Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 20. Մտապահել


«Վարդապետության սերտման կրկնություն 20. Մտապահել», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտման կրկնություն 20», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտման կրկնություն 20

Մտապահել

Նկար
երիտասարդ կինը ուսումնասիրում է սուրբ գրությունները

Այս դասը հնարավորություն կտա ձեզ մտապահել վարդապետության սերտման հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները ու նույնիսկ՝ մտապահել ամբողջական հատվածները։

Մենք կարող ենք հետևել Փրկիչի օրինակին՝ մտապահելով սուրբ գրությունները։

Նկար
Փրկիչը
  • Ի՞նչ եղանակներով կարող ենք հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին։

Հիսուս Քրիստոսի օրինակին հետևելու եղանակներից մեկը սուրբ գրությունները մտապահելն է։ Փրկիչը մտապահած սուրբ գրությունների օգնությամբ հաղթահարեց գայթակղությունը (տե՛ս Մատթեոս 4․1–11) և ուսուցանեց ուրիշներին (տե՛ս Ղուկաս 24․27, 3 Նեփի 22

  • Մտապահած սուրբ գրությունները ինչպիսի՞ հանգամանքներում կարող են օգտակար լինել։

Վարդապետությունների սերտման սուրբ գրությունների հատվածները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները մտապահելիս հիշեք, որ դուք հետևում եք Հիսուս Քրիստոսի օրինակին։

Մորմոնի Գրքի Վարդապետության սերտում․ Ալմա–Մորոնի

Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

Սուրբ գրության հղումը

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Սուրբ գրության հղումը

Ալմա 7.11–13

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի»։

Սուրբ գրության հղումը

Ալմա 34.9–10

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Անհրաժեշտ է, որ մի քավություն արվի, … մի անսահման և հավերժական զոհաբերություն»։

Սուրբ գրության հղումը

Ալմա 39.9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Այլևս մի գնա քո աչքերի տենչանքների ետևից»:

Սուրբ գրության հղումը

Ալմա 41.10

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»:

Սուրբ գրության հղումը

Հելաման 5.12

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Դա մեր Քավչի վեմի վրա է, … որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը»:

Սուրբ գրության հղումը

3 Նեփի 11.10–11

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ես ենթարկվեցի Հոր կամքին, բոլոր բաներում, ի սկզբանե»:

Սուրբ գրության հղումը

3 Նեփի 12.48

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եղեք կատարյալ, ճիշտ ինչպես ես, կամ ձեր Հայրը, որ երկնքում է, կատարյալ է»։

Սուրբ գրության հղումը

3 Նեփի 27.20

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եկեք ինձ մոտ և մկրտվեք իմ անունով, … որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին»։

Սուրբ գրության հղումը

Եթեր 12.6

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նախքան ձեր հավատքի փորձությունը, դուք վկայություն չեք ստանում»:

Սուրբ գրության հղումը

Եթեր 12.27

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եթե մարդիկ գան ինձ մոտ … այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ»։

Սուրբ գրության հղումը

Մորոնի 7.45–48

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է»:

Սուրբ գրության հղումը

Մորոնի 10.4–5

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Հարցրեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս … [և] Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»:

Մտածեք ձեր կյանքի հանգամանքների մասին։ Աչքի անցկացրեք վարդապետության սերտման հատվածների աղյուսակը և ընտրեք մեկը (կամ սուրբ գրությունների մի քանի հիմնական արտահայտություն), որոնք կարծում եք, որ ամենաօգտակարն են ձեզ համար, և արժե դրանք հենց այժմ մտապահել։ Հատվածը (կամ արտահայտությունները) մտապահելու համար կարող եք օգտագործել հետևյալ մեթոդներից մեկը (կամ Doctrinal Mastery հավելվածի մտապահման գործառությները)։

  • Դուրս գրեք․ ժամաչափով ողջամիտ ժամանակ պահեք (օրինակ՝ 30 վայրկյան)։ Գրեք հատվածից այնքան, որքան կհիշեք առանց սուրբ գրություններին կամ աղյուսակին նայելու։ Կրկին ժամանակ պահեք և գրեք ավելին։ Կրկնեք այնքան, մինչև գրեք սուրբ գրության ամբողջ հատվածը։ Հետո կարող եք կրկնել հատվածը՝ տեսնելու, թե արդյոք կարողանում եք հատվածն ավելի կարճ ժամանակում գրել։

  • Առաջին տառերը․ ձեր օրագրում գրեք ձեր ընտրած սուրբ գրության ամբողջական հղումը և հատվածը։ Կողքին գրեք յուրաքանչյուր բառի առաջին տառը։ Մի քանի անգամ կարդացեք հատվածն ամբողջությամբ։ Հետո փակեք հատվածը և փորձեք միայն առաջին տառերի օգնությամբ կրկնել հղումը և հատվածը (առանց ամբողջական հատվածը բացելու, երբ կարիքն զգաք)։ Սա արեք մի քանի անգամ, մինչև կարողանաք հիշելով կրկնել հատվածը։

  • Արտահայտություն առ արտահայտություն․ նախ հղումը և հատվածը բաժանեք մի քանի փոքր արտահայտությունների։ Ապա մտապահեք հատվածի առաջին արտահայտությունը՝ մի քանի անգամ կրկնելով այն կամ դուրս գրելով։ Հետո նույնն արեք երկրորդ արտահայտության հետ։ Այս գործողությունը կրկնեք այնքան, մինչև հղումն ու հատվածն ամբողջությամբ մտապահեք։

Կրկնություն

  1. Կատարեք հետևյալը․

    Մի կարճ գրություն գրեք ձեր ուսուցչին։ Ներառեք հետևյալը.

    • Սուրբ գրության հատվածը կամ հիմնական արտահայտությունը, որի մտապահելու վրա աշխատել եք, և մտապահելու ինչ մեթոդ եք օգտագործել

    • Հանգամանքները, որոնցում գտնվում եք այսօր կամ կհայտնվեք ապագայում, և որում այս հատվածի կամ հիմնական արտահայտությունների մտապահելը օգտակար կլինի

    • Ձեր մտքերն այն մասին, թե սուրբ գրությունները մտապահելը ինչպես կարող է օգնել ձեզ հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին

Մտապահած սուրբ գրության հղումը և հատվածը (կամ հիմնական արտահայտությունը) հաճախ կրկնելու հնարավորություններ փնտրեք։