Սեմինարիա
3 Նեփի 19․ «Նրանք լցվեցին Սուրբ Հոգով»


«3 Նեփի 19․ «Նրանք լցվեցին Սուրբ Հոգով»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«3 Նեփի 19», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

3 Նեփի 19

«Նրանք լցվեցին Սուրբ Հոգով»

Նկար
աշակերտներն աղոթում են Քրիստոսի շուրջը

Նեփիացի տասներկու աշակերտները չէին կարող ցանկանալ ավելին, քան Սուրբ Հոգու ընկերակցությունն ունենալը։ Երբ Փրկիչն ավարտեց նրանց մեջ Իր ծառայության առաջին օրը, հենց դա էր Երկնային Հորն ուղղված նրանց աղոթքների թեման։ Ի՞նչ պետք է անենք, որպեսզի Սուրբ Հոգին մեզ հետ լինի։ Ինչպե՞ս կարող ենք վայելել Նրա ընկերակցությունը մեր կյանքում։ Այս դասի նպատակն է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ, թե ինչպես օրհնություններ ստանալ Սուրբ Հոգուց։

Պատանեկան արդար ցանկություններ

  • Եթե ձեր տարածքի 100 պատանու հետ հարցում անցկացնեիք, ի՞նչ եք կարծում, որո՞նք կլինեին նրանց ամենատարածված արդար ցանկությունները։

Մտածեք, թե այդ ցանկություններից որո՞նք են ձեզ առնչվում։ Երբ ուսումնասիրեք 3 Նեփի 19 գլուխը, փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ իրականացնել ձեր արդար ցանկությունները։

Երբ Փրկիչն ավարտեց Իր ծառայությունը, ուսուցումը, բժշկումը և օրհնեց մարդկանց, Նա «հեռացավ նրանցից և համբարձվեց երկինք» (3 Նեփի 18․39)՝ խոստանալով, որ հաջորդ օրը վերադառնալու է։ Մարդիկ վերադարձան տուն և «ողջ գիշեր, ամենուր լուր տարածվեց Հիսուսի մասին», և «մի չափազանց մեծ թիվ … անչափ տքնեց ողջ այդ գիշեր, որպեսզի հաջորդ օրը նրանք կարողանային լինել այն տեղում, որտեղ Հիսուսը պետք է իրեն ցույց տար բազմությանը» (3 Նեփի 19․3)։ Հաջորդ օրը Հիսուսի ընտրած տասներկու աշակերտները հավաքեցին մարդկանց և սովորեցրին նրանց այն «խոսքերը, որոնք Հիսուսն էր խոսել»։ Հետո աշակերտները ծնկի իջան և «աղոթեցին Հորը՝ Հիսուսի անունով» (3 Նեփի 19․8

Կարդացեք 3 Նեփի 19․9 հատվածը և գտեք, թե ինչ էին նրանք ամենաշատը ցանկանում, երբ աղոթում էին։

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Ըստ ձեզ՝ ինչո՞ւ էին նրանք այդքան շատ ցանկանում ունենալ Սուրբ Հոգուն։

    • Ի՞նչ հանգամանքների կարող եք բախվել ապագայում, որոնցում կցանկանայիք ճանաչել ու հասկանալ Սուրբ Հոգու հուշումները։

Խորհեք, թե արդյոք իսկապես ցանկանում եք, որ Սուրբ Հոգին լինի ձեր կյանքում, և ձեր կյանքն ինչպես կարող է փոխվել, եթե Նրա ազդեցությունն ավելի կանոնավոր կերպով ցանկանաք։

Փնտրեք Սուրբ Հոգուն

Կարդացեք 3 Նեփի 19․10–23 հատվածները և փնտրեք, թե ինչպես կարող եք ավարտել հետևյալ նախադասությունը․

  • Մենք կարող ենք լցվել Սուրբ Հոգով, եթե …

Ահա այս նախադասությունն ավարտելու մի քանի հնարավոր եղանակներ․

  • … անկեղծորեն ցանկանանք և աղոթենք Նրա ընկերակցության համար։

  • … մասնակցենք ավետարանի արարողություններին։

Աղոթքով մտածեք ձեզ ծանոթ ինչ-որ մեկի մասին, որի համար կարծում եք, որ օգտակար կլինի ավելի լավ հասկանալ՝ ինչպես ավելի հաճախ ստանալ Սուրբ Հոգու ուղղորդումը և մխիթարությունը։ Կատարեք Ա և Բ վարժությունները և մտածեք, թե ինչպես կարող եք օգնել այդ մարդուն։

Վարժություն Ա․ մենք կարող ենք լցվել Սուրբ Հոգով, եթե անկեղծորեն ցանկանանք և աղոթենք Նրա ընկերակցության համար։

  • Մեր ցանկություններն ու աղոթքներն ինչպես կարող են օգնել մեզ լցվել Սուրբ Հոգով։

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը բացատրել է, թե ցանկությունն ու աղոթքն ինչպես կարող են օգնել մեզ ունենալ Հոգին մեզ հետ։

Մենք … հիշո՞ւմ ենք նախօրոք և շարունակաբար աղոթել այն բանի համար, ինչը մենք պետք է ամենաշատը փափագենք, նույնսիկ՝ Սուրբ Հոգուն։ Թե՞ մեր ուշադրությունը շեղվում է աշխարհիկ հոգսերի և առօրյա գործերի պատճառով և արժանվույնս չենք գնահատում կամ նույնիսկ անուշադրության ենք մատնում այս ամենակարևոր պարգևը: Սուրբ Հոգին ստանալը սկսվում է մեր կյանքում Նրա ընկերակցության մեր անկեղծ և մշտական փափագից: (Դեյվիդ Ա. Բեդնար, «Ստացիր Սուրբ Հոգին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2010 թ․, 96)։

Կարող եք դիտել «Հրավիրեք Սուրբ Հոգին» տեսանյութը (2:56), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

  • Ձեր արդար ցանկությունները և աղոթքները ե՞րբ են օգնել ձեզ զգալ Հոգու ազդեցությունը։

Վարժություն Բ․ Մենք կարող ենք լցվել Սուրբ Հոգով, եթե մասնակցենք ավետարանի արարողություններին։

Կարդացեք 3 Նեփի 18․7, 11, 27․20 հատվածները և փնտրեք, թե արարողություններն ինչպես կարող են օգնել մեզ լցվել Սուրբ Հոգով։

Մարգարե Ջոզեֆ Սմիթն (1805–44) ուսուցանել է.

Մկրտությունը սուրբ արարողություն է՝ նախապատրաստելով Սուրբ Հոգու ստացմանը․ այն ուղի է և բանալի, որի միջոցով Սուրբ Հոգին կսպասավորվի։ Ձեռնադրմամբ Սուրբ Հոգու Պարգևը հնարավոր չէ ստանալ որևէ այլ սկզբունքի միջոցով, բացի առաքինության սկզբունքից (Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 95–96

  • Ի՞նչ սովորեցիք արարողությունների (օրինակ՝ մկրտությունը և հաղորդությունը) դերի մասին, որոնք օգնում են մեզ լցվել Սուրբ Հոգով։

  • Ե՞րբ եք ավետարանի արարողություններին մասնակցելիս լցվել Սուրբ Հոգով։

  1. Հիշեք ձեր մտածած այն մարդու մասին, որի համար օգտակար կլիներ ավելի լավ հասկանալ, թե ինչպես ստանալ Սուրբ Հոգին։ Պատրաստեք մի ուղերձ, որով կարող եք կիսվել նրա հետ։ Կիսվեք փորձառություններով, որոնցում ցանկությունը և աղոթքը կամ մասնակցությունն արարողություններին օգնել է ձեզ կամ ուրիշներին ստանալ Սուրբ Հոգին։

Անձնական կիրառումը

Մտածեք Սուրբ Հոգին ունենալու ձեր անձնական կարիքի և այն մասին, թե ինչու եք ցանկանում Նրա ազդեցությունն ունենալ ձեր կյանքում։ Ներշնչված ի՞նչ արարք կցանկանայիք անել՝ Սուրբ Հոգին ձեզ հետ պահելու համար։ Ձգտեք իրագործել այդ արարքը։