Սեմինարիա
3 Նեփի 20–22․ «Ես ի մի կհավաքեմ իմ ժողովրդին»


«3 Նեփի 20–22․ «Ես ի մի կհավաքեմ իմ ժողովրդին»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«3 Նեփի 20–22», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

3 Նեփի 20–22

«Ես ի մի կհավաքեմ իմ ժողովրդին»

Նկար
Հիսուս Քրիստոսը` մեկնած ձեռքերով

Կարո՞ղ եք մտածել ձեր կյանքի որևէ ժամանակահատվածի մասին, երբ օգտակար էր լինել այլ մարդկանց հետ։ Ըստ ձեզ՝ Տերն ինչո՞ւ էր անընդհատ հորդորում իր ժողովրդին հավաքվել ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգևոր առումներով։ Նեփիացիների շրջանում իր ծառայության ժամանակ Փրկիչը հայտարարեց, որ Երկնային Հայրը հիշելու է ցրված Իսրայելը հավաքելու Իր ուխտը։ Նա բացահայտել է նշաններ, որոնք օգնելու են մեզ ճանաչել, թե երբ է սկսվել վերջին օրերի հավաքումը։ Այս դասը կարող է օգնել ձեզ մասնակցել Իսրայելի հավաքմանը:

Լինել հավաքված

Մի պահ մտածեք իրավիճակներ, որոնցում դուք կամ ձեզ ծանոթ մարդիկ միայնակ են, անապահով են զգում կամ չունեն պատկանելու զգացում, ինչպես դուք։

  • Որևէ խմբի մաս լինելն ինչպե՞ս կարող է օգնել հաղթահարել այդ մտահոգությունները։

  • Տիրոջ հետ խմբում լինելու ի՞նչ առավելություններ ունեն նրանք, ովքեր հետևում են Նրան։

Խորհեք հետևյալ պնդումների շուրջ։ Գնահատեք, թե այս պնդումները որքանով են կիրառելի ձեզ համար՝ օգտագործելով «հիմնականում» «երբեմն» կամ «հազվադեպ» բառերը։

  • Ես զգում եմ, որ Տիրոջ հետ կապ ունեմ, և որ Նա պաշտպանում, փրկագնում և սիրում է ինձ։

  • Ես հասկանում են այն եղանակները, որոնցով Տերը հրավիրում է ինձ գալ դեպի Նա և ստանալ այդ օրհնությունները։

  • Ես փորձում են օգնել ուրիշներին հավաքվել Տիրոջ շուրջը և ապահովության ու պատկանելության զգացողություն ունենալ։

Այս դասն ուսումնասիրելիս դիտարկեք եղանակներ, որոնցով Տերը ձգտում է ապահով կերպով հավաքել ձեզ և ուրիշներին Իր ու Իր Եկեղեցու շուրջը։ Խորհեք, թե ինչպես կարող եք Տիրոջն օգնել հավաքման Իր սրբազան գործում։

«Ես կհավաքեմ»

Ամերիկա աշխարհամաս կատարած Իր այցի երկրորդ օրը Փրկիչն աղոթեց մարդկանց համար և օրհնեց նրանց, ապա հրաշալի հաղորդություն մատուցեց նրանց։ Հետո Նա մարգարեացավ վերջին օրերի Իր ուխտյալ ժողովրդի մասին։ Նրա մարգարեությունները հասկանալու համար կարևոր է հիշել հետևյալը․

  • Տերը նախկինում խոստացել էր Աբրահամին ու նրա հետնորդներին, այդ թվում՝ Հակոբին (անվանում են նաև Իսրայել), որ նրանք վայելելու են ավետարանի և քահանայության օրհնությունները (տե՛ս Աբրահամ 2․6–11

  • Իսրայելի հետնորդները, այդ թվում՝ նեփիացիները, ցրվել էին աշխարհով մեկ։ Տերը խոստացել էր կրկին հավաքել նրանց, որպեսզի ստանան ավետարանի օրհնությունները։

  • Բոլոր նրանք, ովքեր միանում են Եկեղեցուն, սակայն Իսրայելի անմիջական հետնորդներ չեն, ընդունվում են Իսրայել և կարող են ստանալ բոլոր նույն օրհնությունները։

Կարդացեք 3 Նեփի 20․11–13, 18, 22 հատվածները և գտեք, թե Տերն ինչ խոստացավ անել։ Օգտակար կլինի իմանալ հետևյալը․

  • Որաները (3 Նեփի 20․18) քաղված հացահատիկի խրձեր են։

  • Վերջին օրերում Տերն Իր արդարադատությամբ կործանելու է այն ամբարիշտներին, որոնք չեն ապաշխարի (տե՛ս 3 Նեփի 20․15–17, 19–20), իսկ Սրբերը կհավաքվեն Ամերիկա աշխարհամասում գտնվող Նոր Երուսաղեմ կոչվող վայրում (տե՛ս Հավատո Հանգանակ 1․10

  • Ի՞նչ բացահայտեցիք:

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել այս հատվածներից այն է, որ Աստված կատարելու է վերջին օրերում Իսրայելի տունը հավաքելու Իր ուխտը։

Պատասխանեք հետևյալին, որը կօգնի ձեզ տեսնել, թե Տերն ինչպես է արդեն սկսել իրագործել այս ուխտը․

  • Տերն ի՞նչ եղանակներով է բերում մեզ «Տիրոջ իմացությանը, … որը փրկագնել է [մեզ]» (3 Նեփի 20․13):

  • Թեև Նոր Երուսաղեմի մասին մարգարեություններն իրագործվելու են Հազարամյակում, Փրկչին հետևողներն ինչպե՞ս կունենան «երկնքի զորությունները … [նրանց] մեջ» այժմ (3 Նեփի 20․22): Ի՞նչ եղանակներով կարող ենք ունենալ Տիրոջը մեր «մեջ» (3 Նեփի 20․22):

  • Այս օրհնություններն ինչպե՞ս կարող են օգնել մեզ մեր կյանքում (նաև երբ մենակ, անապահով ենք զգում կամ պատկանելու զգացում չունենք)։

Վերջին օրերի հավաքման նշանները

Տերը խոստացավ մեր օրերում նշաններով ցույց տալ, որ Նա սկսել է Իր ժողովրդի հավաքումը։

Նկար
պատկերակ, գրառում
Նկար
պատկերակ, գրառում
  1. Հետևյալ հղումներն իրենց ճիշտ բացատրություններին համապատասխանեցնելուց հետո պատասխանեք ներքևի հարցին։

    Պատասխանները դասի վերջում են։

  1. 3 Նեփի 20․25–27

  1. «Մեծ և զարմանալի գործը» կամ Քրիստոսի Եկեղեցու վերականգնումը Նրա սպասավոր Ջոզեֆ Սմիթի միջոցով հավաքման նշան է։

  1. 3 Նեփի 21․1–2, 7

  1. Մորմոնի Գրքի ստեղծումը, «այս բաները, [որոնք Տերը հայտարարեց]» նշան են, որ Տերը հավաքում է Իսրայելի տունը։

  1. 3 Նեփի 21․9–11

  1. «Երկրի բոլոր ցեղերը [կ]օրհնվեն» նրանց միջոցով, ովքեր ուխտեր են կապել Տիրոջ հետ։

  • Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է Տերը ցանկանում, որ ճանաչենք Իր հավաքելու նշանները։

Ինչպե՞ս եք դուք հավաքվել։

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալին.

    • Հետևյալից մեկն ինչպե՞ս է օգնել ձեզ հավաքվել Տիրոջ շուրջը և վայելել Նրա առաջարկած օրհնությունները։

      • Եկեղեցու անդամներ, որոնք պահում են իրենց ուխտերը

      • Մորմոնի գիրքը

      • Եկեղեցին

«Երկրի բոլոր ցեղերը կօրհնվեն»

Որպես Եկեղեցու ուխտի անդամներ մենք պատասխանատվություն ունենք օգնելու «երկրի բոլոր ցեղերին օրհնվել» Հիսուս Քրիստոսի ավետարանի միջոցով (3 Նեփի 20․27)։ Հետևյալ վարժությունները կարող են օգնել ձեզ խորհել, թե ինչպես օգնել Տիրոջն Իր հավաքման գործում։

  1. Կատարեք հետևյալ տարբերակներից մեկը.

    1. Մի քանի րոպե կարդացեք Մորմոնի Գիրքը և փնտրեք հատվածներ կամ արտահայտություններ, որոնք օգնում են ձեզ գալ դեպի Տերը, զգալ Նրա սերը և ստանալ Նրա առաջարկած օրհնությունները։ Ձեր օրագրում գրի առեք հղումները և հիմնական արտահայտությունները։ Մտածեք, թե ինչպես կարող եք կիսվել այդ հատվածներով ուրիշների հետ։

    2. Պատրաստեք, թե ինչ կարող եք ասել կամ գրել՝ Մորմոնի Գրքով ինչ-որ մեկի հետ կիսվելու համար։ Ներառեք գրքի վերաբերյալ ձեր զգացումները և ձեր կարծիքով այն ինչպես կարող է օգնել նրանց ավելի մոտենալ Փրկչին։

    3. Պատրաստեք, թե ինչ կարող եք ասել՝ հրավիրելու ինչ-որ մեկին ձեզ հետ հաճախել եկեղեցի կամ մասնակցել եկեղեցու միջոցառմանը։ Ներառեք ձեր մտքերն այն մասին, թե դա ինչպես կարող է օգնել նրանց, մասնավորապես՝ ավելի մոտենալ Տիրոջը։

Այս շաբաթ ուսումնասիրելիս աղոթքով ընտրեք մեկ միջոց, որով կարող եք օգնել հավաքել Իսրայելը։ Այլ գաղափարներ կներկայացվեն հաջորդ դասերի ընթացքում։ Փնտրեք Տիրոջ ուղղորդումը՝ իմանալու, թե որն է լավագույնը, որ պետք է անել։

Վարժության պատասխաններ՝ 1-գ, 2-բ, 3-ա