2015
Հետևել ռահվիրաների օրինակին
Հուլիս 2015


Երեխաներ

Հետևել ռահվիրաների օրինակին

Նախագահ Ուխդորֆը կիսվել է մի քանի մտքերով, թե ինչպես էին ռահվիրաներն իրենց սերն արտահայտում Երկնային Հոր հանդեպ։ Դուք կարող եք հետևել նրանց օրինակին: Ահա մի քանի մտքեր, որոնք կարող են օգնել ձեզ․

Կարեկցանք

Գրեք մի հաճելի երկտող կամ հյուրասիրություն պատրաստեք մեկի համար, ով տխուր է։

Օգնեք ձեր դասընկերոջը կատարել տնային աշխատանքը։

Աշխատանք

Նպատակ դրեք։ Արեք մի բան այս ամիս ամեն օր, որը կօգնի ձեզ հասնել ձեր նպատակին։

Օգնեք ձեր ծնողներին պատրաստել ընթրիքը։

Լավատեսություն

Կազմեք ձեր կյանքում 10 ուրախ բաների ցանկ։

Ժպտացեք յուրաքանչյուրին, ում տեսնում եք։