2023
Հիսուսը մեզ ցույց տվեց ուղին
Օգոստոս 2023


«Հիսուսը մեզ ցույց տվեց ուղին», Ընկեր, օգոստոս 2023, 4-5։

Ամենամսյա Ընկեր ուղերձներ, օգոստոս 2023

Հիսուսը մեզ ցույց տվեց ուղին

Նկար
Alt text

Նկարները՝ Դեն Բըրի

Հիսուս Քրիստոսը Երկնային Հոր որդին է։ Նա աշխարհ եկավ, որպեսզի մեզ ցույց տա, թե ինչպես կարող ենք մի օր վերադառնալ Երկնային Հոր մոտ։ Հիսուսը մկրտվեց։ Նա ուսուցանեց, որ մենք նույնպես պետք է մկրտվենք։

Նկար
alt text

Հիսուսը մեզ ցույց տվեց, թե ինչպես ապրել։ Նա սիրում և օգնում էր բոլորին։ Նա ցանկանում է, որ մենք հետևենք Իրեն։

Նկար
alt text

Հիսուսը զգաց մեր բոլոր ցավերը և տառապեց մեր մեղքերի համար։ Ապա Նա մահացավ մեզ համար։ Սա կոչվում է Հիսուս Քրիստոսի Քավություն։ Նա հարություն առավ: Դա նշանակում է, որ Նա ապրում է այսօր։ Հիսուս Քրիստոսի շնորհիվ մենք ևս կրկին կապրենք մահից հետո։

Նկար
alt text

Հիսուսն արեց այս ամենը մեզ համար, քանի որ Նա սիրում է մեզ։ Նրա շնորհիվ մենք կարող ենք մի օր ապրել երկնքում՝ մեր Երկնային Հոր և մեր ընտանիքների հետ։

Նկար
alt text

Մենք կարող ենք հետևել Հիսուսին՝ մկրտվելով: Մենք կարող ենք նաև հետևել Նրան ամեն օր, երբ սիրում և օգնում ենք ուրիշներին ու պահում Նրա պատվիրանները։