2015
Լավ է ամեն բան
Հուլիս 2015


Առաջին Նախագահության Ուղերձ, հուլիս 2015

Լավ է ամեն բան

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

Երբ ես մտածում եմ մեր ռահվիրաների ժառանգության մասին, ամենաոգևորիչ բանը, որ գալիս է իմ մտքում, «Եկեք Սրբեր» օրհներգն է (Հիմներ և մանկական երգեր, էջ 2)։ Նրանք, ովքեր երկար ճանապարհ անցան, հասնելով Սոլթ Լեյքի Հովիտ, հաճախ են երգել այս օրհներգն իրենց հոգնեցուցիչ երթի ընթացքում։

Ես շատ լավ գիտեմ այն ասին, որ ամեն բան լավ չէր այս Սրբերի մոտ։ Նրանց տանջում էին հիվանդությունը, շոգը, ուժասպառ վիճակը, ցուրտը, վախը, քաղցը, ցավը, կասկածը և նույնիսկ մահը։

Սակայն, չնայած նրանք ունեին ամեն պատճառ գոռալու «Վատ է ամեն բան», նրանք զարգացրեցին մի մոտեցում, որով մենք այսօր չենք կարող չհիանալ։ Անտեսելով իրենց փորձությունները՝ նրանք նայում էին հավերժական օրհնություններին։ Նրանք երախտապարտ էին՝ անկախ իրենց պայմաններից։ Անկախ հակառակը ցույց տվող փաստերց՝ իրենց հոգու ողջ համոզմունքով նրանք երգում էին՝ «Լավ է ամեն բան»։

Մենք զուր ենք փառաբանում ռահվիրաներին, եթե դա չի արտացոլվում մեր կյանքում։ Ես ցանկանում եմ նշել նրանց հատկանիշներից մի քանիսը, որոնք ոգեշնչում են ինձ, երբ ես խորհում եմ նրանց զոհաբերության և նվիրվածության մասին։

Կարեկցանք

Ռահվիրաները հոգ էին տանում միմյանց համար՝ անկախ սոցիալական, տնտեսական կամ քաղաքական պայմաններից։ Նույնիսկ երբ այն դանդաղեցնում էր իրենց առաջընթացը, անհարմարությունների պատճառ էր դառնում կամ անձնական զոհաբերություն և ծանր աշխատանք պահանջում, նրանք օգնում էին միմյանց։

Նպատակներով ղեկավարվաղ և կողմնակալ մեր աշխարհում անհատի կամ խմբի նպատակները կարող են ավելի կարևոր լինել, քան ուրիշների համար հոգ տանելը կամ Աստծո թագավորությունը զորացնելը։ Այսօրվա հասարակության մեջ որոշ գաղափարախոսական նպատակների հասնելով կարող է որոշվել մեր արժանիքը։

Նպատակներ դնելը և դրանց հասնելը կարող է հրաշալի լինել։ Սակայն, երբ նպատակներին հասնելու հաջողության համար ուրիշներին անուշադրության են մատնում, անտեսում կամ ցավ են պատճառում, այդ հաջողության գինը կարող է շատ թանկ նստել։

Ռահվիրաները հոգ էին տանում իրենց շրջապատող մարդկանց համար, սակայն նրանք նաև մտածում էին նրանց մասին, ովքեր գալու էին իրենցից հետո, սերմ ցանելով նրանց համար, ովքեր հետևելու էին իրենց։

Նրանք գիտեին ընտանիքի և ընկերների ուժի մասին։ Եվ քանի որ նրանք հենվում էին միմյանց վրա, նրանք ուժեղ դարձան։ Ընկերները դարձան ընտանիք։

Ռահվիրաները ծառայում են որպես լավ հիշեցում, թե ինչու մենք պետք է հեռու վանենք մեկուսանալու գայթակղությունը և դրա փոխարեն օգնության ձեռք մեկնենք միմյանց և կարեկցանք և սեր ցուցաբերենք միմյանց հանդեպ։

Աշխատանք

«Եկեք, Սրբեր, ոչնչից չերկնչենք»։

Այս արտահայտությունը կարգախոս է դարձել հոգնած ճամփորդների համար։ Դժվար է պատկերացնել, թե որքան ջանասիրաբար են աշխատել այս մեծ հոգիները։ Քայլելը եղել է ամենահեշտ բաներից մեկը, որ նրանք արել են։ Նրանք բոլորը պետք է միասին աշխատեին, որ ուտելիք ունենային, վերանորոգեին սայլերը, խնամեին կենդանիներին, ծառայեին հիվանդներին և տկարներին, ջուր փնտրեին ու հավաքեին, պաշտպանեին իրենց մթնոլորտային պայմանների հրատապ խնդիրներից և հարթավայրի զանազան վտանգներից։

Ամեն առավոտ նրանք արթնանում էին հստակ որոշված նպատակներով և ծրագրերով, որոնք հասկանալի էին յուրաքանչյուրի համար՝ ծառայել Աստծուն և իրենց մերձավորներին, և հասնել Սոլթ Լեյքի հովիտ։ Ամեն օր այդ նպատակներն ու ծրագրերը պարզ էին նրանց համար․ նրանք գիտեին, թե ինչ պետք է անեին և որ ամեն օրվա առաջընթացը մեծ նշանակություն ուներ։

Մեր ժամանակներում, երբ մեր ցանկացած շատ բաներ մենք կարող ենք հեշտությամբ ձեռք բերել, գայթակղվում ենք հետ դառնալ կամ հուսահատվել, երբ մեզ սպասվող ճանապարհն այդքան էլ հարթ չի թվում կամ երբ կտրուկ մի զառիթափ է հայտնվում մեր առաջ։ Այդ պահերին մենք պետք է խորհենք այն տղամարդկանց, կանանց և երեխաների մասին, ովքեր թույլ չտվեցին, որ հիվանդությունը, ծանր աշխատանքը, ցավը և նույնիսկ մահը իրենց հետ կանգնեցնեն իրենց իսկ ընտրած ճանապարհից։

Ռահվիրաները սովորեցին, որ դժվար բաներ անելը խորացնում և ամրացնում էր մարմինը, միտքը և հոգին, խորացնում էր նրանց հասկացողությունը իրենց աստվածային էության մասին և մեծացնում էր նրանց կարեկցանքն ուրիշների հանդեպ։ Այս սովորությունը ամրացրեց նրանց հոգիները և օրհնություն դարձավ նրանց համար՝ հարթավայրերը և սարերն իրենց սայլերով անցնելուց հետո դեռևս երկար տարիների ընթացքում։

Լավատեսություն

Երբ ռահվիրաները երգում էին, նրանք սովորեցնում էին երրորդ դասը․ «Ուրախ առաջ գնանք»։

Մեր դարի ճակատագրի ծաղրը երբեմն կայանում է նրանում, որ մենք օրհնված ենք շատ բաներով, բայց այնուամենայնիվ մենք կարող ենք լինել շատ տխուր։ Բարեկեցության և տեխնոլոգիաների հրաշքները հիացնում են մեզ և պարուրում ապահովությամբ, ուրախ ժամանցներով, անհապաղ գոհացումներով և հարմարավետությամբ։ Եվ այնուամենայնիվ մեր շրջապատում ամենուր մենք տեսնում ենք շատ տժրություն։

Ռահվիրաները, ովքեր շատ բան զոհաբերեցին, ճամփորդում էին առանց նույնիսկ գոյատևելու համար հիմնական անհրաժեշտություններն ունենալու։ Նրանք հասկանում էին, որ երջանկությունը չի տրվում հաջողության կամ պատահականության արդյունքում։ Հաստատ կարող ենք ասել, որ այն չի գա, երբ մեր բոլոր ցանկություններն իրականանան։ Երջանկությունը չի գալիս արտաքին պայմաններից։ Այն գալիս է ներսից, անկախ այն բանից, թե ինչ է կատարվում մեր շուրջը։

Ռահվիրաները գիտեին դա, և այդ հոգով նրանք երջանկություն էին գտնում ամեն իրավիճակում և ամեն դժվարության մեջ, նույնիսկ այն դժվարությունների, որոնք հասնում էին իրենց հոգու ամենախոր անկյուններին։

Փորձություններ

Մենք երբեմն ետ ենք նայում այն ամենին, ինչ ռահվիրաները տարել են և ասում․ «Շնորհակալ եմ, որ ես չեմ ապրել այդ ժամանակներում»։ Սակայն ես կարծում եմ, որ եթե այդ խիզախ ռահվիրաները կարողանային տեսնել մեզ այսօր, միգուցե չարտահայտեին նույն մտահոգությունը։

Չնայած ժամանակները և պայմանները փոխվել են, փորձություններին դիմակայելու և Աստծո առաջ որպես հոգատար և բարգավաճ համայնք միասին հաջող ապրելու սկզբունքները չեն փոխվել։

Ռահվիրաներից մենք կարող ենք սովորել հավատք և վստահություն ունենալ առ Աստված։ Մենք կարող ենք կարեկցանք ունենալ ուրիշների հանդեպ: Մենք կարող ենք սովորել, որ աշխատանքը և գործունյա լինելը օրհնում են մեզ ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգևորապես։ Մենք կարող ենք սովորել, որ երջանկությունը հասանելի է մեզ անկախ մեր պայմաններից։

Ռահվիրաներին պատվելու և նրանց հանդեպ երախտագիտություն ցուցաբերելու լավագույն ուղին մեր իսկ կյանքում Աստծո պատվիրանների հանդեպ հավատարմություն դրսևորելն է, մեր մերձավորների հանդեպ կարեկցանք և սեր ցուցաբերելն է և գործունյա լինելը, լավատես լինելը և ուրախություն ունենալը, որի վառ օրինակը մեզ տվել են ռահվիրաները իրենց իսկ կյանքով։

Երբ մենք անենք դա, մենք կարող ենք առաջ սլանալ տասնամյակների միջով, բռնել այն ազնվական ռահվիրաների ձեռքը, և ձայնակցել նրանց, մինչ մենք կերգենք նրանց հետ միասին․ «Լավ է, լավ, ամեն բան»։

Ուսուցանում այս ուղերձից

Դուք կարող եք սկսել, երգելով «Եկեք Սրբեր» օրհներգը (Հիմներ և մանկական երգեր էջ 2) նրանց հետ, ում այցելում եք։ Կարող եք կիսվել մի փորձառությամբ, երբ դուք կամ ձեր ծանոթներից մեկը կիրառել է կարեկցանքի, աշխատանքի կամ լավատեսության սկզբունքները: Եթե ոգեշնչում զգաք, կարող եք վկայել օրհնությունների մասին, որոնք տրվում են այս սկզբունքներով ապրելու արդյունքում և խոստանանք նրանց, ում այցելում եք, որ նրանք կարող են ստանալ նմանատիպ օրհնություններ։