Սեմինարիա
2 Նեփի 11. Քրիստոսի վկաները


«2 Նեփի 11. Քրիստոսի վկաները», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«2 Նեփի 11», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

2 Նեփի 11

Քրիստոսի վկաները

Նկար
Հիսուս Քրիստոսը՝ որպես հովիվ

Ո՞վ է ձեր մտքին գալիս, երբ մտածում եք Հիսուս Քրիստոսի մասին: Նեփին այնքան էր սիրում իր Եղբոր՝ Հակոբի և մարգարե Եսայիայի վկաներին, որ նրանց հիշատակել է իր վկա Հիսուս Քրիստոսի հետ միասին: Այս դասը կարող է օգնել ամրապնդել ձեր վկայությունը Հիսուս Քրիստոսի իրականության մասին:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վկաների կարևորությունը

Պատկերացրեք, որ ձեզ անհրաժեշտ է բացատրություն տալ, թե որտեղ եք եղել նախորդ օրը՝ երեկոյան ժամը 6:00-7:00-ը:

  • Ինչպե՞ս կարող եք վստահեցնել, թե ինչ եք արել այդ ժամանակ:

  • Կա՞ն վկաներ, որոնք կարող են հաստատել, թե որտեղ եք եղել:

  • Ինչո՞ւ են վկաները կարևոր, երբ մենք ճշմարտությունն ենք փնտրում:

Կարդացեք 2 Նեփի 11.2–3 հատվածը և փնտրեք Նեփիի նշած վկաների մասին տողերը և ինչ փորձառություն են նրանք ունեցել:

  • Այս երեք մարդիկ ինչո՞ւ են զորեղ վկաներ:

  • Ի՞նչ կցանկանայիք սովորել նրանցից:

  • Աստծո մասին ի՞նչ ճշմարտություններ եք սովորում հատված 3-ում:

Կարդացեք 2 Նեփի 11.4, 6 հատվածները և փնտրեք, թե Նեփին հատկապես ինչ էր ուզում, որ իր ժողովուրդն իմանա:

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել 2 Նեփի 11 գլխից այն է, որ Երկնային Հայրն ուղարկում է վկաներ՝ վկայելու Իր Որդու գոյության մասին:

  • Ըստ ձեզ՝ Երկնային Հայրն ինչո՞ւ է վկաների միջոցով ցանկանում վկայել Իր Որդու մասին:

Մի պահ խորհեք Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին ձեր սեփական համոզմունքների և զգացողությունների շուրջ: Մտածեք Փրկչի վկաների և այն մասին, թե նրանք ինչպես են ազդել ձեզ վրա և Նրա մասին ունեցած ձեր համոզմունքների վրա: Այս դասի ընթացքում մտածեք, թե վկաներն ինչպես կարող են օգնել և ուժեղացնել ձեզ ձեր կյանքում:

Մինչև 2 Նեփի 11 գլուխը Նեփին ներառել է իր կրտսեր եղբայր Հակոբի ուսմունքներն ու վկայությունը: 2 Նեփի 11 գլխից հետո Նեփին ներառել է մարգարե Եսայիայի ուսմունքներն ու վկայությունը: Դուք կարող եք գրել «2 Նեփի 9–10-ը Հակոբի վկայությունն է» հատված 3-ում՝ Հակոբի անվան կողքին և «2 Նեփին 12–24-ը Եսայիայի վկայությունն է» հատվածի 2-ում՝ Եսայիայի անվան կողքին:

Հիսուս Քրիստոսի վկաները

Նկար
Առաքյալները Քրիստոսի շուրջը Հռումում

Այս դասը կարող է օգնել ձեզ խորացնել Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությունը: Անկախ նրանից, թե ինչ գիտեք արդեն՝ արդյոք Նա ապրում է, կամ դեռևս մտածում եք Նրա իրական լինելու մասին, Սուրբ Հոգին կարող է օգնել ձեզ ավելի լավ ճանաչել նրան Աստծո ընտրած վկաների միջոցով: Նրա մասին Ձեր վկայության ներկայիս խորությունն այնքան կարևոր չէ, որքան Նրան ավելի լավ ճանաչելու ձեր ցանկությունը:

Ուսումնասիրեք Հիսուս Քրիստոսի հետևյալ վկաներից առնվազն երկուսին: Կարող եք գրի առնել, թե ի՞նչ եք սովորում և զգում, երբ ուսումնասիրում եք:

  1. Հակոբ. Գտեք Քրիստոսի մասին ձեզ համար կարևոր ուսմունք կամ վկայություն, որի մասին Հակոբը խոսել է 2 Նեփի 9–10 գլուխներում: (Հնարավոր հատվածներ են՝ 2 Նեփի 9.10–12, 20–23, 41, 10.25:)

  2. Եսայիա. Գտեք Քրիստոսի մասին ձեզ համար կարևոր ուսմունք կամ վկայություն, որի մասին Եսայիան խոսել է 2 Նեփի 12–24 հատվածներում: (Հնարավոր հատվածներն են՝ 2 Նեփի 16.1–3, 17.14, 19.6–7, 22.2, 24.3:)

  3. Նեփի. Գտեք Քրիստոսի մասին ձեզ համար կարևոր ուսմունք կամ վկայություն Նեփիի անձնական գրություններում: (Հնարավոր հատվածներ են՝ 1 Նեփի 11.31–33, 19.8–10, 2 Նեփի 4.18–21, 25.26, 29:)

Քրիստոսի ժամանակակից վկաները

Հիշեք, որ Նեփին վկայում էր, որ «Աստված ուղարկում է ավելի շատ վկաներ» (2 Նեփի 11.3): Այդ վկաներից ոմանք Նրա վերջին օրերի առաքյալներն են: Դիտեք Հիսուս Քրիստոսի հետևյալ ժամանակակից վկաներից առնվազն երկուսի վկայությունները: Դիտելիս ուշադիր եղեք այն մտքերի և զգացողությունների հանդեպ, որոնք կարող եք ստանալ Սուրբ Հոգուց: Այս տեսանյութերը հասանելի են ChurchofJesusChrist.org կայքում:

«Քրիստոսի հատուկ վկաները. նախագահ Ռասսել Մ. Նելսոն» (դիտեք 4:32-5:47)

«Քրիստոսի հատուկ վկաները. նախագահ Մ. Ռասսել Բալլարդ» (դիտեք 2:22-3:45)

«Քրիստոսի հատուկ վկաները. երեց Քվենթին Լ. Քուք» (դիտեք 3:53-4:57)

«Քրիստոսի հատուկ վկաները. երեց Նիլ Լ. Անդերսեն» (դիտեք 4:20-5:24)

«Քրիստոսի հատուկ վկաները. երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն» (դիտեք 4:30-5:51)

Հիսուս Քրիստոսի ձեր վկան

Նկատեք, որ Նեփին ընտրեց այն մարգարեին, որով հիանում էր (Եսայիա), մեկին, ում անձամբ էր ճանաչում (նրա եղբայր Հակոբը) և իր վկայությունը, երբ երեք վկաներ վկայում են Հիսուս Քրիստոսի իրական գոյության մասին:

Նկար
պատկերակ, գրառում
  1. Կատարեք հետևյալ վարժությունը, որը կօգնի ձեզ հետևել Նեփիի օրինակին.

    • Գրեք Նեփիի, Հակոբի, Եսայիայի կամ որևէ ժամանակակից մարգարեի որևէ ուսմունք Փրկչի մասին, որը ձեզ համար կարևոր է:

    • Գրեք որևէ մեկի անունը, որին դուք անձամբ ճանաչում եք և համարում եք Հիսուս Քրիստոսի վկա: Գրեք, թե ինչ եք սովորել նրա վկայությունից (կարող եք խոսել կամ գրել այդ անձին և հարցնել նրան, թե ինչպես է վկայություն ստացել Քրիստոսի մասին):

    • Գրեք, թե ինչ եք զգում Հիսուս Քրիստոսի մասին ձեր սեփական վկայության վերաբերյալ: Օրինակ՝ ձեր ունեցած փորձառությունները կամ բաներ, որ իմացել եք Նրա մասին: Կամ կարող եք գրել Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ստանալու ձեր ցանկությունը և այն, թե ինչ եք պատրաստ անել, որը կօգնի, որ այդ վկայությունն ավելանա: