Սեմինարիա
Սովորել հավատքով. Ուսանողի դերը


«Սովորել հավատքով. Ուսանողի դերը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Սովորել հավատքով», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ներածական նյութեր

Սովորել հավատքով

Ուսանողի դերը

Նկար
Սան Խոսե դե Օկոայի սեմինարիա, Դոմինիկյան Հանրապետություն

Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը սիրում են ձեզ և ցանկանում են ուսուցանել ձեզ ավետարանը Սուրբ Հոգու զորությամբ։ Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ավելին ստանաք այն ուսմունքից, որ Նրանք պատրաստ են տալ ձեզ։ Այս դասը կօգնի ձեզ ստանալ առավելագույնը սեմինարիայի ձեր ուսումնառությունից՝ հասկանալով, թե ինչ է նշանակում սովորել հավատքով առ Հիսուս Քրիստոս։

Եռանդուն դեր ստանձնել հոգևոր ուսումնառության մեջ Ավետարանի ուսումնասիրությունը, որն օգնում է դարձի գալ, ուսանողից պահանջում է հետևողական ջանքեր գործադրել։ Ձեր ուսանողներին օգնեք տեսնել ուսման և ուսուցման գործընթացում ակտիվ դեր ստանձնելու արժեքը։

Նկար
պատկերակ, ուսուցման հրահանգ

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք կարդալ «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 1–2 պարբերությունները Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթից (2022) և պատրաստվել կիսվել մտքերով, թե ինչ կարող ենք անել հոգևոր ճշմարտություններ սովորելու համար։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Տերը սիրում է, երբ ջանք է գործադրվում

Նկար
պատկերակ, ուսուցման հրահանգ

Հետևյալ հայտարարությունը գրեք գրատախտակին՝ ուսանողների համար։ Կարող եք ուսանողներին հանձնարարել դիտել «Մի հատուկ վեհ կոչում» տեսանյութը 2:16-3:49, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում կամ կարդալ ստորև ներկայացվող խոսքերը։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

Տերը սիրում է ջանքը, որովհետև ջանքը բերում է վարձքեր, որոնք չեն կարող գալ առանց դրա (Ռասսել Մ․ Նելսոն, Ջոյ Դ. Ջոնսի «Մի հատուկ վեհ կոչում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2020թ., 16)։

  • Ինչպե՞ս կարող ենք մեր կյանքում կիրառել նախագահ Նելսոնի խոսքերը։ Օրինակ՝ ինչպե՞ս կարող են այդ խոսքերը կիրառվել միսիոներական աշխատանքում, սպասավորության կամ կրթություն ստանալու մեջ։

  • Ձեր կարծիքով՝ այդ խոսքերն ինչպե՞ս կարելի է կիրառել այս տարի սեմինարիայում Հիսուս Քրիստոսի ավետարանի ուսման գործընթացում։

Նկար
պատկերակ, ուսուցման հրահանգ

Կարող եք ուսանողներին ցույց տալ ստորև ներկայացվող պարբերությունն ու հարցերը՝ ինքնագնահատում կատարելու համար։

Մտածեք հետևյալ հարցերի շուրջ, որոնք կօգնեն ձեզ գնահատել, թե ինչպես եք սերտել ավետարանը.

  • Ի՞նչ ջանքեր եք գործադրում ներկայումս՝ Հիսուս Քրիստոսի ավետարանը սերտելու համար։ Ինչպե՞ս եք հրավիրել Աստծուն ուսուցանելու ձեզ։

  • Արդյոք զգո՞ւմ եք, որ ստանում եք ձեզ անհրաժեշտ և ցանկալի արդյունքները։ Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։

Երբ ուսումնասիրեք այս դասը, մտածեք, թե ինչպես եք ցանկանում սովորել և աճել սեմինարիայում այս տարի։ Սուրբ Հոգու միջոցով փնտրեք Երկնային Հոր առաջնորդությունը, որով կիմանաք, թե ինչպես կիրառել այս դասը ձեր կյանքում։

Մորմոնի Գրքի ուսմունքները

Կարդացեք վարդապետության սերտման ստորև բերված հատվածներից առնվազն երկուսը՝ նկատելով, թե ինչ դեր են խաղում մեր սեփական ջանքերն ու ցանկությունները, և ինչ դեր է Աստված կատարում ավետարանի ուսումնասիրման գործընթացում։

Նկար
պատկերակ, ուսուցման հրահանգ

Ուսանողները կարող են աշխատել փոքր խմբերով, յուրաքանչյուր ուսանող կարդում է որևէ առանձին հատված և ներկայացնում, թե ինչ սովորեցին իրենց խմբում։

Կարող եք գրատախտակին գրել «Մեր ջանքերը» և «Աստծո դերը» վերնագրերը և ուսանողներին առաջարկել համապատասխան վերնագրի տակ գրել, թե ինչ են բացահայտել։ Խրախուսեք նրանց մանրամասն ներկայացնել իրենց գրածը դասարանին։

  • Ի՞նչ բացահայտեցիք, որը սեմինարիայում ուսանելու ընթացքում կարող է օգնել ձեզ ավելին սովորել Աստծուց։

  • Ըստ ձեզ՝ ինչպիսի՞ն կլինի արդյունքը, եթե որևէ մեկն ակնկալի, որ Աստված իրեն գիտելիք տա, սակայն իր կողմից որևէ ջանք չգործադրի։ Կամ, եթե նա ջանք գործադրի՝ առանց Աստծո օգնությունը փնտրելու։ Ինչո՞ւ։

Հիմնվելով մինչ օրս ուսումնասիրածի վրա՝ մեկ նախադասությամբ ամփոփեք, թե ինչ եք հասկանում ավետարանի ուսումնասիրություն ասելով։

Նկար
պատկերակ, ուսուցման հրահանգ

Ուսանողներին կարող եք առաջարկել դասարանի հետ կիսվել իրենց ամփոփիչ նախադասությամբ։ Ուսանողները կարող են բազմաթիվ տարբեր ճշմարտություններ բացահայտել, ինչպես հետևյալը.

  • Աստված տող առ տող կուսուցանի մեզ, եթե մենք ցանկանում ենք սովորել Նրանից։

  • Մենք պետք է կամենանք ուսանել և աղոթել հավատքով առ Հիսուս Քրիստոս, եթե ցանկանում ենք իմանալ ճշմարտությունը։

Շնորհակալություն հայտնեք ուսանողներին մեկնաբանությունների համար և վստահեցրեք նրանց, որ այն, ինչ իրենք ներկայացրին, նպաստելու է յուրաքանչյուրի ուսմանը։ Սա կօգնի ոգեշնչել այլ ուսանողների կիսվել և մասնակցային միջավայր ստեղծել։

Արդյո՞ք սեմինարիան կարող է փոխել ձեր կյանքը

Նկար
պատկերակ, ուսուցման հրահանգ

Կարող եք ուսանողներին հանձնարարել դիտել «Սեմինարիան կարող է կյանքեր փոխել» տեսանյութը (4:14), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ Ուսանողներին խնդրեք դիտելիս մտածել, թե ինչ հնարավոր պատճառներով է տեսանյութը անվանվել «Սեմինարիան կարող է կյանքեր փոխել», այլ ոչ թե «Սեմինարիան կփոխի Ձեր կյանքը»։ Ուսանողներին առաջարկեք տեսանյութը դիտելուց հետո կիսվել իրենց մտքերով։

Կարդացեք Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի ստորև ներկայացվող խոսքը և փորձեք գտնել այն, ինչը կօգնի հասկանալ, թե արդյոք սեմինարիան կփոխի ձեր կյանքը։

Որքան շատ հետևեք Հիսուս Քրիստոսի օրինակին, այնքան ավելի հաջողակ կլինեք։

Այդ դեպքում ի՞նչը կօգնի ձեզ դառնալ Հիսուս Քրիստոսի բարեպաշտ աշակերտ։ Պատասխաններից մեկը սեմինարիան և ինստիտուտն են. ոչ միայն հաճախելը, այլև դասերին ակտիվ մասնակցելն ու բոլոր հանձնարարություններին հավատքով հետևելը։ …

Ավարտելով սեմինարիան և ինստիտուտը՝ դուք կզարգացնեք ձեր հետևյալ կարողությունը. գերազանցության հասնել ամենակարևոր բաներում, որոնք երբևէ կանեք ձեր կյանքում։ Եվ դուք իսկապես կցնծա՛ք: (Ռասսել Մ․ Նելսոն, «Սեմինարիայի և ինստիտուտի մասնակիցը դառնալու անհատական հրավեր», փետրվար 2019 թ., ChurchofJesusChrist.org

  • Ի՞նչն է ամենաշատը տպավորել ձեզ նախագահ Նելսոնի խոսքերում։ Ինչո՞ւ։

  • Սեմինարիայում ուսման ընթացքում ինչպե՞ս կարողացաք կենտրոնանալ Հիսուս Քրիստոսին հետևելու վրա։

  • Ձեր կարծիքով՝ ի՞նչ է նշանակում «ակտիվ մասնակցություն ունենալ» սեմինարիայում։

Նկար
պատկերակ, ուսուցման հրահանգ

Ուսանողներին առաջարկեք քննարկել սեմինարիայում ակտիվ մասնակցություն ունենալու առանձին ձևերը։ Օգնեք նրանց հասկանալ, որ տարբեր անհատականություն և հանգամանքներ ունեցող ուսանողները կարող են ակտիվ մասնակցություն ունենալ տարբեր ձևերով։ Օրինակ՝ ինչպե՞ս կարող են ամաչկոտ ուսանողը և հաղորդասեր ուսանողը ուրույն կերպով եռանդուն մասնակցություն ունենալ։

Ինչպես ստանալ առավելագույնը սեմինարիայից

Նկար
պատկերակ, ուսուցման հրահանգ

Հաջորդ վարժության համար կարող եք ցուցադրել սեմինարիայում գտնվող երիտասարդ տղայի այս նկարը կամ մեկ այլ նկար։ Ուսանողներին առաջարկեք իրավիճակն ավելի իրական դարձնել՝ երիտասարդ տղային տալով անուն և նկարագրելով նրա անհատականությունը, ավետարանի նրա իմացությունը, ինչպես է նա վերաբերվում սեմինարիային և այլն։ Ապա ուսանողներին առաջարկեք իրենց օրագրերում գրել, թե ինչ խորհուրդ կտային այս երիտասարդ տղային, այնուհետև թույլ տվեք այդ խորհրդով կիսվել դասարանի հետ։

Նկար
Սեմինարիայի դասարանի մասնակիցներ

Պատկերացրեք, որ այս նկարի երիտասարդ տղան առաջին անգամ է սեմինարիա հաճախում։ Նա ցանկանում է սովորել և հոգևոր աճ ունենալ, սակայն վստահ չէ, թե ինչպես պետք է անի դա։ Հիմնվելով այսօր սովորածի և սեմինարիայում ու եկեղեցում նախկինում սովորածի վրա՝ գրեք, թե ինչ խորհուրդ կտայիք նրան։

Մի՛ մոռացեք ներառել հետևյալը.

  • նա ինչ կարող էր անել դասից առաջ, դասի ժամանակ և դասից հետո, որպեսզի կատարելագործեր իր հոգևոր ուսումնառությունը

  • նա ինչպես կարող էր կենտրոնանալ Փրկչին հետևելու վրա և հրավիրել Սուրբ Հոգուն ուսուցանել իրեն

  • որոնք են այն գործողությունները և մոտեցումները, որոնք նա կարող էր ձեռնարկել դասարանում թե՛ իր, թե՛ մյուսների համար՝ հոգևոր ուսումնառությունն ավելի հեշտացնելու կամ ավելի դժվարացնելու համար

Նկար
պատկերակ, ուսուցման հրահանգ

Երբ ուսանողները գրում են իրենց խորհուրդը, փորձեք օգնել նրանց տեսնել, թե ինչ արժեք ունի դասից առաջ հոգով և մտքով սովորելուն պատրաստվելը։ Ուսանողներին կարող եք օգնել անել դա՝ առաջարկելով նրանց պատրաստվել յուրաքանչյուր դասի սկզբում ներկայացված «Ուսանողի նախապատրաստում» բաժնի որոշ առաջարկությունների օգնությամբ։ Օգնեք նրանց տեսնել նաև սովորած ճշմարտություններով դասարանից դուրս գործելու կարևորությունը։

Սահմանեք նպատակ՝ ստանալ առավելագույնը սեմինարիայում ձեր այս տարվա ուսումնառությունից։ Դա անելու համար կարող եք պատասխանել հետևյալ հարցերին.

  • Հույս ունեք ի՞նչ ստանալ այս տարի սեմինարիայից։

  • Ի՞նչ եք պատրաստ անել, որպեսզի ցույց տաք Տիրոջը, որ ցանկանում եք սովորել Նրանից և ավելի նմանվել Նրան։