Սեմինարիա
Հելաման 8. Մարգարեները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին


«Հելաման 8. Մարգարեները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Հելաման 8», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ

Հելաման 8

Մարգարեները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին

Նկար
Հիսուս Քրիստոս

Աշխարհում այնքան շատ ձայներ են մեզ շատ ուղղություններով շեղում, սակայն Աստված տվել է մարգարեներ, որպեսզի խարսխի մեզ Իրեն։ Երբ ամբարիշտ նեփիացիները հարցրին Նեփիին, թե ինչու այդքան խստորեն խոսեց իրենց մասին, նա համարձակորեն վկայեց Փրկչի մասին։ Այս դասը կարող է օգնել ձեզ հասկանալ, որ մարգարեները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին, այն կարող է նաև օգնել ձեզ զգալ մարգարեների վկայությունների ճշմարտությունը։

Ականատեսի վկայությունը

Մտածեք, երբ եք մի բան լսել, որին հավատալը դժվար էր։ Օրինակ՝ գուցե լսել եք, որ ինչ-մեկն անհնարին թվացող բանի է հասել կամ հրաշքով բժշկվել է քաhանայության զորությամբ։ Ի՞նչ է պահանջվել ձեզնից դրան հավատալու համար։ Ականատեսից այդ մասին լսելն ինչպե՞ս կազդեր ձեր հավատի վրա։

Մարդկանց մեծ մասը չի տեսել Հիսուս Քրիստոսին, բայց շատերը, այնուամենայնիվ, հավատում են Նրան։

  • Որո՞նք են պատճառները, որ մարդիկ հավատում են Հիսուս Քրիստոսին։

  • Ի՞նչ դեր են կատարում մարգարեները, որպեսզի օգնեն ձեզ հավատալ Փրկչին։

Հին ժամանակների մարգարեների վկայությունը

Գուցե հիշեք, որ մարգարե Նեփին ամբարիշտ նեփիացիներին մարգարեացել էր, որ նրանք կկործանվեն, եթե չապաշխարեն (տես Հելաման 7.22–29)։ Նեփիացիներից շատերը զայրացան, որ Նեփին իրենց ամբարշտության դեմ էր խոսում (տես Հելաման 8.1–7)։ Նեփին նախատեց այս մարդկանց և հայտնեց, որ նրանք ոչ միայն իր, այլև նախկին մարգարեների, այդ թվում՝ Մովսեսի խոսքերն են մերժում, որը վկայել էր Հիսուս Քրիստոսի մասին (տես Հելաման 8.10–13

Կարդացեք Հելաման 8.13–23 հատվածները և փնտրեք, թե ինչ էր պատմում Նեփին Մովսեսի և անցյալի ուրիշ մարգարեների մասին։ Կարող եք նշել Նեփիի տված մարգարեների անունները։

  • Ի՞նչ ընդհանուր բան ունեն այս մարգարեները։

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել այս հատվածներից, այն է, որ մարգարեները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին։

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենն ասել է.

Տիրոջ մարգարեի ամենակարևոր դերն է՝ ուսուցանել մեզ Փրկչի մասին և առաջնորդել մեզ Նրա մոտ։ …

Մարգարեն կանգնած չէ ձեր և Փրկիչի միջև։ Փոխարենը, նա կանգնած է ձեր կողքին և ցույց է տալիս ճանապարհը դեպի Փրկիչը։ Մարգարեի մեծագույն պարտականությունը և թանկագին պարգևը մեզ համար՝ նրա հաստատուն վկայությունն է, նրա վստահ իմացությունն է, որ Հիսուսը Քրիստոսն է։ (Նիլ Լ. Անդերսեն, «Աստծո մարգարեն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018 թ․, 25, 27)

  • Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսի մասին մարգարեի վկայությունը նրա մեծագույն պարգևը մեզ։

Հիսուս Քրիստոսի մասին վկայող մարգարեներ

Ժամանակ հատկացրեք և ուսումնասիրեք Հիսուս Քրիստոսի մասին որոշ մարգարեների վկայությունները։ Նրանց վկայություններն ուսումնասիրելիս Սուրբ Հոգին կարող է ձեր սրտում և մտքում վկայել նրանց խոսքերի ճշմարտացիության մասին։

  1. Կատարեք հետևյալ վարժություններից մեկը․

Տարբերակ Ա․ Հնագույն մարգարեները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին

Կարդացեք Նեփիի նշած մարգարեների հետևյալ վկայություններից առնվազն երեքը։ Թվարկեք, թե այդ վկայություններն ինչ են ուսուցանում ձեզ Հիսուս Քրիստոսի մասին։

Աչքի անցկացրեք ձեր գրած ցուցակը։ Կարող եք գրի առնել ուսումնասիրության ընթացքում Փրկչի մասին ունեցած ձեր մտքերը, զգացումները կամ տպավորությունները։ Մի քանի նախադասությամբ բացատրեք, թե ձեր կյանքն ինչպես կարող էր փոխվել, եթե մարգարեները մեզ ուսուցանած չլինեին այդ ամենը Հիսուս Քրիստոսի մասին։

Եթե ընտրել եք այս տարբերակը, ներկայացրեք ձեր գրածը։

Տարբերակ Բ․ Վերջին օրերի մարգարեները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին

Գտեք վերջին օրերի մեկ կամ մի քանի մարգարեների կամ առաքյալների օրինակներ, որոնք վկայում են Հիսուս Քրիստոսի մասին։ Այդ օրինակները կարող են լինել վերջին գերագույն համաժողովից կամ Եկեղեցու պատմությունից։ Կարող եք որոնել ChurchofJesusChrist.org կայքում կամ Gospel Library հավելվածում։ Կարող եք նաև կարդալ կամ լսել «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը»՝ ChurchofJesusChrist.org կայքում։

Եթե ընտրել եք այս տարբերակը, գրի առեք Քրիստոսի մասին վկայող ձեր գտած մարգարեների օրինակները։ Գրեք, թե ինչ սովորեցիք Հիսուս Քրիստոսի մասին և ինչ էիք զգում, երբ կարդում կամ լսում էիք այս վկայությունները։