2015
Հիսուս Քրիստոսի աստվածային հատկանիշները. ներող և ողորմած
Հուլիս 2015


Այցելող Ուսուցիչների Ուղերձ, հուլիս 2015

Հիսուս Քրիստոսի աստվածային հատկանիշները. ներող և ողորմած

Աղոթքով ուսումնասիրեք այս նյութը և փորձեք հասկանալ, թե ինչով պետք է կիսվեք: Փրկչի կյանքը և դերերը հասկանալը ինչպե՞ս կմեծացնեն ձեր հավատքը Նրա հանդեպ և կօրհնեն նրանց, ում դուք այցելում և ուսուցանում եք: Լրացուցիչ տեղեկության համար, այցելեք reliefsociety.lds.org։

Հավատք, Ընտանիք, Սփոփանք

Հասկանալը, որ Հիսուս Քրիստոսը ներող և ողորմած է եղել մեր հանդեպ, կարող է օգնել մեզ, որ ներենք և ողորմած լինենք ուրիշների հանդեպ։ «Հիսուս Քրիստոսը մեր օրինակն է», ասել է Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնը։ «Նրա կյանքը սիրո ժառանգություն է: Հիվանդներին Նա բժշկում էր, ոտնակոխ եղածներին Նա բարձրացնում էր, մեղսավորին Նա փրկում էր։ Վերջում կատաղած ամբոխը վերցրեց Նրա կյանքը։ Եվ այնուամենայնիվ Գողգոթայի բլրից հնչում են խոսքերը․ «Հայր, թողիր դորանց․ որովհետեւ չգիտեն թէ ինչ են անում», մահկանացու կյանքում սիրո և կարեկցանքի մի պսակադրող արտահայտություն»։1

Եթե մենք ներեք ուրիշներին իրենց զանցանքները, մեր Երկնային Հայրն էլ մեզ կների։ Հիսուսն ասել է. «Ուրեմն ողորմած եղէք, ինչպէս ձեր Հայրն էլ ողորմած է» (Ղուկաս Զ․36)։ «Մեր մեղքերի ներումը գալիս է պայմանով», ասել է Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդական Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը։ «Մենք պետք է ապաշխարենք։ … Արդյո՞ք չեն եղել պահեր, երբ մենք բոլորս էլ հեզ մոտեցել ենք ողորմածության գահին և շնորհ աղերսել։ Արդյոք մեր հոգու ողջ եռանդով չե՞նք ցանկացել ողորմություն, որպեսզի մեր կատարած սխալներն ու մեղքերը ներվեն։ … Թող Քրիստոսի Քավությունը փոխի և բժշկի ձեր սիրտը։ Սիրեք միմյանց: ներեք միմյանց»։2

Լրացուցիչ սուրբ գրություններ

Մատթեոս Զ.14-15, Ղուկաս Զ.36-37, Ալմա 34.14-16

Սուրբ գրություններից

«Մենք պետք է ներենք ճիշտ այնպես, ինչպես մեզ է ներվում», ասել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդը։3 Անառակ որդու առակը մեզ ցույց է տալիս ներողամտության երկու կողմերը․ մի որդին ներվում է, իսկ մյուս որդին դժվարանում է ներել։

Կրտսեր որդին վերցրել էր իր ժառանգությունը, արագ վատնել այն, և երբ սովը սաստկացավ, նա խոզարած էր աշխատում։ Սուրբ գրություններում ասվում է․ «Եւ ինքն իրան գալով» նա տուն վերադարձավ և ասաց իր հորը, որ արժանի չէր լինելու նրա որդին։ Սակայն նրա հայրը ներեց նրան և մսացու եզը մորթեց խնջույքի համար։ Ավագ որդին, որ աշխատում էր դաշտում, վերադարձավ և զայրացավ: Նա հիշեցրեց իր հորը, որ ծառայել էր երկար տարիներ, երբեք զանց չէր առել պատվիրանները, սակայն «ինձ երբէք մի ուլ չտուիր, որ իմ բարեկամների հետ ուրախ լինէի»։ Հայրը պատասխանում է․ «Որդեակ, դու ամեն ժամանակ ինձ հետ ես, եւ ամեն ինչ որ իմս է՝ քոնն է։ Բայց ուրախ լինել եւ խնդալ պէտք էր․ որ այս քո եղբայրը մեռած էր եւ կենդանացաւ․ կորած էր եւ գտնվեցաւ» (տես Ղուկաս ԺԵ․11-32):

Հղումներ

  1. Թոմաս Ս. Մոնսոն, «Սեր` ավետարանի էությունը», Լիահոնա, մայիս 2014, 91:

  2. Դիտեր Ֆ․ Ուխդորֆ, «Ողորմածները ողորմություն են գտնում», Լիահոնա, մայիս 2012, 70, 75, 77․ նշումներն առկա են նաև բնօրինակում:

  3. Jeffrey R. Holland, “The Peaceable Things of the Kingdom,” Ensign, Nov. 1996, 83.

Խորհեք այս մասին

Ինչպե՞ս կարող է ներողամտությունն օգտակար լինել նրա համար, ով ներում է։