2023
Հովիվներն այցելում են մանուկ Հիսուսին
Դեկտեմբեր 2023


«Հովիվներն այցելում են մանուկ Հիսուսին», Ընկեր, դեկտեմբեր 2023, 46-47։

Ամենամսյա Ընկեր ուղերձ, դեկտեմբեր 2023

Հովիվներն այցելում են մանուկ Հիսուսին

Նկար
Alt text

Նկարները` Էյփրիլ Սթոտի

Մի գիշեր հրեշտակը դաշտում այցելեց հովիվներին։ Հրեշտակը նրանց ասաց, որ մի կարևոր մանուկ է ծնվել։ Նրա անունը Հիսուս Քրիստոս էր։ Նա պետք է դառնար ողջ աշխարհի մարդկության Փրկիչը։ Եկան բազում հրեշտակներ։ Նրանք երգեցին․ «Փառք Բարձրյալ Աստծուն, երկրի վրա՝ խաղաղություն, ու մարդկանց մեջ՝ հաճություն»։

Նկար
Alt text

Հովիվները շտապեցին այցելել մանուկ Հիսուսին։ Նրանք շատ ուրախ էին, որ տեսան Նրան։

Նկար
Alt text

Հովիվները ուրիշներին պատմեցին Հիսուս Քրիստոսի մասին։ Նրանք ցանկանում էին, որ յուրաքանչյուր ոք լսի բարի լուրը։

Գունավորելու էջ

Ես կարող եմ երգել Հիսուս Քրիստոսի մասին

Նկար
alt text here

Նկարը՝ Էյփրիլ Սթոտի

Ես կարող եմ երգել Հիսուսի մասին և տոնել Նրա ծնունդը։