2023
Վերջին խոսք. Փնտրեք ըմբռնում
Օգոստոս 2023


«Փնտրեք ըմբռնում», Երիտասարդներին զորացնելու համար, օգոստոս, 2023։

Ամենամսյա Երիտասարդներին զորացնելու համար ուղերձ, օգոստոս 2023

Փնտրեք ըմբռնում

Նկար
կին նավթի լամպով

Նկարները՝ Էմիլի Ջոնսի

Հիսուս Քրիստոսի ավետարանն ուսուցանելու և սովորելու մեր նպատակը պետք է լինի՝ մեծացնել Աստծո, Նրա երջանկության աստվածային ծրագրի, Հիսուս Քրիստոսի և Նրա քավիչ զոհաբերության հանդեպ հավատքը և հասնել տևական դարձի։ Նման մեծ հավատքը և դարձը կօգնեն մեզ կապել և պահել ուխտերն Աստծո հետ, դրանով իսկ ամրացնելով Հիսուսին հետևելու մեր ցանկությունը և առաջացնելով հոգևոր իրական վերափոխում մեր մեջ։ Այդ վերափոխման արդյունքում մենք կլինենք ավելի երջանիկ, ավելի արդյունավետ, կունենանք առողջ կյանք, և այն կօգնի մեզ պահպանել հավերժական հեռանկար։

Նկար
պատանին կարդում է սուրբ գրությունները

Դրան հասնելու համար, մենք պետք է մնանք Հիսուս Քրիստոսում՝ ընկղմվելով սուրբ գրությունների մեջ, ուրախանալով դրանցով, սովորելով Նրա վարդապետությունը և ձգտելով ապրել այնպես, ինչպես Նա ապրեց: Միայն այդ ժամանակ մենք կճանաչենք Նրան՝ Հիսուս Քրիստոսին, ու կճանաչենք Նրա ձայնը, իմանալով, որ երբ գանք դեպի Նա և հավատանք Նրան, մենք երբեք չենք սովի կամ ծարավի (տես Հովհաննես 6.35):

Նկար
պատանին աղոթում է

Դա պատահականորեն տեղի չի ունենում։ Աստվածային ամենավեհ ազդեցություններին ենթարկվելը հեշտ բան չէ։ Դա պահանջում է օգնություն խնդրել Աստծուց և սովորել, թե Հիսուս Քրիստոսի ավետարանն ինչպես դարձնել մեր կյանքի առանցքը։

Նկար
ձեռքը սրտին դրած երիտասարդ կին

Եթե մենք ջերմեռանդորեն, ի սրտե, հաստատապես և անկեղծորեն ձգտենք սովորել Հիսուս Քրիստոսի ավետարանը և ուսուցանենք այն միմյանց անկեղծ նպատակով և Հոգու ազդեցությամբ, այդ ուսմունքները կարող են վերափոխել մեր սրտերը և ոգեշնչել մեզ ապրել Աստծո ճշմարտությունների համաձայն։