Կախվածություն
Քայլ 8․ Ներում որոնել


Քայլ 8

Ներում որոնել

Առանցքային սկզբունք. Կազմեք բոլոր այն մարդկանց անունների ցուցակը, ում դուք վնասել եք, և հոժարակամ փոխհատուցեք նրանց վնասը:

Նախքան մեր ապաքինումը, կախվածություններով լի մեր ապրելակերպը նման էր պտտահողմի, որը լի էր կործանարար էներգիայով, որը դադարեցնում էր մեր հարաբերությունները՝ թողնելով մեծ ավերածություններ ետևում: Քայլ 8-ը մի հնարավորություն է՝ կազմելու ծրագիր, որ մաքրենք ավերածությունները և վերակառուցենք այն ամենը, ինչ հնարավոր է փրկել: Երբ մենք զգացինք Փրկիչի ողորմածության ապաքինող ուժը քայլ 7-ում, մենք զգացինք ձգտում՝ օգնության հասնելու ուրիշներին և նորոգելու խախտված փոխհարաբերությունները: Սակայն մենք իմացանք, որ փոխհատուցում կատարելու վայրկենական պոռթկումը առանց ժամանակ տրամադրելու աղոթքին և գուցե խորհուրդ հարցնելու վստահելի խորհրդատուից, ինչպես օրինակ եպիսկոպոսից կամ այլ քահանայության առաջնորդից, կարող է նույնքան վնասակար լինել, որքան փոխհատուցում չկատարելը: Քայլ 8-ը երաշխավորություն էր ուրիշներին վնասելու դեմ, երբ մենք սկսեցինք կապ հաստատել նրանց հետ քայլ 9-ում:

Նախքան հարաբերությունների վերակառուցումը մենք պետք է նշենք այն հարաբերությունները, որոնք վնասվել են: Մենք սկսեցինք ցուցակի մեջ մտցնել այն մարդկանց անունները, ում մենք էինք վնասել, բայց մեզանից շատերը պարզեցին, որ մենք չէինք կարողանում ցուցակի մեջ մտցնել այդ մարդկանց առանց շեղվելու նրանց հանդեպ զայրույթի զգացումներից, ովքեր մեզ էին վնասել: Մենք ազնվորեն խոստովանեցինք մեր բացասական զգացումները Տիրոջը: Ի պատասխան՝ Նա ցույց տվեց մեզ, որ մենք բախվեցինք նույն որոշման հետ, ինչպես այն առակի մարդը, ում ներվել էին իր բոլոր պարտքերը, ինքը պարտավոր էր ներել ուրիշներին: Մենք գրեթե լսեցինք Տիրոջը, ով մեզ ասում էր. «Չար ծառայ, ես այն բոլոր պարտքը շնորհեցի քեզ, որովհետեւ դու աղաչեցիր ինձ. Պէտք չէ՞ր որ դու էլ քո ծառայակցին ողորմէիր՝ ինչպէս որ ես էլ քեզ ողորմեցի» (Մատթեոս 18.32–33):

Եթե դուք այդ խնդրին առնչվեք, դուք պետք է անեք այնպես, ինչպես մեզանից շատերն արեցին: Նախքան կկազմեք այն մարդկանց ցուցակը, որոնցից դուք պետք է ներում հայցեք, առաջինը գրեք այն մարդկանց անունները, ում պետք է ներեք: Մի զարմացեք, եթե անուններից մի քանիսը հայտնվեն երկու ցուցակներում էլ: Մարդիկ հաճախ հայտնվում են միմյանց վիրավորանքներ հասցնելու սոսկալի փուլերի մեջ: Որպեսզի փոխադարձ զայրույթի այդ փուլերից դուրս գան, ինչ-որ մեկը պիտի կամենա ներել:

Որպեսզի սկսենք ներման այս գործընթացը, մենք մեկ անգամ ևս համոզվեցինք, որ գրելն անգնահատելի միջոց էր: Այն մարդկանց անունների կողքին, ում պիտի ներեինք, գրանցեցինք այն, ինչ սկզբում էին զգում, երբ վիրավորական դեպքերը պատահեցին, և այն ինչ մենք դեռ գայթակղվում էինք զգալ: Ցուցակն օգնեց մեզ կոնկրետ լինել մեր աղոթքներում, երբ մենք կիսվեցինք Հոր հետ մեր բոլոր անհանգիստ զգացումներով: Մենք աղերսեցինք Քրիստոսի շնորհը, որպեսզի օգներ մեզ, որ Իր տված նույն ողորմածությունը տածեինք ուրիշ մարդկանց հանդեպ: Եթե մեր ցուցակներում գտնում էինք մարդկանց , ում մենք հատկապես դժվարանում էինք ներել, մենք կիրառում էինք Փրկիչի խորհուրդը՝ աղոթել նրանց բարօրության համար, խնդրելով բոլոր օրհնությունները նրանց համար, որոնք մենք կկամենայինք մեզ համար (տես Մատթեոս 5.44):

Երբ աղոթում էինք օգնել մեզ՝ ներել ուրիշներին, նույնիսկ, եթե սկզբում այն անկեղծ չէր հնչում, մենք ի վերջո օրհնվեցինք կարեկցանքի հրաշալի զգացումով: Նույնիսկ ծայրահեղ վիճակներում, մարդիկ, ովքեր հետևել են այս մոտեցմանը, ստացել են իրենց ունակությունից շատ վեր՝ ներելու ունակություն: Մի քույր մի քանի շաբաթ անցկացրեց՝ գրելով իր մանկության մասին և աղոթելով իր հայհոյող հոր մասին: Նա ուրախությամբ վկայում է , որ Փրկիչը մեղմեց նրա բացասական, ցավալի զգացումները իր հոր հանդեպ: Նմանատիպ ջանք գործադրելով, մենք իմացանք, որ կատարելով խորը ինքնավերլուծություն մեր բարկությունների վերաբերյալ և խոստովանելով դրանք Փրկիչին, մենք ի վերջո դադարեցինք զոհեր լինել նրանց համար, ովքեր մեզ ցավ էին պատճառել: Երբ մենք փորձեցինք ազնվորեն թույլ տալ, որ վիրավորանքները հեռանան մեզանից, պարզեցինք որ կարող էինք ավարտել այն մարդկանց անունների ցուցակը, ովքեր, հույս ունեինք, որ կներեին մեզ:

Երբ դուք հասնեք այս կետին և սկսեք ձեր ցուցակը, պիտի աղոթեք Տիրոջից առաջնորդություն ստանալու համար: Այս ուղեցույցները կարող են օգտակար լինել: Հարցրեք ինքներդ ձեզ. «Կա՞ արդյոք ինչ-որ մեկը իմ կյանքում, անցյալում կամ ներկայում, ում հանդեպ ես զգում եմ շփոթմունք, անհարմարավետություն, կամ ամոթ»: Գրի առեք նրանց անունները և դիմադրեք նրանց հանդեպ ձեր զգացմունքներն արդարացնելու կամ ձեր բացասական գործողությունները պատճառաբանելու գայթակղությանը: Ներառեք նրանց, իհարկե, ում մտադիր էիք վիրավորել և նաև նրանց, ում մտադիր չէիք եղելվիրավորել: Ներառեք նրանց, ովքեր մահացել են և նրանց, ում հետ չգիտեք ինչպես կապնվել: Դուք գործ կունենաք այս հատուկ դեպքերի հետ, երբ կատարեք իններորդ քայլը: Հիմա, երբ աշխատում եք 8-րդ քայլի վրա, կենտրոնացեք ձեր պատրաստակամության վրա՝ լինել խիստ և անողորմ ձեր ազնվության մեջ:

Որպեսզի խորաթափանց լինեք, փնտրեք բաներ, որոնք դուք անտեսում եք անել կամ որոնք թողել եք չարված, որ վնասում են ուրիշներին: Բաց մի թողեք փոքր բաները: Մտածեք ազնվորեն այն վնասի մասին, որ դուք պատճառել եք ուրիշներին, երբ կախվածության մեջ եք եղել,, նույնիսկ, եթե դուք նրանց հանդեպ ագրեսիվ չեք եղել: Ընդունեք վնասը, որ տվել եք ձեր սիրելիներին և ընկերներին՝ լինելով անպատասխանատու, դյուրագրգիռ, քննադատական, անհամբեր և անազնիվ: Որոնեք ինչ-որ բան՝մեծ թե փոքր, որը ավելացրել է մեկ ուրիշի բեռները կամ տխրեցրել ու մարտահրավեր դարձել ինչ-որ մեկի համար: Որոնեք ստերը, որ դուք ասել եք կամ խոստումները, որոնք խախտել եք և ուղիները, որոնցով վարպետորեն խաբել կամ օգտագործել եք ուրիշներին: Ցուցակագրեք բոլորին, ովքեր տուժել են: Դուք կարող եք գտնել ձեր ինքնավերլուծության չորրորդ քայլի մի օգտակար ուղեցույց այս գործընթացում:

Վերջում, երբ դուք ցուցակագրել եք ամենքին, ում վնասել եք, ավելացրեք մեկ անուն ևս՝ ձեր սեփականը : Երբ տարված էիք ձեր կախվածությամբ, դուք վնասում էիք ձեզ և ուրիշներին:

Երբ դուք աշխատեք, հիշեք, որ քայլ 8-ը վարժություն չէ՝ մեղքը կամ ամոթը ձեր կամ ցուցակում գտնվողներից որևէ մեկի վրա գցելու համար: Փրկիչը կբարձրացնի հանցանքի և ամոթի բեռները, երբ դուք ևս մեկ ազնիվ հայացք ձգեք ձեր փոխհարաբերությունների և դրանցում ձեր բաժնի վրա: Պատրաստակամ հատուցում կատարելով, դուք կօգտվեք այն խաղաղությունից, որով կիմանաք, որ Երկնային Հայրը գոհ է ձեր ջանքերից: Այս քայլն օգնում է կատարել գործեր, որոնք հնարավորություն են տալիս Փրկիչին ազատել ձեզ ձեր անցյալից: Դառնալով հոժարակամ, դուք դառնում եք պատրաստ կատարելու իններորդ քայլը:

Գործողության քայլեր

Ներեք ինքներդ ձեզ և ուրիշներին, կազմեք այն մարդկանց անունների ցուցակը, ում գուցե դուք վիրավորել եք կամ վնասել:

Քայլ 8-ում, դուք սկսում եք ձեր նոր սրտի, ուրիշների և կյանքի հետ կապված մի զարմանալի արկած: Դուք պատրաստ եք ավելի շուտ ձեր լուման ներդնել աշխարհի խաղաղության համար, քան ավելացնել հակառակություն և բացասական զգացումներ: Դուք պատրաստ եք վերջ տալ որևէ մեկին անարդարացի դատելը և դադարեցնել ուրիշների կյանքի և սխալների համար վերլուծություններ կատարելը: Դուք պատրաստ եք դադարել ձեր սեփական սխալները պակասեցնելը կամ դրա համար արդարացումներ փնտրելը: Դուք հոժարակամ եք անցնել մեկ այլ խորը ինքնավերլուծություն, այս անգամ նրանց վերաբերյալ, ում դուք եք վնասել:

Չնայած, գուցե սարսափեք այդ մասին մտածելուց, դուք կարող եք հոժարակամ հանդիպել ձեր ցուցակի մարդկանց, երբ հնարավորություն լինի: Դուք կարող եք պատրաստվել անել ամեն բան նրանց փոխհատուցելու համար: Դուք կարող եք ապրել հավատքով առ Տերը, ոչ թե վախենալ, թե ուրիշներն ինչ կարող են անել: Շնորհիվ ութերորդ քայլի դուք գուցե ավելի շուտ հոժարակամ դառնաք, ապրելով սկզբունքներով ղեկավարվող կյանքով և ոչ ամոթով կամ վախով:

Որոնեք գթության պարգևը, աղոթեք ուրիշների համար:

Հազարավոր տարիներ մարդիկ կարդացել են Պողոսի սքանչելի քարոզը գթության մասին և փորձել իրենց կյանքը ձևավորել դրա համաձայն: Շատերն են մաքառել գթություն ունենալ և հաճախ ցավալիորեն ձախողվել են այդ անելիս:

Մորմոն մարգարեի գրվածքները պարզաբանում են, թե ինչ է գթությունը և ինչպես ձեռք բերել այն: Նա բնորոշել է գթությունը որպես «Քրիստոսի մաքուր սերը» և ուսուցանել, որ Հայրը տալիս է այն նրանց, ովքեր «աղոթում են Հորը սրտի ողջ կորովով» և «բոլոր նրանց, ովքեր նրա Որդու ՝ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդներն են» (Մորոնի 7.47, 48):

Գթությունը պարգև է, որը մենք ստանում ենք, երբ սովորում ենք հետևել Հիսուս Քրիստոսին, և երբ սիրում ենք Նրան մեր ողջ սրտով, մտքով և հոգով: Նրա կողմից և Նրա հանդեպ լցված այդ մաքուր սիրով, մենք ունակ ենք համարում մեզ սիրել ուրիշներին, ինչպես Նա է սիրել մեզ: Մենք կարողունակ ենք դառնում ներել ուրիշների սխալները և փոխհատուցում կատարել մեր սխալների համար:

