Կախվածություն
Կախվածությունից վերականգնման ծրագիր. Կախվածությունից վերականգնման և ապաքինման ուղեցույց


Կախվածությունից վերականգնման ծրագիր

Կախվածությունից վերականգնման և ապաքինման ուղեցույց

Պատրաստվել է
ՎՕՍ ընտանիքին ցույց տրվող ծառայությունների կողմից

Հրատարակված է
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից
Սոլթ Լեյք Սիթի, Յուտա

ՎՕՍ Ընտանիքի Ծառայությունների Կախվածությունից ապաքինման ծրագիրը հարմարեցրել է Անանուն Ալկոհոլիկների Համաշխարհային Ծառայություն, Inc.-ի Տասներկու Քայլերը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու վարդապետությունների, սկզբունքների և համոզմունքների հիմքի հետ: Տասներկու սկզբնական քայլերը թվարկված են ստորև, իսկ Տասներկու Քայլերը, որոնք օգտագործվում են այս ծրագրում, ներկայացված են iv էջում:

Տասներկու քայլերը վերատպագրվել են և հարմարեցվել Անանուն Ալկոհոլիկներ Համաշխարհային Ծառայություններ, Inc. (Ա.Ա.Հ.Ծ.)-ի թույլտվությամբ: Տասներկու Քայլերի վերատպագրումն ու հարմարեցումը չի նշանակում, որ Ա.Ա.Հ.Ծ.-ը խմբագրել կամ հաստատել է այս տպագրության բովանդակությունը, կամ, որ Ա.Ա.Հ.Ծ.-ն անպայման համաձայն է այն տեսակետների հետ, որոնք արտահայտվում են այստեղ: Ա.Ա.-ն միայն—ալկոհոլիզմից ապաքինման ծրագիր է՝ Տասներկու Քայլերի օգտագործումով՝ կապված ծրագրերի և միջոցառումների հետ, որոնք ձևավորված են ըստ Ա.Ա.-ի, բայց որոնք հասցեագրված են այլ խնդիրների և ոչ այլ Ա.Ա. համատեքստի, նկատի չունենալով այլ բան: Բացի այդ, չնայած Ա.Ա.-ն հոգևոր ծրագիր է, Ա.Ա.-ն կրոնական ծրագիր չէ: Այսպիսով Ա.Ա.-ն կապված կամ միակցված չէ որևէ աղանդի, պաշտամունքի կամ որոշակի կրոնական հավատքի հետ:

Անանուն Ալկոհոլիկների Տասներկու Քայլերը

  1. Մենք ընդունեցինք, որ անզոր էինք ալկոհոլի հանդեպ, որ մեր կյանքը դարձել էր անկառավարելի:

  2. Սկսեցինք հավատալ, որ մի Ուժ՝ ավելի մեծ քան մենք ինքներս, կարող է վերականգնել մեր հավասարակշիռ հոգեկան վիճակը:

  3. Ընդունեցինք որոշում՝ հանձնել մեր կամքը և մեր կյանքը Աստծո խնամքին, քանի որ մենք հասկանում էինք Նրան:

  4. Կատարեցինք ինքնազննում և աներկյուղ բարոյական ինքնավերլուծություն:

  5. Ընդունեցինք մեր սխալների ճշգրիտ բնույթը Աստծո առջև, մեր և մեկ ուրիշ մարդու առջև:

  6. Լիովին պատրաստ էինք, որ Աստված վերացներ բնավորության բոլոր այս թերությունները:

  7. Խոնարհաբար խնդրեցինք Նրան վերացնել մեր թերությունները:

  8. Ցուցակ կազմեցինք բոլոր այն մարդկանց, ում մենք վնասել էինք և դարձանք հոժարակամ՝ փոխհատուցել նրանց բոլորին:

  9. Որտեղ հնարավոր էր, ուղղակի փոխհատուցում կատարեցինք այդմարդկանց, բացառությամբ, երբ դրա կատարումը կարող էր վնասել նրանց կամ ուրիշներին:

  10. Շարունակեցինք գրել անձնական ինքնավերլուծություն, և երբ մենք սխալ էինք, անմիջապես ընդունեցինք դա:

  11. Ձգտեցինք աղոթքի և խորհրդածության միջոցով բարելավել մեր խղճի կապը Աստծո հետ, քանի որ մենք հասկացանք Նրան, աղոթելով միայն իմանալու Նրա կամքը մեզ համար և ուժ՝ այն իրականացնելու համար:

  12. Այս Քայլերի արդյունքում ունենալով հոգևոր արթնացում, մենք փորձեցինք տանել այս ուղերձը ալկոհոլիկներին և կիրառել այս սկզբունքները մեր բոլոր գործերում:

Alcoholics Anonymous World Services, Inc.®