Սեմինարիա
Երեք վկաների և ութ վկաների վկայությունները. «Մենք … տեսել ենք թիթեղները»


Մորմոնի Գրքի ներածական էջեր

Երեք վկաների և ութ վկաների վկայությունները

«Մենք … տեսել ենք թիթեղները»

Նկար
Ջոզեֆ Սմիթը և երեք վկաները

Որոշ ժամանակ Ջոզեֆ Սմիթին թույլատրված չէր որևէ մեկին ցույց տալ ոսկե թիթեղները։ Մարգարեության իրականացման համար Տերն, ի վերջո, հայտնեց Ջոզեֆին, որ լրացուցիչ վկաների կթույլատրվի տեսնել թիթեղները և վկայել դրանց իրական լինելու մասին (տես 2 Նեփի 27.12–14)։ Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ Մորմոնի Գրքի բազմաթիվ վկայությունների կարևորությունը և խորհել սեփական վկայության շուրջ։

Թիթեղների վկաները

Պատկերացրեք, թե ինչ զգացած կլիներ Ջոզեֆ Սմիթը՝ լինելով միակ մարդը, որը կարող էր տեսնել ոսկե թիթեղները։ Մտածեք, թե որքան ծանր կլիներ ձեզ համար՝ կոչվել անհավատ, արժանանալ ծաղրի և կոչվել խաբեբա այն պատճառով, որ չեք ցանկանում մարդկանց ցույց տալ թիթեղները։ Պատկերացրեք, որ ստիպված եք ձեզ աջակցողներին ասել, որ չեն կարող տեսնել այդ թիթեղները։

Մորմոնի Գիրքը թարգմանելիս Ջոզեֆը թելադրում էր թիթեղների վերաբերյալ Տիրոջ տված խոստումների բառերը։ Թիթեղների վերաբերյալ Տիրոջ խոստումները կարդացեք 2 Նեփի 27.12–14 (տես նաև Եթեր 5.2–4

  • Ի՞նչն էր ձեզ համար նշանակալից այս մարգարեության մեջ։ Ինչո՞ւ։

  • Ի՞նչ կարող էր զգալ Ջոզեֆը այս մարգարեությունը կարդալիս։ Ինչո՞ւ։

  • Այս հատվածն ի՞նչ սովորեցրեց Ձեզ Տիրոջ և Մորմոնի Գրքի մասին։

Մի ճշմարտություն, որ կարող ենք սովորել այս մարգարեություններից, այն է, որ Տերը Մորմոնի Գրքի թիթեղների բազմաթիվ վկաներ է ուղարկել։

  • Ինչո՞ւ է ավելի հեշտ հավատալ, որ ինչ-որ բան ճշմարիտ է, երբ դրա համար մեկից ավելի վկաներ կան։

Ուսումնասիրումը շարունակելիս փնտրեք Երկնային Հոր օգնությունը Սուրբ Հոգու միջոցով, որպեսզի հասկանաք Ոսկե թիթեղների վկաների կարևորությունը և մտածեք, թե նրանց վկայություններն ինչպես կարող են օգնել ձեզ ունենալ կամ ամրապնդել ձեր սեփական վկայությունը։

Տերն ուղարկեց երեք, ապա ութ մարդուց բաղկացած խումբ՝ տեսնելու թիթեղները։ Այդ վկաներից շատերն ինչ-որ ձևով օգնեցին Մորմոնի Գրքի ստեղծմանը։ Օրինակ՝ երբ Ջոզեֆը թարգմանում էր, Դեյվիդ Ուիթմերը հրավիրեց Ջոզեֆին և Էմմային՝ ապրելու իրենց հետ, Մարտին Հարիսը գրավադրեց իր ֆերման՝ Մորմոնի Գրքի տպագրության ծախսերը վճարելու համար, իսկ Օլիվեր Քաուդերին ծառայեց որպես գրագիր՝ թարգմանության մեծ մասի համար։ Ջոզեֆի հայրը և նրա եղբայրներ Հայրումն ու Սեմյուելը նույնպես թիթեղների վկաներ էին և կարևոր օգնություն ցուցաբերեցին Ջոզեֆին։ Չնայած այս մարդկանցից ոմանք հետագայում լքեցին Եկեղեցին, նրանցից ոչ ոք երբևէ չժխտեց Մորմոնի Գրքի մասին իրենց վկայությունները: (տես Ավետարանի թեմաներ «Մորմոնի Գրքի վկաները», topics.ChurchofJesusChrist.org

Կարդացեք «Երեք վկաների վկայությունը» և «Ութ վկաների վկայությունը» և փորձեք գտնել, թե նրանք ինչ են տեսել, զգացել և իմացել։

Առաջարկում ենք դիտել նաև «Մեկ օր հավերժության համար» տեսանյութը 15։00-18։37 և տեսնել, թե ինչպիսին են եղել այդ փորձառությունները։

Նկար
պատկերակ, գրառում
  1. Ձեր օրագրում լրացրեք հետևյալը․

Երեք վկաների և ութ վկաների վկայությունները

Երեք վկաները.

Ութ վկաները.

Ի՞նչ տեսան և զգացին վկաները։

Ի՞նչ իմացան վկաները։

Ի՞նչ արեցին վկաները։

  • Ի՞նչ նմանություններ և տարբերություններ նկատեցիք երկու խմբերի փորձառությունների միջև։

  • Ինչո՞ւ կարող են կարևոր լինել տարբերությունները։

Թեև մենք երբեմն ցանկանում ենք ունենալ այդ վկայությունների նման փորձառություններ, Տերը վկայել է, որ նույնիսկ այդ բաները տեսնելով մարդիկ չեն համոզվի ճշմարտության մեջ (տես Վարդապետություն և Ուխտեր 5.7)։ Առաջին Նախագահությունից նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստը (1920–2007) բացատրել է.

Մեր օրերում և ժամանակներում մենք պետք է իմանանք ոսկե թիթեղների վրա գրվածի ճշմարտացիությունը՝ առանց դրանք տեսնելու։ Դրանք մեր տեսնելու կամ շոշափելու համար հասանելի չեն, քանի որ երեք վկաների և ութ վկաների համար էին։ Ոմանք, ովքեր իրականում տեսել և շոշափել են ոսկե թիթեղները, հավատարիմ չեն մնացել Եկեղեցուն։ Հրեշտակ տեսնելը մեծ փորձառություն կարող է լինել, բայց այն շատ ավելի մեծ է, երբ հավատքի և Սուրբ Հոգու վկայության միջոցով ճանաչում ես Փրկչի աստվածային էությունը [տես Հովհաննես 20:29] (Ջեյմս Ի. Ֆաուստ, «Ինձ հետ դա չի կարող պատահել», Ensign, մայիս 2002թ., 48)։

  • Ինչո՞ւ է ձեզ համար կարևոր այն, ինչ ուսուցանվում է այս հայտարարության մեջ։

Ձեր վկայությունը Հիսուս Քրիստոսի և Մորմոնի Գրքի մասին

Մորմոնի Գրքի մեկ հիմնական նպատակն է՝ համոզել մարդկանց, որ Հիսուսը Քրիստոսն է (տես Մորմոնի Գրքի տիտղոսաթերթը)։ Մտածեք, թե արդյոք Հիսուս Քրիստոսի և Մորմոնի Գրքի մասին ձեր անձնական վկայությունը այնքան ուժեղ է, որքան ցանկանում եք: Խորհեք, թե այդ վկայության ձեռք բերումն ու ամրապնդումը ինչպես կարող է օրհնություն լինել ձեզ և ուրիշների համար։

Նկար
պատկերակ, գրառում
  1. Կատարեք հետևյալը․

    Գրեք Հիսուս Քրիստոսի և Մորմոնի Գրքի մասին ձեր վկայությունը։ Եթե դեռ չեք զգում, որ վկայություն ունեք, գրեք, թե ինչ կարող էիք անել վկայություն ստանալու համար։ Նաև գրեք, թե ուրիշների վկայություններն ինչպես կարող էին ազդել ձեր սեփական վկայության վրա։ Շարունակելով ուսումնասիրել Մորմոնի Գիրքը՝ ավելացրեք նոր մտքեր։