Պատճառած վնասի փոխհատուցում կատարելուն նախապատրաստվելիս, մեզանից շատերը գտան, որ հետևյալ վարժությունն օգտակար է: Մտածեք մեկի մասին, ում նկատմամբ վատ զգացումներ եք ունեցել: Երկու շաբաթ, ինքնակամ ծնկի իջեք և աղոթեք նրա համար ամեն օր: Այդ մարդու վերաբերյալ ձեր մտքերի և զգացումների փոփոխության մասին գրառումներ կատարեք: (Տես Մատթեոս 22.37–38, 1 Կորնթացիս 13, 1 Հովհաննես 4,19, Մորոնի 7.44–48:)

Ուսումնասիրել և հասկանալ

Հետևյալ սուրբ գրությունները և Եկեղեցու առաջնորդների մտքերը կարող են օգնել ձեզ, երբ դուք կատարեք ութերորդ քայլը: Օգտագործեք այս սուրբ գրությունները և հարցերը՝ խորհրդածելու, ուսումնասիրելու և գրի առնելու համար:

Քրիստոսի խաղաղ հետևորդները

«Ես կկամենայի խոսել ձեզ հետ, որ եկեղեցուց եք, որ Քրիստոսի խաղաղ հետևորդներն եք, և որ ձեռք եք բերել բավականաչափ հույս, որի միջոցով, դուք, այս ժամանակից հետո, կարող եք մտնել Տիրոջ հանգիստը, մինչև որ դուք նրա հետ հանգիստ առնեք երկնքում:

Եվ այժմ, իմ եղբայրնե՛ր, ես դատում եմ այս բաները ձեր մասին՝ մարդկանց զավակների հետ ձեր խաղաղ ընթացքի պատճառով» (Մորոնի 7.3–4):

  • Առաջին յոթ քայլերի ընթացքում, դուք սկսեցիք Քրիստոսի խաղաղ հետևորդ դառնալու գործընթացը: Երբ դուք Տիրոջ հետ խաղաղության մեջ եք, դուք ավելի լավ եք նախապատրաստված խաղաղության մեջ լինելու ուրիշների հետ: Ի՞նչ այլ քայլեր պիտի անեք, որպեսզի խաղաղության մեջ լինեք մարդկանց հետ ձեր կյանքում:

  • Գրեք քայլերը հերթականությամբ կատարելու խելամտության մասին:

Տիրոջ կատարյալ սերը

«Վախ չկայ սէրի մեջ. այլ կատարեալ սէրը հեռացնում է վախը, որովհետեւ վախը տանջանք ունի. Բայց նա, որ վախենում է, կատարեալ չէ սէրի մէջ:

«Մենք սիրում ենք [Աստծուն], որովհետև սկզբում Նա սիրեց մեզ» (1 Հովհաննես 4.18–19

  • Պատճառած վնասի համար փոխհատուցում կատարելու գաղափարը կարող է վախեցնել, եթե դուք կենտրոնանաք այն կատարյալ ձևով իրականացնելու վրա: Դուք վստահում եք Տիրոջ կատարյալ սիրուն ձեր և այն մարդու հանդեպ, ումից դուք ներում եք փնտրում. այս սերն ինչպե՞ս կարող է ուժեղացնել վնասի փոխհատուցում կատարելու ձեր վճռականությունը:

Հասնել ուրիշներին

«Մի դատէք, եւ չէք դատուիլ, մի դատապարտէք, եւ չէք դատապարտուիլ.[ներեք և կներվեք].

Տուեք եւ կտրուի ձեզ լաւ չափով՝ թափ տրուած շարժուած լիփ լիքը կտան ձեր գոգը»: Որովհետեւ այն չափովը որ չափէք, նորանով կչափուի ձեզ» (Ղուկաս 6.37–38):

  • Չնայած դուք գուցե վախենաք, որ որոշ մարդիկ կմերժեն իրենց հետ խաղաղություն հաստատելու ձեր ջանքերը, թույլ մի տվեք այս վախը հեռու պահի ձեզ նրանց անունը ձեր ցուցակում գրելուց և նրանց օգնության հասնելու պատրաստակամությունից: Օրհնություններն ավելի մեծ են, քան ցավը: Ուսումնասիրեք այս հատվածները և փոխհատուցումներ կատարելու համար հոժարակամ դառնալու օրհնությունների մասին գրեք:

«Որքան ավելի շատ մոտենանք մեր Երկնային Հորը, ավելի շատ տրամադրված կլինենք կարեկցանքով նայել կործանվող հոգիների վրա, մենք կզգանք որ կամենում ենք վերցնել նրանց մեր ուսերին և գցենք նրանց մեղքերը մեր ետևը: … Եթե կամենում եք, որ Աստված ողորմածություն ունենա ձեր հանդեպ, ողորմածություն ունեցեք միմյանց հանդեպ» (Joseph Smith, in History of the Church, 5:24):

  • Առանց Հիսուս Քրիստոսի մենք բոլորս կործանվող, անկատար հոգիներ ենք: Ինչպե՞ս է օգնում ձեզ, իմանալ, որ ութերորդ քայլը կատարելով, դուք մի կործանվող հոգու պատրաստում եք փոխհատուցում կատարել մեկ ուրիշ կործանվող հոգով:

Ներել և ներում խնդրել

«Տէր, քանի՞ անգամ եթէ իմ եղբայրն ինձ դէմ մեղք անէ, ես ներեմ նորան. Մինչեւ եօ՞թն անգամ»:

«Յիսուսը նորան ասեց. Չեմ ասում քեզ, մինչև եօթն անգամ այլ մինչեւ եօթանասուն անգամ եօթը» (Մատթեոս 18.21–22):

  • Ներել և ներում խնդրելը մեկ անգամ սխալ գործելու համար ավելի հեշտ է, քան ներել կամ ներում խնդրելը երկարատև իրավիճակների համար, որը լի է բազմաթիվ վիրավորանքներով: Մտածեք փոխհարաբերությունների մասին, անցյալ կամ ներկա, որտեղ բազմաթիվ վիրավորանքներ են տեղի ունեցել և հարկ կլինի ներել: Ինչպե՞ս կարող եք ձեռք բերել ուժ, կայուն մնալով ձեր որոշումներում:

  • Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը հանդիսանում ներելու կարողության մեծագույն օրինակը: Մտածեք ուրիշներին ներելու համար ձեզ օգնելու Նրա հոժարակամության մասին:

Ուստի, ես ասում եմ ձեզ, որ դուք պետք է ներեք միմյանց. քանզի, ով իր եղբորը չի ներում նրա զանցանքները, դատապարտված կանգնած է Տիրոջ առաջ. քանզի նրա մեջ ավելի մեծ մեղք է մնում:

«Ես Տերս կներեմ, ում որ կներեմ, բայց ձեզանից պահանջվում է ներել բոլոր մարդկանց» (ՎևՈւ 64.9-10):

  • Հիսուսն ուսուցանեց, որ չկարողանալ ներելը ավելի մեծ մեղք է, քան սկզբնական օրինազանցությունը կամ վիրավորանքը: Ինչպե՞ս կարող է ինքներդ ձեզ կամ մեկ ուրիշին ներելուց հրաժարվելը հավասարազոր լինել մեղքի համար Փրկիչի Քավությունը ուրանալուն:

  • Բարկությունն ու դառնությունը ինչպե՞ս է վնասում ձեզ ֆիզիկապես, հուզականորեն և հոգևորապես:

Դառնության և վիրավորանքի ցիկլի ընդհատումը

«Ոչ մի բան այնպես չի ենթադրում, որ կարող է մարդկանց տանել դեպի մեղքերից հրաժարվելուն, ինչպես նրանց ձեռքից բռնելը և նրանց քնքշանքով հսկելը: Երբ մարդիկ ցույց են տալիս նվազագույն բարություն և սեր իմ հանդեպ, Օ, ինչ ուժ ունի դա իմ մտքի վրա, մինչդեռ հակառակ վերաբերմունքը միտում ունի տակնուվրա անել բոլոր դաժան զգացումները և ճնշել մարդկային միտքը» (Joseph Smith, in History of the Church, 5:23–24):

  • Մարգարե Ջոզեֆ Սմիթը նկարագրել է, թե ինչպես բարությունը կարող է տանել դեպի ապաշխարության և ներման: Խորհեք և գրեք ձեր հոժարակամության մասին՝ լինելու այն մեկը, ով ընդհատում է դառնության և վիրավորանքի ցիկլը:

  • Մտածեք այն մարդկանց մասին, ովքեր ցույց են տվել բարություն և սեր ձեր հանդեպ: Ինչպե՞ս են նրանց գործողությունները ոգեշնչել կամ դրդել ձեզ տարբեր ձևով գործել:

  • Մտածեք խնդրահարույց փոխհարաբերությունների մասին ձեր կյանքում: Ի՞նչ կերպ կարող էին դրանք փոխվել, երբ դուք օգնության եք հասնում ուրիշ մարդկանց սիրով և բարությամբ: