2021
Ռոլինս քույրերի հերոսական արարքը
Հունիս 2021


Ռոլինս քույրերի հերոսական արարքը Ընկեր, հունիս 2021

Ամենամսյա Ընկեր ուղերձ, հունիս 2021

Ռոլինս քույրերի հերոսական արարքը

Նկար
Ջոզեֆ Սմիթը նայում է թղթերին

Նկարների հեղինակ` Էյփրիլ Սթոտ

Հիսուս Քրիստոսը բազմաթիվ կարևոր բաներ ասաց Մարգարե Ջոզեֆ Սմիթին, որպեսզի օգնի մեզ։ Եկեղեցին բացեց տպարան՝ Հիսուսի խոսքերը տպելու համար։ Այդպես մարդիկ կկարողանային կարդալ դրանք։

Նկար
թղթեր նետող մարդիկ

Մի օր եկավ զայրացած մարդկանց մի խումբ։ Նրանք ավերեցին տպարանը։ Նրանք փողոց նետեցին սուրբ գրությունների էջերը։

Նկար
վազող աղջիկներ՝ թերթերով

Երկու քույրեր՝ Մարի Էլիզաբեթ և Կարոլին Ռոլինսները, տեսան պատահածը։ Նրանք վազեցին և հավաքեցին թերթերը։

Նկար
եգիպտացորենի արտում թաքնվող աղջիկներ

Աղջիկները թաքնվեցին եգիպտացորենի արտում, մինչև մարդիկ հեռացան։ Նրանք փրկեցին սուրբ գրությունները։ Այդ սուրբ գրությունները հետագայում դարձան Վարդապետություն և Ուխտերի մի մասը։

Նկար
աղջիկը և տատիկը ավտոբուսում կարդում են սուրբ գրություններ

Ես կարող եմ կարդալ սուրբ գրքերը։ Ես կարող եմ խիզախ լինել և պաշտպանել իմ հավատքը։

Գունավորելու էջ

Ես կարող եմ քաջ լինել

Նկար
սրսկում ստացող երեխա

Ձեզ ի՞նչն է օգնում քաջ լինել։