Սեմինարիա
Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մաս 2. «Քննել հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով»


«Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մաս 2. «Քննել հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով»», Մորմոնի Գրքի ձեռնարկ ուսուցչի համար (2024)

«Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մաս 2», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մորմոնի Գրքի ներածական էջեր

Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մաս 2

Քննել հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

Նկար
ուսանողները զրուցում են

Վարդապետության սերտման նպատակներից մեկն է՝ օգնել ձեզ սովորել և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները՝ Հիսուս Քրիստոսին ավելի նմանվելու համար։ Այս դասը կօգնի ձեզ քննել հասկացությունները և հարցերը հավերժության հեռանկարով և տեսնել դրանք ավելի շատ այնպես, ինչպես Փրկիչն է տեսնում։

Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները

Երբ մենք հանդիպում ենք մարտահրավերների կամ անպատասխան հարցերի, մեզ կարող են օգնել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու հետևյալ սկզբունքները.

  1. Գործեք հավատքով

  2. Քննեք հասկացությունները և հարցերը հավերժության հեռանկարով:

  3. Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

Այս դասի ընթացքում մենք կկենտրոնանանք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով ուսումնասիրելու վրա։

Սահմանափակ պատկերացում

Վերցրեք ըմպելու մի ձողիկ կամ թուղթը փաթաթեք հնարավորինս նեղ և նայեք դրա միջով։ Պատկերացրեք, եթե աշխարհը միշտ այսպես տեսնեիք։ Ի՞նչ դժվարություններ կունենայիք։ Ո՞ր առաջադրանքները հեշտ կլինեին, իսկ որոնք՝ դժվար կամ անհնար։

  • Ինչո՞վ է սա նման, օրինակ, կյանքի վճռորոշ որոշումներ կայացնելուն կամ կարևոր հարցերին պատասխանելուն, երբ փրկության ծրագրի մասին սահմանափակ հասկացողություն կա։

Ավելի ամբողջական պատկերացումը օգնում է մեզ շրջապատող աշխարհի հետ շփվելիս։ Նույն կերպ հավերժության հեռանկարը կօգնի մեզ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու հարցում։

«Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 8-րդ պարբերությունում՝ Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022թ.) կարող եք նշել հետևյալ նախադասությունը. Վարդապետության հասկացությունները, հարցերը և սոցիալական խնդիրները հավերժության հեռանկարով քննելու համար մենք դրանք դիտարկում ենք փրկության ծրագրի և Փրկչի ուսմունքների համատեքստում։

Ուսումնասիրեք 8–10 պարբերությունները և փորձեք գտնել, թե ինչը կարող է օգնել ձեզ քննել հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով։

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Ձեր կարծիքով, որո՞նք են այն խնդիրներն ու հարցերը, որոնք Փրկիչը կարող է այլ կերպ դիտարկել, քան երկրի վրա գտնվող շատ մարդիկ:

    • Փրկության ծրագրի համատեքստում հասկացությունների և հարցերի ուսումնասիրությունը ինչպե՞ս է օգնում մեզ իրերը առավելապես տեսնել այնպես, ինչպես Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն են տեսնում (տես Մոսիա 4.9

    • Դա ինչո՞ւ կարող է կարևոր հմտություն լինել ձեզ համար, որպեսզի սովորեք, վարժվեք և կիրառեք այն ձեր կյանքում։

Սուրբ գրությունների օրինակ

Ալմա Կրտսերը, պատասխանելով իր որդի Կորիանթոնին հուզող բարդ հարցերին, ցույց տվեց մեզ, թե ինչպես նայել իրերին հավերժության հեռանկարով։

Կարդացեք Ալմա 40.1-ը, 42.1-ը և գտեք Կորիանթոնի մտահոգություններից երկուսը։ Նրա մտահոգությունները կարող եք ձևակերպել ձեր բառերով։

Այժմ կարդացեք Ալմա 40, 4142 գլուխների վերնագրերը՝ ամփոփ տեսնելով, թե ինչ էր ուսուցանում Ալման Կորիանթոնին, երբ բացատրում էր նրա մտահոգությունները։ Գտեք փրկության ծրագրի այն տարրերը, որոնք ուսուցանում էր Ալման։

  • Ծրագրի ի՞նչ տարրեր տեսաք։

  • Ինչպե՞ս կարող էին դրանք օգնել Կորիանթոնին՝ իր մտահոգությունները հավերժության հեռանկարով տեսնելու համար։

Վերաիմաստավորում

Նկար
կինը մատներով շրջանակ է պատրաստում

Ձեր ցուցամատերի և բթմատերի օգնությամբ պատկերեք նկարի շրջանակ։ Ընտրեք սենյակում ցանկացած բան՝ որպես ձեր նկարի առարկա։

  • Ի՞նչ որոշեցիք ներառել ձեր շրջանակում։ Ինչո՞ւ։

  • Ի՞նչը դուրս թողեցիք ձեր նկարից։ Ինչո՞ւ։

Հարցերը նույնպես շրջանակ կամ համատեքստ ունեն, ինչպես նկարները։ Շրջանակը կարող է ներկայացնել անձի համոզմունքները և ենթադրությունները, որոնք մղում են նրան հարցերը տեսնել որոշակի տեսանկյունից։ Այդ համոզմունքներն ու ենթադրությունները երբեմն հիմնված են թյուրըմբռնման կամ որևէ բանի վրա, որը ճիշտ չէ։ Այդ դեպքերում կարող է օգնել դրանց վերաիմաստավորումը։ Վերաիմաստավորումն այն է, երբ այդ համոզմունքները կամ ենթադրությունները մենք քննում ենք փրկության ծրագրի կամ Փրկչի ուսմունքների համատեքստում։

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է.

«Աստծո բացահայտած այդ ծրագրի և այլ ճշմարտությունների մեր իմացության շնորհիվ մեր ենթադրությունները տարբերվում են այն մարդկանց ենթադրություններից, որոնք չունեն մեր գիտելիքները։ Արդյունքում մենք տարբեր եզրահանգումների ենք գալիս բազմաթիվ կարևոր թեմաների շուրջ, որոնց մասին ուրիշները դատում են միայն մահկանացու կյանքի վերաբերյալ իրենց կարծիքով (Դալլին Հ. Օուքս, «Նա ինչպէս որ իր սրտումը հաշիւներ անողն է» [երեկո Բարձրագույն իշխանության հետ, փետրվարի 8, 2013թ.], ChurchofJesusChrist.org

Պատկերացրեք՝ Էդրի անունով ընկեր եք ունեցել, որը հարցրել է. «Եթե իրոք կա սիրող Աստված, ինչո՞ւ է Նա թույլ տալիս, որ մարդիկ տառապեն»։

Այս մտահոգությունը վերաիմաստավորելու համար կարող եք դիտել «Քննել հարցերը հավերժության հեռանկարով» տեսանյութը (2։55), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Ինչո՞ւ եք կարծում, որ արժե մտածել այն համոզմունքների կամ ենթադրությունների մասին, որոնք կարող էին ազդած լինել Աստծո մասին էդրիի հարցի վրա։

    • Ինչպե՞ս է Երկնային Հոր և Նրա ծրագրի մասին մեր իմացածի համատեքստը թույլ տալիս մեզ այլ կերպ տեսնել հարցը։

    • Ձեր գնահատմամբ ինչպե՞ս եք կարողանում վերաիմաստավորման միջոցով լուծել դժվար հարցերը։ Ի՞նչ հարցեր կամ մտահոգություններ ունեք դրա վերաբերյալ։

Դուք շատ հնարավորություններ կունենաք վերաիմաստավորման հմտությունը սեմինարիայում և կյանքում կիրառելու համար։ Երբ փնտրեք Սուրբ Հոգու օգնությունը և ընդլայնեք փրկության ծրագրի ու Քրիստոսի վարդապետության ձեր ընկալումը, հասկացությունները և հարցերը հավերժության հեռանկարով քննելու ձեր կարողությունը կմեծանա։ Դա նաև վստահություն կտա ձեզ՝ կիսվելու ձեր իմացածով և օգնելու ուրիշներին դժվար հարցերում ու մտահոգություններում։