Սեմինարիա
Գնահատեք ձեր գիտելիքները 6․ Ալմա 17–Ալմա 52


«Գնահատեք ձեր գիտելիքները 6․ Ալմա 17–Ալմա 52», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Գնահատեք ձեր գիտելիքները 6», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Գնահատեք ձեր գիտելիքները 6

Ալմա 17Ալմա 52

Նկար
Երիտասարդ աղջիկն ուսումնասիրում է սուրբ գրությունները

Այս դասի նպատակն է օգնել ձեզ գնահատել ձեր սահմանած նպատակները, նաև, թե ինչ աճ եք ունեցել Մորմոնի Գրքի՝ վերջին շրջանում կատարած ուսումնասիրության ընթացքում։

Չափեք աճը

  • Ինչի՞ համար են օգտագործվում հետևյալ սարքերը։

Նկար
բերանի օգտագործման ջերմաչափ
Նկար
արյան ճնշման չափիչ սարք
Նկար
քաշը չափող կշեռք
  • Այս սարքերից յուրաքանչյուրն ինչո՞վ է արժեքավոր և կարևոր։

Որքան կարևոր է ֆիզիկական առողջության և աճի չափումը, նույնքան կարևոր է ձեր հոգևոր առողջությունը և առաջընթացի գնահատումը։ Այս դասում դա անելու հնարավորություն կունենաք։

  • Ի՞նչ եք սովորել վերջերս, որի համար երախտապարտ եք։

  • Վերջերս ի՞նչ փոփոխություններ եք նկատել ձեր զգացողություններում և մոտեցումներում։

  • Ի՞նչ եղանակներով եք կիրառել այն, ինչ սովորել եք։

Կատարեք հետևյալ վարժությունները, որպեսզի գնահատեք ձեր հոգևոր գիտելիքները և աճը։ Կարող եք Երկնային Հորը խնդրել, որ օգնի ձեզ հասկանալ, թե որքան եք աճել և որ ոլորտներում կատարելագործման կարիք ունեք։

Բացատրեք կարևոր ճշմարտություններ փրկության ծրագրի և Հիսուս Քրիստոսի դերի մասին

Ալմայի գրքի ուսումնասիրությունից գուցե սովորել եք բաներ, որոնք կարող են օգնել ձեզ ավելի լավ բացատրել փրկության ծրագրի և Հիսուս Քրիստոսի կարևոր դերի մասին ճշմարտությունները։

Ընտրեք, թե հետևյալ վարժություններից որոնք եք ցանկանում կատարել:

Նկար
պատկերակ, գրառում
  1. Կատարեք հետևյալ վարժություններից մեկը․

Վարժություն 1. Փրկության ծրագիրը

Պատկերացրեք, որ ձեր ընկերներից մեկի հարազատը վերջերս հեռացել է կյանքից։

  • Հիշեք ձեր վերջին ուսումնասիրությունից սովորած մի քանի ճշմարտություն և մտածեք, թե ինչ կարող եք պատմել ձեր ընկերոջը փրկության ծրագրի մասին։ Դա ինչպե՞ս կարող է օգնել նրան (տես Ալմա 11, 12, 40

Վարժություն 2․ Հիսուս Քրիստոսի դերը

Պատկերացրեք, որ խոսում եք մեկի հետ, ով թերահավատորեն է վերաբերվում Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած ձեր հավատքին։

  • Հիշեք ձեր վերջին ուսումնասիրությունից սովորած մի քանի ճշմարտություն և մտածեք, թե ինչ կարող եք պատմել այդ մարդուն Հիսուս Քրիստոսի կարևոր դերի մասին (Տես Ալմա 26, 34, 36:)

Զգացեք Հիսուս Քրիստոսի շնորհիվ փոխվելու ցանկության աճը

Ձեր վերջին ուսումնասիրությունից իմացել եք շատ մարդկանց մասին, որոնք փոխվել են, քանի որ իմացել են Հիսուս Քրիստոսի մասին։

Ուսումնասիրեք հետևյալ սուրբ գրությունները, որոնք կօգնեն ձեզ հիշել այդ մարդկանց վերապրած փոփոխությունը։ Հիշեք, թե ուսումնասիրության ժամանակ ինչ եք զգացել այդ մարդկանց վերաբերյալ։

  • Ի՞նչ նկատեցիք փոխվելու նրանց պատրաստակամության մեջ։

Մտածեք Հիսուս Քրիստոսի շնորհիվ փոխվելու ձեր ցանկության մասին։ Հետևյալ հարցերը կարող են օգնել դա անելու ընթացքում։ Կարող եք դրանց պատասխանել ձեր օրագրերում։

  • Ինքներդ զգացե՞լ եք նույն ցանկությունները, որ զգացել են Մորմոնի Գրքի այդ մարդիկ։ Ինչո՞ւ եք այդպես զգացել։

  • Ըստ ձեզ՝ ի՞նչը կարող էր նպաստել կամ նպաստել է, որ զգաք այդ նույն ցանկությունները։

Ստացեք հայտնություն Սուրբ Հոգուց

Սեմինարիայի կարևոր նպատակներից է օգնել ձեզ մեծացնել Սուրբ Հոգուց անձնական հայտնություն ստանալու ձեր կարողությունը:

Մտածեք, թե երբ եք անձնական հայտնություն ստացել Սուրբ Հոգուց։ Կարող եք վերանայել դասարանում կամ տանը ուսումնասիրության ընթացքում ձեր սուրբ գրություններում կամ օրագրերում կատարած նշումները։

  1. Պատասխանեք հետևյալ հարցերից առնվազն երկուսին:

    • Ի՞նչ գաղափարներ եք ստացել Սուրբ Հոգուց, երբ վերջին անգամ ուսումնասիրում էիք Մորմոնի Գիրքը։

    • Ի՞նչ եք հասկացել կամ զգացել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի վերաբերյալ Սուրբ Հոգու օգնությամբ:

    • Սուրբ Հոգին վերջերս ի՞նչ արդար գործողություններ է հուշել, որ կատարեք։