Սեմինարիա
3 Նեփի 25. Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանք


«3 Նեփի 25. Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանք», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«3 Նեփի 25», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

3 Նեփի 25

Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանք

Նկար
երջանիկ ընտանիք՝ ընտանեկան աշխատանք կատարելիս

Երբևէ որևէ մեկին բացատրե՞լ եք, թե ինչու ունենք տաճարներ, կամ ինչու ենք ընտանեկան պատմության աշխատանք կատարում։ Ի՞նչ կարևորություն ունի ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքը ձեզ համար։ Նեփիացիներին ուսուցանելիս Հիսուսը մեջբերեց մի ուղերձ, որով ի սկզբանե կիսվել էր Մաղաքիայի հետ, և որում խոսվում էր Եղիայի վերադարձի ու տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքում նրա կարևոր դերի մասին։ Այս դասի նպատակն է օգնել ձեզ մասնակցել ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքներում։

Ձեր նախնիները

Ընտանեկան պատմության հետևյալ աղյուսակը արտագրեք ձեր օրագրում՝ լրացնելով հնարավորինս շատ տեղեկություններ։

Նկար
չորս սերունդների տոհմաբանական աղյուսակ

Մտածեք, թե ինչ գիտեք և ինչ եք զգում ձեր հարազատների կյանքի մասին, ինչ կցանկանայիք իմանալ, և ինչ ազդեցություն են նրանք ունեցել ձեր կյանքում։

  • Ինչո՞ւ է կարևոր, որ ձգտենք ավելին իմանալ մեր նախնիների մասին։

  • 1–10 սանդղակով (1 = հետաքրքրված չեմ, 10 = խիստ հետաքրքրված եմ) գնահատեք, թե որքանո՞վ եք հետաքրքրված ճանաչելու ձեր նախնիներին։ Մասնակցելու տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին։ Ինչո՞ւ։

Ուսումնասիրելու ընթացքում փնտրեք գաղափարներ, որոնք կմոտիվացնեն ձեզ ավելի մեծ չափով մասնակցել այս աշխատանքին։

«Մինչև Տիրոջ այն մեծ ու ահեղ օրվա գալը»

Օգտագործելով հարուստ պատկերներ և Հին կտակարանում արձանագրված մարգարե Մաղաքիայի խորհրդանշական խոսքերը՝ Հիսուսն Ամերիկա աշխարհամասի մարդկանց ուսուցանում էր դեպի Երկիր Իր Երկրորդ Գալստյան մասին և մարգարեանում էր տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի մասին։

Կարդացեք 3 Նեփի 25․1–2 հատվածները և փնտրեք, թե ինչ էր Փրկիչն ուսուցանում, որ տեղի է ունենալու, երբ Նա երկիր վերադառնա։ Հետևյալ սահմանումները և խորհրդանիշների մեկնաբանությունները կարող են օգտակար լինել։

  • Հարդ․ հնձած արտից մնացած բույսերի մնացորդներ, որոնք գյուղատնտեսն այրում է

  • Արմատներ․ նախնիներ

  • Ճյուղեր․ ժառանգներ

  • Բժշկում Նրա թևերի վրա․ Տիրոջ և Նրա Քավության բժշկումը և պաշտպանող զորությունը

  • Հորթեր գոմում․ լավ խնամք Իսրայելի հանդեպ, ինչպես կենդանիները գոմում

  • Ինչպե՞ս կբացատրեք այն, ինչ ըստ այս հատվածների տեղի է ունենալու Նրա Երկրորդ Գալստյան ժամանակ։ Ի՞նչ է տեղի ունենալու ամբարիշտների հետ։

  • Այս խորհրդանիշներից ի՞նչ եք սովորում Փրկչի և Իրեն հետևողներին տրվող Նրա օրհնությունների մասին։

Կարդացեք 3 Նեփի 25․5–6 հատվածները և նշեք, թե ինչ է անելու Փրկիչը՝ նախքան Իր Երկրորդ Գալուստը աշխարհի ընտանիքներին օգնելու համար։ «Դարձնել» բառի իմաստներից մեկն է կապել կամ կնքել (տե՛ս Եկեղեցու նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 472)։ Ձեր սուրբ գրքերի ծանոթագրությունները նույնպես կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ այս հատվածները։

Ցանկության դեպքում կարող եք յուրաքանչյուր կանոնիկ գրքում նշել բոլոր այն տեղերը, որտեղ այս խոստումը կրկնվում է (տե՛ս Մաղաքիա 4․5–6, Ղուկաս 1․17, Վարդապետություն և ուխտեր 110․15–16, Ջոզեֆ Սմիթ․ պատմություն 1․38–39

