերակ, ուսուցման հրահանգ

Կարող եք ուսանողներին ցուցադրել «Գործեք հավատքով. Որմնադիրը» տեսանյութը (4:57), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում: Եթե տեսանյութը ցուցադրվել է, ուսանողներին առաջարկեք նույնացնել և գրատախտակին գրել, թե տեսանյութի երիտասարդությունն ինչպես է ցուցադրում ճշմարտությունները: Երբ որոշում եք՝ ցուցադրել տեսանյութը, թե ոչ, անպայման ժամանակ հատկացրեք հաջորդ սուրբ գրությունների որոնման վարժության համար:

Եթե տեսանյութը ցուցադրվել է, ուսանողներին կարող եք առաջարկել նույնացնել և գրատախտակին գրել, թե տեսանյութի երիտասարդությունն ինչպես է դրսևորում ճշմարտությունները:

Կարող եք դիտել «Գործեք հավատքով. Որմնադիրը» տեսանյութը (4:57), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում: Ուսումնասիրեք, թե տեսանյութի երիտասարդությունն ինչպես էր գործում Փրկչի հանդեպ հավատքով, երբ բախվել էր կարևոր հարցերի ու մտահոգությունների:

Սուրբ գրությունների օրինակներ

Նկար
պատկերակ, ուսուցման հրահանգ

«Օժանդակ ուսումնական վարժության» առաջարկը կարող եք համատեղել հետևյալ վարժության հետ, որը կօգնի ուսանողներին տեսնել, թե մոտեցումներն ու ընտրությունները ինչպես կարող են բերել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի մեծացման կամ նվազման:

Սուրբ գրություններում կան շատ հատվածներ այն մարդկանց մասին, որոնք բախվել են բարդ հարցերի ու մտահոգությունների Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքով: Նրանցից մեկը մարգարե Նեփին է: Կարդացեք ստորև ներկայացվող օրինակները Նեփիի կյանքից՝ փնտրելով, թե հարցերի և այլ խնդիրների առաջ կանգելիս ինչպես է նա գործել հավատքով առ Հիսուս Քրիստոս:

  • 1 Նեփի 2.16. Նրա մտերիմներից ոմանք բարկացած էին այն բանի համար, ինչ նրա հայրը՝ մարգարե Լեքին խնդրեց նրանց անել:

  • 1 Նեփի 3.7. Նրան խնդրեցին որևէ դժվար գործ կատարել:

  • 1 Նեփի 9.5–6. Տերը պատվիրեց նրան ինչ-որ բան անել որոշ պատճառներով, որոնք նա չէր հասկանում:

  • 1 Նեփի 10.17, 11.1–5. Նա ցանկանում էր իր սեփական վկայությունն այն բանի, ինչ նրա հայրը՝ մարգարեն, ուսուցանել էր:

  • 1 Նեփի 11.17. Նա չգիտեր ավետարանի վերաբերյալ իրեն տրված հարցի պատասխանն ամբողջությամբ:

  • Հավատքով գործելու ո՞ր տարրերն է լավագույնս դրսևորել Նեփին:

Նկար
պատկերակ, ուսուցման հրահանգ

Ուսանողներին կարող եք առաջարկել ստորև ներկայացվող հարցերի մասին խոսել փոքր խմբերով, որպեսզի ավելի շատ ուսանողներ հնարավորություն ունենան խոսելու:

Նկարագրեք որևէ ժամանակակից հարց կամ մտահոգություն, որը կարող է ոչ նպաստավոր ազդեցություն ունենալ Հիսուս Քրիստոսի կամ Նրա Եկեղեցու հանդեպ ունեցած հավատքի վրա: Ինչպե՞ս կարելի է գործել հավատքով՝ այդ հարցին կամ խնդրին բախվելիս:

  • Ինչպե՞ս կարող է հավատքով գործելու կամ հավատքով չգործելու որոշումն ազդել Փրկչի հետ հարաբերության վրա:

  • Ձեր այսօրվա սովորածից ի՞նչը կցանկանայիք ամենաշատը կիրառել ձեր կյանքում: Ինչպե՞ս կարող է դա օգնել ձեզ ձեր կյանքում: