Սեմինարիա
Ալմա 45–46․ Մորոնին բարձրացնում է ազատության դրոշը


«Ալմա 45–46․ Մորոնին բարձրացնում է ազատության դրոշը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 45–46», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 45–46

Մորոնին բարձրացնում է ազատության դրոշը

Նկար
Մորոնին՝ ազատության դրոշով

Երբ Մորոնին լսեց, թե ինչ տարաձայնություններ է տարածում Ամաղիկիան իր ժողովրդի մեջ, բարկացավ։ Նա ստեղծեց ազատության դրոշը, որի վրա թվարկեց կարևոր բաները, որպեսզի իր ժողովուրդը մշտապես հիշի դրանք։ Մորոնիի խոսքերը ոգեշնչեցին ժողովրդին՝ ամրացնելու Աստծո հանդեպ իրենց նվիրումը։ Այս դասը կարող է օգնել ձեզ հասկանալ, թե ինչպես կարող եք ցույց տալ ձեր նվիրվածությունը Աստծուն:

Մի մոռացեք

  • Ե՞րբ եք ինչ-որ կարևոր բան մոռացել։ Ի՞նչ է պատահել արդյունքում:

  • Որո՞նք են այն բաները, որոնք երբեք չեք ցանկանում մոռանալ։ Ինչո՞ւ։

Այսօր սովորելու եք այն ժամանակահատվածի մասին, երբ նեփիացիները մոռացել էին Տիրոջը, նույնիսկ այն բանից հետո, երբ Տերը հրաշքով ազատել էր նրանց։ Ալմա 43–44 հատվածի ուսումնասիրությունից գուցե հիշեք, որ Տերն օգնեց նեփիացիներին ճակատամարտում հաղթել լամանացիներին, չնայած նեփիացիները թվով զգալիորեն զիջում էին (տես Ալմա 43.51–54

Կարդացեք Ալմա 45.1 հատվածը և փնտրեք, թե նեփիացիներն ինչպես էին արձագանքում այս հրաշքով ձեռք բերած հաղթանակից հետո։

  • Ի՞նչ գտաք:

Խաղաղության այս ժամանակաշրջանի ընթացքում Ալմայի որդի Հելամանը երկրի բոլոր Եկեղեցիներում քահանաներ ու վարդապետներ էր նշանակում և իր եղբայրների հետ Աստծո խոսքն էր քարոզում։

Կարդացեք Ալմա 45.23–24, 46.1–5, 7–8 հատվածները և փնտրեք, թե մարդիկ ինչպես էին արձագանքում այդ ուսմունքներին։

  • Այս հատվածներում ի՞նչը տպավորեց ձեզ նեփիացիների մոտեցումներում և պահվածքում։

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել հատված 8-ից այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ մոռանանք Տիրոջը։

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել Ալմա 46.8 հատվածից, այն է, որ երբ մոռանանք Տիրոջը, ավելի հեշտությամբ կարող ենք անօրինության գնալ։

Մտածեք, թե այս ճշմարտության ինչ ապացույց եք տեսել ձեր կյանքում։ Այսօր ուսումնասիրությունը շարունակելիս փնտրեք ուսմունքներ, որոնք կարող են օգնել ձեզ ավելի լավ հիշել Տիրոջը և դրսևորել ձեր նվիրումը Նրա հանդեպ։

Մորոնին ստեղծում է ազատության դրոշը

Մորոնին բարկացած էր Ամաղիկիայի վրա, որ նեփիացիների շրջանում տարաձայնություններ էր սերմանում։

Կարդացեք Ալմա 46.12–14, 19–20 հատվածները և փնտրեք, թե ինչ արեց Մորոնին, որպեսզի ոգեշնչի նեփիացիներին հավատարիմ լինել Աստծուն։

Նկար
պատկերակ, գրառում
Նկար
պատկերակ, գրառում
  1. Հիշեք հատված 12-ում ազատության դրոշի վրա Մորոնիի գրած բառերը և պատասխանեք հետևյալ հարցերին․

    • Ըստ ձեզ՝ Մորոնին ինչո՞ւ որոշեց այս բառերը ցուցադրել, որպեսզի մյուսները տեսնեն դրանք այդ դժվարին ժամանակաշրջանում։

    • Ինչ եք կարծում այն մասին, որ այդ բառերից մեկը կամ մի քանիսը մոռացված կամ անտեսված են այսօրվա աշխարհում։

Ինչպես Մորոնին, Եկեղեցու մեր օրերի ղեկավարները հորդորել են մեզ հիշել և պաշտպանել այդ նույն արժեքները։ Կարդացեք հետևյալ պնդումները և փնտրեք, թե որ ժամանակակից ուսմունքներն են վերաբերում ազատության դրոշի վրա թվարկված կետերին:

Ազատության դրոշին վերաբերող ժամանակակից ուսմունքներ

Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024). Ալմա 45–46․ Մորոնին բարձրացնում է ազատության դրոշը»

«Ի հիշատակ մեր Աստծո»

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենն ուսուցանել է.

Աշխարհում կան մարդիկ, որոնք շատ քիչ բան գիտեն Հիսուս Քրիստոսի մասին, իսկ աշխարհի որոշ մասերում, որտեղ դարեր շարունակ հռչակվում է Նրա անունը, հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ նվազում է: …

Քանի որ աշխարհը ավելի քիչ է խոսում Հիսուս Քրիստոսի մասին, եկեք մենք ավելի շատ խոսենք Նրա մասին: Երբ մեր իրական բնույթը բացահայտվի՝ որպես Նրա աշակերտներ, մեր շրջապատից շատերը պատրաստ կլինեն լսել մեզ: (Նիլ Լ. Անդերսեն, «Մենք խոսում ենք Քրիստոսի մասին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020 թ., 88, 90)

«Ի հիշատակ … մեր կրոնի»

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է.

Եթե մենք դադարում ենք գնահատել մեր եկեղեցիները որևէ պատճառով, մենք վտանգի տակ ենք դնում մեր անձնական հոգևոր կյանքը, և այն մեծ թվով մարդիկ, որոնք հեռանում են Աստծուց, նվազեցնում են Նրա օրհնությունները մեր ազգերին:

Հաճախելով Եկեղեցի և մասնակցելով ժողովներին՝ մենք դառնում ենք ավելի լավ մարդ և ավելի լավ ազդեցություն ենք թողնում ուրիշների կյանքում: Եկեղեցում մեզ ուսուցանում են, թե ինչպես կիրառել կրոնական սկզբունքները: Մենք սովորում ենք միմյանցից։ …

… Ես աղոթում եմ, որ մենք բոլորս հաստատուն մնանք Եկեղեցու այս փորձառություններում, երբ փնտրում ենք հավերժական կյանք՝ մեծագույնը Աստծո բոլոր պարգևներից: (Դալլին Հ. Օուքս, «Եկեղեցի հաճախելու պատճառները», Լիահոնա, նոյեմբեր 2021 թ., 24, 26)

«Ի հիշատակ մեր… ազատության»

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոնալդ Ա․ Ռասբանդն ուսուցանել է.

Ի՞նչ է կրոնական ազատությունը:

Դա երկրպագելու ազատությունն է իր բոլոր ձևերով․ հավաքվելու ազատությունը, խոսքի ազատությունը, անձնական համոզմունքներով գործելու ազատությունը և նույնը անելու ուրիշների ազատությունը: Կրոնական ազատությունը թույլ է տալիս յուրաքանչյուրիս ինքնուրույն որոշել, թե ինչին ենք հավատում, ինչպես ենք ապրում և գործում մեր հավատքի համաձայն, և ինչ է Աստված ակնկալում մեզնից։ …

Ես ձեզ հորդորում եմ պաշտպանել կրոնական ազատության գործը: Դա Աստծո կողմից տրված ազատ կամքի սկզբունքի արտահայտությունն է:

Կրոնական ազատությունը հավասարակշռություն է բերում մրցակցող փիլիսոփայություններին: Կրոնի բարիքը, դրա հասանելիությունը և սիրո ամենօրյա գործողությունները, որոնք կրոնը ներշնչում է, միայն բազմապատկվում են, երբ մենք պաշտպանում ենք հիմնական համոզմունքները արտահայտելու և գործելու ազատությունը: (Տես նաև Ռոնալդ Ա. Ռասբանդ, «Բժշկել աշխարհը» Լիահոնա, մայիս, 2022 թ․, 91, 93)

«Ի հիշատակ … մեր խաղաղության»

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.

Բոլոր վերքերի Ամոքիչը, Նա, ով ուղղում է բոլոր սխալները, խնդրում է մեզ աշխատել Իր հետ՝ խաղաղության պահպանման դժվարին աշխատանքում այն աշխարհում, որը չի գտնի խաղաղություն մեկ այլ ճանապարհով։ …

… Ես խնդրում եմ ձեզ խաղաղարար լինել՝ սիրել խաղաղությամբ, փնտրել խաղաղություն, ստեղծել խաղաղություն, փայփայել խաղաղությունը։ Այդ կոչը ես անում եմ Խաղաղության Իշխանի անունից: (Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Հաշտության սպասավորությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018 թ., 79)

«Ի հիշատակ … մեր [ընտանիքների]»

Երիտասարդ կանանց նախկին գերագույն նախագահ քույր Բոննի Լ. Օսկարսոնն ուսուցանել է.

Յուրաքանչյուրը, անկախ ամուսնական կարգավիճակից կամ երեխաների թվից, կարող է պաշտպանել Տիրոջ ծրագիրը, որը նկարագրվում է ընտանիքի վերաբերյալ հայտարարության մեջ։ Եթե դա Տիրոջ ծրագիրն է, այն պետք է նաև մեր ծրագիրը լինի։ …

… Եկեք օգնենք կառուցել Աստծո արքայությունը՝ համարձակ կանգնելով և պաշտպանելով ամուսնությունը, ծնողավարությունը և տունը։ Տերը ցանկանում է, որ մենք լինենք քաջ, անսասան և անխախտ ռազմիկներ, որոնք կպաշտպանեն Իր ծրագիրը և կսովորեցնեն եկող սերունդներին Իր ճշմարտությունները։ (Բոննի Լ. Օսկարսոն, «Ընտանիքի մասին հայտարարության պաշտպանները», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015 թ․, 15, 17)

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Ի՞նչ եղանակներով կարող եք հիշել ազատության դրոշի վրա գրված արժեքները։

    • Ի՞նչ եղանակներով կարող եք Քրիստոսի նման պաշտպանել դրանք։

Ազատության դրոշի ազդեցությունը

Երբ Մորոնին հիշեցրեց այդ կարևոր ճշմարտությունները, նեփիացիներից շատերը ուխտ արեցին, որ երբեք չեն թողնի Աստծուն և կձգտեն խաղաղության (տես Ալմա 46.21–22, 28–31

Կարդացեք Ալմա 46.36–38 հատվածները և փնտրեք, թե ինչ արեց Մորոնին, որպեսզի օգնի իր ժողովրդին հիշել Աստծուն և ազատության դրոշի վրա գրված այլ կարևոր բաները։

  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Ազատության դրոշի վրա գրված բաներից որո՞նք կցանկանայիք հիշել կամ ավելի ամբողջությամբ կատարել ձեր կյանքում։

    • Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ավելի լավ հիշեք այս թեման կամ պաշտպանեք դրա վերաբերյալ ձեր հավատքը։