Հնագույն մարգարե Եղիան պահում էր կնքման զորության բանալիները։ Կնքելու իշխանությունը երկնքում վավերացնում է երկրի վրա քաhանայության իշխանության կատարած արարողությունները (Սուրբ գրքերի ուղեցույց, «Կնքել, կնքում», scriptures.ChurchofJesusChrist.org

Նկար
Եղիան հայտնվում է Կիրթլենդի տաճարում

Կարդացեք Վարդապետություն և ուխտեր 110․13–16 հատվածները՝ տեսնելու, թե 1836 թվականին ինչ էր տեղի ունեցել Կիրթլենդի տաճարում, որին մասնակցում էին Եղիան, Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քոուդերին։

Վերականգնված կնքման իշխանության շնորհիվ մենք կարող եք տաճարային աշխատանքը կատարել ինչպես մեզ, այնպես էլ մեր հանգուցյալ նախնիների համար։

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցին.

Կարևոր է հասկանալ, որ Փրկիչը ոչ միայն վերականգնեց կնքման բանալիները, այլ միայն Նրա Քավության միջոցով է, որ մենք և մեր ընտանիքի անդամները կարող ենք փրկագնվել, մաքրագործվել և ստանալ հավերժական արարողություններն ու օրհնությունները, ինչպես նաև կնքման արարողությունը։

Խորհեք, թե տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքն ինչու է կարևոր ձեր կյանքում։ Խորհելիս կարող եք դիտել «Ընտանեկան պատմության խոստացված օրհնությունները 2» տեսանյութը (4:04), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Տաճարային և ընտանեկան պատմության հետ կապված ի՞նչ փորձառություններ եք ունեցել։

    • Որպես դրա արդյունք ի՞նչ օրհնություններ եք նկատել ձեր կյանքում։

Մասնակցեք տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին

Որպեսզի օգնեք ուսանողներին մասնակցել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին, արեք հետևյալից մեկը կամ երկուսը։ Կարող եք նաև տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի հետ կապված մեկ այլ բան անել, որը կարծում եք, որ Հոգին է ուղղորդել ձեզ անելու։

  • ChurchofJesusChrist.org կայքում ձեր հաշվի օգնությամբ մուտք գործեք FamilySearch.org կայք։ Ուսումնասիրեք աղբյուրներ՝ ձեր նախնիներից մեկի մասին իմանալու համար։ Կարող եք սկսել այսպես․ «Ինչպե՞ս եք ցանկանում սկսել»։

  • Հաղորդագրություն գրեք, զանգահարեք ծնողներին, տատիկ-պապիկներին կամ այլ բարեկամների կամ նրանց հետ խոսելու ժամանակ հատկացրեք, որպեսզի մանրամասն իմանաք նրանց կյանքի, պատմությունների կամ ավետարանում դարձի գալու մասին։ Կարող եք ձեր բացահայտած տեղեկությունները գրի առնել։

  • Մասնակցեք ինդեքսավորմանը։ Որպեսզի հասկանաք, թե ինչ է դա և ինչպես սկսել, կարող եք նախ դիտել «FamilySearch ինդեքսավորում․ ինչպես է այն աշխատում» տեսանյութը (1:48), որը հասանելի է FamilySearch.org կայքում։

  • FamilySearch հավելվածում կամ FamilySearch.org կայքում գտեք մահացած նախնիների անունները, որոնք տաճարում արարողության աշխատանք պետք է կատարած լինեն։ Կարող եք սկսել այսպես․ «Ինչպե՞ս եք ցանկանում սկսել»։

  1. Բացատրեք, թե ինչ եք արել այսօր ուսումնասիրության ժամանակ տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքում մասնակցությունն սկսելու համար։ Ապա պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Ըստ ձեզ՝ Տերն ի՞նչ է ցանկանում, որ անեք՝ տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքում մասնակցությունը շարունակելու համար։ Դա ինչպե՞ս կփոխի ձեր կյանքը։

Երբ ձգտեք շարունակել մասնակցել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին, հիշեք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի այս խոսքերը․

Ցանկացած ժամանակ, երբ ինչ-որ բան եք անում վարագույրի երկու կողմերում գտնվող որևէ մեկին օգնելու համար, մեկ քայլ առաջ եք գնում Աստծո հետ ուխտեր կապելու և նրանց մկրտության ու տաճարային կարևոր արարողությունների ուղղությամբ և օգնում եք հավաքել Իսրայելը։ (Ռասսել Մ. Նելսոն և Վենդի Վ. Նելսոն, «Իսրայելի հույսը» [երիտասարդների համաշխարհային հոգևոր հավաք, 3 հունիսի, 2018 թ.], ChurchofJesusChrist.org)