Սեմինարիա
Եթեր 8. «Տերը չի գործում գաղտնի խմբակցություններում»


«Եթեր 8․ Տերը չի գործում գաղտնի խմբակցություններում», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Եթեր 8», Մորմոնի Գիրք․ Ուսուցչի ձեռնարկ

Եթեր 8

«Տերը չի գործում գաղտնի խմբակցություններում»

Նկար
Հիսուս Քրիստոս

Գաղտնի խմբակցությունները պատուհաս էին դարձել Մորմոնի Գրքում հիշատակվող որոշ հանրույթների համար: Այս օրինաչափությունն ի հայտ եկավ հարեդացիների մոտ և նույնիսկ տարավ նրանց դեպի կործանում։ Հարեդացիների մասին գրելիս Մորոնի մարգարեն ավելացրեց կարևոր ճշմարտություններ, որոնք մենք կարող ենք սովորել այս կործանարար դեպքերից: Այս դասը կօգնի ձեզ հասկանալ Հիսուս Քրիստոսին հետևելիս գաղտնի խմբակցությունները մերժելու անհրաժեշտությունը:

Գործում են գաղտնի

  • Ի՞նչ եղանակներով է սատանան օգտագործում գաղտնիությունը՝ իր չար նպատակներն իրականացնելու համար:

  • Ինչպե՞ս կարող է նման գաղտնիությունն ազդել Հիսուս Քրիստոսի հետ մարդու հարաբերությունների վրա: Ինչո՞ւ։

  • Ի՞նչ կցանկանայիք, որ իմանար որևէ մեկը, որը կարծում է, թե կարող է խուսափել չարիք գործելու պատասխանատվությունից, քանի որ դա գաղտնի է պահում:

Այսօր դուք կիմանաք անբարշտության գաղտնի գործողությունների մասնակցող մարդկանց խմբերի մասին, որոնք հայտնի են որպես գաղտնի խմբակցություններ։ Ուսումնասիրելիս փնտրեք ուսմունքներ, որոնք կօգնեն ձեզ հասկանալ գաղտնի խմբակցությունների վտանգը:

Ամբարշտություն հարեդացիների մեջ

Հնարավոր է՝ դուք հիշում եք, որ երբ հարեդացիները ժամանեցին ավետյաց երկիր, նրանք թագավոր նշանակեցին, որ ղեկավարի իրենց՝ չնայած Ջարեդի եղբոր նախազգուշացումներին, որ դա կտանի դեպի գերություն (տես Եթեր 6.22–23 հատվածները): Ապագա սերնդի ամբարիշտ թագավորները պառակտումներ և տառապանքներ պատճառեցին մարդկանց։

Կարդացեք Եթեր 8.1–10 հատվածները՝ փնտրելով, թե ինչ տեղի ունեցավ, երբ Օմեր անունով մի մարդ դարձավ թագավոր:

Այս հատվածներում կատարվածի հակիրճ ամփոփումը կարող եք գրել ձեր ուսումնական օրագրում։

Ջարեդը ընդունեց իր դստեր չար ծրագիրը: Երբ Ակիշը Ջարեդի դստերը խնդրեց ամուսնանալ իր հետ, Ակիշը, Ջարեդը, նրա դուստրը և ընտանիքի մյուս անդամները մտան գաղտնի խմբակցության մեջ, որպեսզի սպանեն Օմերին (տես Եթեր 8.11–15 հատվածները):

Գաղտնի խմբակցությունների վտանգները

Գաղտնի խմբակցությունը «մարդկանց կազմակերպություն է, որոնք կապված են երդմամբ՝ խմբի չար նպատակներն իրականացնելու համար» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Գաղտնի խմբակցություններ», scriptures.ChurchofJesusChrist.org)։ Գաղտնի խմբակցություններ ստեղծողը սատանան է (տես Հելաման 6.25–30 հատվածները):

Որպես այս պատմության պատմող՝ Մորոնի մարգարեն կիսվել է գաղտնի խմբակցություններին վերաբերող կարևոր ուսմունքներով և նախազգուշացումներով: Կարդացեք Եթեր 8.18–25 հատվածները՝ փնտրելով, թե ինչպես է Տերը վերաբերվում գաղտնի խմբակցություններին:

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցին.

    • Այս հատվածներից ի՞նչ իմացաք գաղտնի խմբակցությունների մասին:

Ճշմարտություններից մեկը, որ մենք կարող ենք սովորել այս հատվածներից, այն է, որ գաղտնի խմբակցությունները պիղծ են Աստծո աչքում (Եթեր 8.18):

Որպեսզի ավելի խորը հասկանաք, թե ինչու են գաղտնի խմբակցությունները պիղծ Տիրոջ համար, կարդացեք հետևյալ սուրբ գրությունները և փնտրեք, թե ինչ եք սովորում Հիսուս Քրիստոսի մասին․

  • Ի՞նչ սովորեցիք այս հատվածներից, որը կարող է օգնել այն մարդկանց, որոնց մասին ուսումնասիրեցիք Եթեր 8 գլխում։

  • Այս հատվածներն ի՞նչ ուսուցանեցին ձեզ Տիրոջ մասին։

  • Այս ուսմունքներն ինչպե՞ս կարող են օգնել դեռահասներին այսօր:

Մորոնին ավարտում է գաղտնի խմբակցությունների մասին իր ուսմունքները՝ բացատրելով, թե ինչու է դրանցում ներառել այդ նախազգուշացումները: Կարդացեք Եթեր 8․26 հատվածը՝ փնտրելով, թե ինչ էր Մորոնին ցանկանում, որ մենք իմանանք:

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Ի՞նչ իմացաք այն մասին, թե ինչու է Մորոնին ներառել այս ուսմունքները Մորմոնի Գրքում:

    • Ի՞նչ սովորեցիք այսօր, որը կարող է մղել ձեզ լիարժեք հետևել Հիսուս Քրիստոսին: