2017
Քրիստոսի Քավությունը Աստծո սիրո ապացույցն է
Փետրվար 2017


Այցելող ուսուցիչների ուղերձ, փետրվար 2017

Քրիստոսի Քավությունը Աստծո սիրո ապացույցն է

Աղոթքով ուսումնասիրեք այս նյութը և ոգեշնչում փնտրեք, թե ինչով կարող եք կիսվել:

Նկար
Սփոփող Միության դրոշմակնիք

Հավատք, Ընտանիք, Սփոփանք

Հասկանալը, որ մեր Երկնային Հայրը տվեց Իր Միածին Որդուն, որպեսզի մենք կարողանանք լինել անմահ և ունենալ հավերժական կյանքի ներուժ, օգնում է մեզ զգալու Աստծո անսահման և անըմբռնելի սերը մեր հանդեպ։ Մեր Փրկիչը նույնպես սիրում է մեզ:

«Ո՞վ կբաժանէ մեզ Քրիստոսի սէրիցը․ …

Որովհետեւ հաստատ գիտեմ, որ ոչ մահ, ոչ կեանք, ոչ հրեշտակներ, ոչ իշխանութիւններ, ոչ զօրութիւններ, ոչ ներկայ բաներ, ոչ գալու բաներ,

Եւ ոչ բարձրութիւն, ոչ խորութիւն, եւ ոչ մէկ ուրիշ ստեղծուած բան կարող է մեզ բաժանել Աստուծոյ սէրիցը՝ որ մեր Տէր Յիսուս Քրիստոսումն է» (Հռովմայեցիս 8․35, 38–39

Հիսուս Քրիստոսի Քավության մասին Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնն ասել է․ «Գեթսեմանիում Փրկիչի տառապանքը և խաչի վրա Նրա հոգևարքը փրկագնում է մեզ մեղքից՝ բավարարելով մեզ համար արդարադատության պահանջները։ Նա կարեկցում, ներում և սրբագործում է նրանց, ովքեր ապաշխարում են։ Քավությունը նաև վճարում է արդարադատության մեր պարտքը՝ մեզ բժշկելով և փոխհատուցելով մեր անմեղ կրած տառապանքները։ «Քանզի ահա, նա տանում է բոլոր մարդկանց ցավերը, այո, ամեն մի ապրող արարածի ցավերը՝ և տղամարդկանց, և կանանց, և երեխաների, որոնք պատկանում են Ադամի ընտանիքին» (2 Նեփի 9․21, տես նաև Ալմա 7․11–12)»։1

Քրիստոսը մեզ «[Իր] ձեռքի մեջ [է] փորագրել» (Եսայիա 49.16)։ Լինդա Կ. Բըրթընը՝ Սփոփող Միության գերագույն նախագահը, ասել է. «Այդ գերագույն սիրո դրսևորումը պետք է մեզանից յուրաքանչյուրին բերի ծնկների վրա՝ խոնարհ աղոթքով շնորհակալություն հայտնելու մեր Երկնային Հորը մեզ բավականաչափ սիրելու համար, որ ուղարկեց Իր Միածին և կատարյալ Որդուն տառապելու մեր մեղքերի, վշտերի և այն ամենի համար, ինչն անարդար է թվում մեր իսկ անձնական կյանքում»:2

Լրացուցիչ սուրբ գրություններ և տեղեկություններ

Հովհաննես 3․16, 2 Նեփի 2․6–7, 9, reliefsociety.lds.org

Հղումներ

  1. Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Փրկագնում», Լիահոնա, մայիս 2013, 110:

  2. Լինդա Կ․ Բըրթըն, «Արդյոք Հիսուս Քրիստոսի Քավության հանդեպ հավատքը գրվա՞ծ է մեր սրտերում» Լիահոնա, նոյ. 2012, 114:

Խորհեք այս մասին

Ինչպե՞ս մենք կարող ենք երախտագիտություն հայտնել Աստծուն և Հիսուս Քրիստոսին՝ մեր Փրկչի Քավության պարգևի համար: