2017
Աղոթելով խաղաղության համար
Փետրվար 2017


Երիտասարդներ

Աղոթելով խաղաղության համար

Հեղինակն ապրում է Արիզոնայում, ԱՄՆ:

Իմ ծնողները հաճախ ժողովների էին գնում եկեղեցուց հետո, իսկ ես հոգ էի տանում իմ երեք փոքր եղբայրների համար և օգնում նրանց պատրաստելու կեսօրյա նախաճաշը, չնայած նրանք հաճախ անհամբեր էին լինում և քաղցած։ Սովորաբար, երբ նրանք սկսում էին վիճել, ես կարողանում էի արագ հարթել փոքր խնդիրները։ Սակայն երբեմն դժվար էր լինում խաղաղություն պահպանելը, երբ կռիվ էր սկսվում այն բանից հետո, երբ ես բանավեճի էի բռնվում նրանց հետ։

Մի օր եղբայրներս դժվարանում էին լեզու գտնել իրար հետ։ Եվ ես զգացի, որ խաղաղություն ապահովելու իմ ջանքերն ամեն ինչ ավելի էին բարդացնում, քանի որ ես զայրացած էի։ Ուստի, ես ուտելիք պատրաստեցի միայն ինձ համար և լռեցի։ Ի վերջո, ես հայտարարեցի․ «Ես պատրաստվում եմ աղոթել։ Կարո՞ղ ենք մենք մի պահ լռություն ապահովել, խնդրում եմ»։ Երբ նրանք կարգի հրավիրեցին իրենց, ես օրհնեցի ուտելիքը։ Աղոթքի վերջում ես ավելացրի․ «Եվ խնդրում եմ, օգնիր մեզ լինելու խաղաղարարարներ»։

Սկզբում թվաց, թե նրանք չէին լսում և սկսեցին նորից կռվել։ Դա բարկացրեց ինձ, սակայն ես գիտեի, որ պետք է, որքան հնարավոր է, սիրալիր և հանգիստ լինեի, քանի որ հենց նոր աղոթել էի խաղաղության համար։ Մեկ րոպե անց ես ինձ շատ հանգիստ զգացի։ Ես ուտում էի առանց որևէ բառ ասելու, իսկ տղաներն էլ ի վերջո դադարեցրին կռիվը։ Ես հասկացա, որ իմ զգացած խաղաղությունը հասարակ այդ աղոթքի պատասխանն էր։ Ես աղոթեցի խաղաղարար լինելու համար, և իմ Երկնային Հայրն օգնեց ինձ պահպանել խաղաղություն, երբ այնքան մեծ էր գոռալու գայթակղությունը։ Ես գիտեմ, որ Նա իսկապես կարող է մեզ խաղաղություն տալ։