2023
Մահացածները կկանգնեն Աստծո առաջ
Դեկտեմբեր 2023


«Մահացածները կկանգնեն Աստծո առաջ», Երիտասարդներին զորացնելու համար, դեկտեմբեր 2023։

Ամենամսյա Երիտասարդներին զորացնելու համար ուղերձ, դեկտեմբեր 2023

Մահացածները կկանգնեն Աստծո առաջ

Իր հայտնության մեջ Հովհաննեսը տեսավ վերջին դատաստանը։

Նկար
Հիսուս Քրիստոս

Նա կրկին գալիս է իշխելու և թագավորելու, ըստ՝ Մերի Սաուերի

գահի առաջ կանգնած մեծ ու փոքր մեռելներ

Հիսուս Քրիստոսի Հարության զորությունը ողջ մարդկությանը բերում է Աստծո ներկայության մեջ դատվելու (տես Ալմա 11․42-44, 33․22, 40․21, Հելաման 14․15-17, Մորմոն 9․13-14

գրքեր բացվեցին

Այս գրքերը ներկայացնում են երկրի վրա պահվող հիշատակարաններն այն մասին, թե մարդիկ ինչ են արել երկրի վրա՝ հետևելու ուխտի ճանապարհին (տես Վարդապետություն և Ուխտեր 128.7

կյանքի գիրքը

«Ինչ-որ իմաստով Կյանքի Գիրքը մարդու մտքերի և գործերի ամբողջությունն է՝ նրա կյանքի հիշատակարանը։ Սակայն սուրբ գրքերը նշում են, որ նաև երկնային հիշատակարան է պահվում հավատարիմների վերաբերյալ, որն ընդգրկում է նրանց անունները և արդար գործերի արձանագրությունը» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Կյանքի գիրք», scriptures.ChurchofJesusChrist.org)։

դատվեցին

Վերջին դատաստանը տեղի կունենա մարդկության հարությունից հետո։ Հիսուս Քրիստոսը կլինի յուրաքանչյուր անձնավորության Դատավորը։ Այս դատաստանը կորոշի, թե ինչ հավերժական փառքի կարժանանա յուրաքանչյուր անձնավորություն։ (Տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Վերջին դատաստան», scriptures.ChurchofJesusChrist.org, Ալմա 41․3-5, Վարդապետություն և Ուխտեր 88․26-32։)

իրենց գործերի համաձայն

Յուրաքանչյուր անձնավորություն կդատվի համաձայն իր գործերի և սրտի ցանկությունների (տես Վարդապետություն և Ուխտեր 137․9)։ Նրանք կդատվեն ըստ այն բանի, թե արդյոք հնազանդվել են Աստծո պատվիրաններին և գործել են համաձայն այն լույսի և ճշմարտության, որ ստացել են այս կյանքում։