Սեմինարիա
Եթեր 12.1–22. Ստանալ ճշմարտության մասին վկայություն


«Եթեր 12․1–22. Ստանալ ճշմարտության մասին վկայություն», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024 թ․)

«Եթեր 12․1–22», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ

Եթեր 12.1–22

Ստանալ ճշմարտության մասին վկայություն

Նկար
երիտասարդ կանայք ուսումնասիրում են ավետարանը

Ի՞նչն է օգնել ձեզ հոգևոր ճշմարտությունը սովորելու ձեր ջանքերում: Հարեդացիների երկարամյա պատմությունը մանրամասն նկարագրելուց հետո Մորոնին ներկայացրել է Եթեր մարգարեի ծառայությունը: Այնուհետև Մորոնին կիսվել է որոշ օրհնություններով, որոնք գալիս են Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելուց, ներառյալ այն, թե ինչպես է մեր հավատքի փորձությունն օգնել մեզ վկայություն ստանալ ճշմարտության մասին: Այս դասը նպատակն է օգնել ձեզ հավատք գործադրել՝ ճշմարտության մասին հոգևոր վկայություն ստանալու համար:

«Ինչպե՞ս եք իմանում դա»

Երիտասարդ կանանց գերագույն նախագահության երկրորդ խորհրդական քույր Ռեբեկա Լ. Քրեյվենը կիսվել է հետևյալ փորձառությամբ, որն ունեցել է երիտասարդ կնոջ հետ խոսելիս.

Նկար
Ռեբեկա Լ․ Քրեյվեն

Ես մի հաճելի փորձառություն ունեցա մի սիրասուն երիտասարդ կնոջ հետ, որը շատ անկեղծ հարց տվեց. «Քույր Քրեյվեն, որտեղի՞ց գիտեք, որ Եկեղեցու մասին ամեն բան ճշմարիտ է: Որովհետև ես ոչինչ չեմ զգում»:

Նախքան պատասխանին անցնելը, ես նախ նրան որոշ հարցեր տվեցի։ «Պատմեք ինձ սուրբ գրությունների ձեր անհատական ուսումնասիրության մասին»:

Նա պատասխանեց. «Ես չեմ կարդում սուրբ գրությունները»:

Ես հարցրի. «Իսկ ձեր ընտանի՞քը: Դուք միասին ուսումնասիրո՞ւմ եք Եկ, հետևիր ինձ ձեռնարկը»:

Նա ասաց. «Ոչ»:

Ես հարցրի նրա աղոթքների մասին. «Ի՞նչ եք զգում, երբ աղոթում եք»:

Նա պատասխանեց. «Ես չեմ աղոթում»: (Ռեբեկա Լ. Քրեյվեն, «Արեք այն, ինչն ամենից կարևոր է», Լիահոնա, մայիս 2022 թ․, 62)

  • Ելնելով ձեր փորձառություններից՝ ի՞նչ կարող եք ասել այս երիտասարդ կնոջն օգնելու վերաբերյալ:

Մտածեք հոգևոր ճշմարտությունների մասին, որոնց վերաբերյալ դուք կցանկանաք ստանալ հոգևոր կամ ավելի ամուր վկայություն: Կարող եք գրել դրանք ձեր ուսումնական օրագրում: Այսօր ուսումնասիրելիս փնտրեք ուսմունքներ, որոնք կօգնեն ձեզ հոգևոր վկայություն ձեռք բերել կամ զորացնել այն։

«Ձեր հավատքի փորձությունը»

Շարունակելով կրճատել հարեդացիների հիշատակարանը, Մորոնին ներկայացրեց Եթեր մարգարեի ծառայությունը: Թեև Եթերը ծնվել էր գերության մեջ և ապրել այն մարդկանց մեջ, որոնք մերժել էին մարգարեներին (տես Եթեր 11․20–23), նա ապրեց արդար կյանքով և Աստծո կողմից կանչվեց որպես մարգարե:

Կարդացեք Եթեր 12․2–5 հատվածները՝ փնտրելով, թե Եթերի քարոզչությունն ինչպես ընդունվեց հարեդացիների կողմից:

  • Ինչո՞ւ մարդիկ հրաժարվեցին հավատալ Եթերի խոսքերին:

Կարդացեք Եթեր 12.6 հատվածը և փնտրեք Մորոնիի ուսուցանածն այն մասին, թե մենք ինչպես ենք ստանում ճշմարտության մասին մեր հոգևոր վկայությունը:

Եթեր 12․6 հատվածը վարդապետության սերտման հատված է։ Վարդապետության սերտման հատվածները նշեք տարբերակիչ ձևով, որպեսզի հեշտ գտնեք դրանք: Հաջորդ դասին դուք հնարավորություն կունենաք որևէ հարցի կամ իրավիճակի համար կիրառել այս հատվածում ուսուցանվող վարդապետությունը:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռիչարդ Գ. Սքոթը (1928–2015) կիսվել է ձեր հավատքի փորձությունը արտահայտության իմաստներից մեկով․

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

Կարող եք ավելի արդյունավետ օգտագործել հավատքը՝ կիրառելով Մորոնիի կողմից ուսուցանված այս սկզբունքը. «Հավատքը բաներ են, որոնց համար հույս ունենք և չենք տեսնում. ուստի, մի վիճեք, եթե դուք չեք տեսնում, քանզի նախքան ձեր հավատքի փորձությունը, դուք վկայություն չեք ստանում» [Եթեր 12.6, շեշտադրումն ավելացված է]։ Այսպիսով, ամեն անգամ, երբ դուք փորձեք ձեր հավատքը, այսինքն՝ արժանավոր կերպով գործեք ստացած տպավորության հիման վրա, դուք կստանաք Հոգու հաստատող ապացույցը: Այդ զգացմունքները կամրապնդեն ձեր հավատքը: Երբ դուք կրկնեք այդ օրինակը, ձեր հավատքը կզորանա: (Ռիչարդ Գ. Սքոթ, «Հավատքի աջակցող ուժը անորոշության և փորձության ժամանակներում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2003, 76)

  • Ի՞նչ սովորեցիք Եթեր 12.6 հատվածից և այս խոսքերից, որը կարող է օգնել մեկին, ով ցանկանում է ստանալ հոգևոր վկայություն կամ ճշմարտության մասին ավելի ամուր վկայություն:

Ճշմարտություններից մեկը, որը կարող ենք սովորել Եթեր 12.6 հատվածից, այն է, որ եթե մենք ցանկանում ենք հոգևոր վկայություն ստանալ, ապա պետք է նախ հավատք գործադրենք Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հանդեպ։

Քույր Ռեբեկա Լ. Քրեյվենը պատմել է, թե ինչպես է պատասխանել երիտասարդ կնոջը, ում հետ խոսել է.

Նկար
Ռեբեկա Լ․ Քրեյվեն

Նրան ուղղված իմ պատասխանը պարզ էր. «Եթե ցանկանում եք որևէ բան իմանալ, պետք է ինչ-որ բան անեք»:

Արդյո՞ք դա ճիշտ չէ այն ամենի դեպքում, ինչը մենք ցանկանում ենք սովորել կամ իմանալ: Ես առաջարկեցի իմ նոր ընկերուհուն սկսել կատարել այն, ինչ ուսուցանվում է Հիսուս Քրիստոսի ավետարանում՝ աղոթել, ուսումնասիրել, ծառայել ուրիշներին և վստահել Տիրոջը: Դարձը տեղի չի ունենա, երբ դուք ոչինչ չենք անում: Այն գալիս է Սուրբ Հոգու զորությամբ, երբ մենք նպատակադրված ջանքեր ենք գործադրում իմանալու համար՝ խնդրելով, փնտրելով և թակելով: Այն տեղի է ունենում, երբ գործում ենք: (Ռեբեկա Լ. Քրեյվեն, «Արեք այն, ինչն ամենից կարևոր է», Լիահոնա, մայիս 2022 թ․, 62)

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին հոգևոր վկայություն ստանալու կարևոր պայման համարվում մեր գործողությունների միջոցով Նրա հանդեպ հավատք դրսևորելը:

    • Ինչպե՞ս կարող է Փրկչի ավետարանով ապրելն ազդել Նրա հանդեպ մեր զգացմունքների վրա:

Հավատքի օրինակներ

Մտածեք այն փորձառությունների մասին, երբ դուք կամ ուրիշները Փրկչի ավետարանով ապրելու և Նրա հանդեպ հավատք գործադրելու արդյունքում հոգևոր վկայություն եք ստացել:

Փրկչի հանդեպ հավատք գործադրելու արդյունքում զորացած մարդու օրինակ տեսնելու համար դիտեք «Մաքուր և պարզ հավատք» տեսանյութը (5:21), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

Իր քնննարկման ժամանակ Մորոնին պատմել է բազմաթիվ մարդկանց օրինակների մասին, որոնք օրհնվել են Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելու արդյունքում:

Կարդացեք Եթեր 12․7–22 հատվածները՝ փնտրելով, թե ինչպես Տերն օրհնեց այս մարդկանց, որոնք հավատք դրսևորեցին Իր հանդեպ: Կարող եք նշել այն օրինակները, որոնք կարևոր են ձեզ համար:

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերից առնվազն մեկին.

    • Հավատքի այս օրինակներից ո՞րը ձեզ ամենից շատ տպավորեց: Ինչո՞ւ։

    • Ձեր ուսումնասիրած օրինակներից մեկը կամ մի քանիսն ինչպե՞ս կարող են օգնել ձեզ անձնական հանգամանքներում:

Մտածեք, թե ինչպես կարող եք ձեր կյանքում կիրառել այն, ինչ այսօր սովորեցիք: Գրեք երկու կամ երեք գործողություն, որոնք կարող եք անել, որպեսզի հավատք դրսևորեք Հիսուս Քրիստոսի հանդեպ և ձեռք բերեք կամ զորացնեք Փրկչի ավետարանի մասին ձեր վկայությունը: