2015
Հիսուս Քրիստոսի հատկանիշները. երկայնամիտ ու համբերատար
Մարտ 2015


Այցելող Ուսուցիչների Ուղերձ, մարտ 2015

Հիսուս Քրիստոսի հատկանիշները. երկայնամիտ ու համբերատար

Աղոթքով ուսումնասիրեք այս նյութը և փորձեք հասկանալ, թե ինչով պետք է կիսվեք: Փրկչի կյանքը և դերերը հասկանալը ինչպե՞ս կմեծացնեն ձեր հավատքը Նրա հանդեպ և կօրհնեն նրանց, ում դուք այցելում և ուսուցանում եք: Լրացուցիչ տեղեկության համար, այցելեք reliefsociety.lds.org:

Նկար
Սփոփող Միության դրոշմակնիք

Հավատք, Ընտանիք, Սփոփանք

Հաճախ կարծում են, որ համբերությունը հանգիստ, պասիվ հատկանիշ է, սակայն, ինչպես ասել է Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդական Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը, «համբերությունը ճակատագրին պասիվորեն հնազանդվելը կամ մեր վախերի պատճառով չգործելը չէ: Համբերություն նշանակում է ակտիվ սպասել և տոկալ: Դա նշանակում է համառորեն դիմանալ … անգամ երբ մեր սրտի ցանկությունները ձգձգվում են: Համբերությունը պարզապես դիմանալը չէ. դա լավ դիմանալն է»:

Մեր նախաերկրային կյանքում մեր Երկնային Հայրը ծրագիր պատրաստեց մեզ` Իր հոգևոր զավակների համար, և մենք ուրախությունից ցնծում էինք աշխարհ գալու հնարավորության համար (տես Հոբ ԼԸ.7): Երբ մենք ընտրենք համաձայնեցնել մեր կամքը Նրա կամքի հետ մեր մահկանացու կյանքի ընթացքում, Նա «կդարձնի [մեզ] մի գործիք [Իր] ձեռքերում` ի փրկություն շատ հոգիների» (Ալմա 17.11):

Նախագահ Ուխդորֆը շարունակում է. «Համբերություն նշանակում է ընդունել այն, ինչ չի կարող փոխվել, ընդունելով այն քաջությամբ, շնորհով և հավատքով: Դա նշանակում է լինել «հոժար` ենթարկվելու բոլոր բաներին, որոնք Տերը հարմար է տեսնում բերել [մեզ] վրա, ճիշտ ինչպես երեխան է ենթարկվում իր հորը» [Մոսիա 3.19]: Ի վերջո, համբերություն նշանակում է լինել «կայուն ու հաստատուն, անխախտ` Տիրոջ պատվիրանները պահելիս» [1 Նեփի 2.10] ամեն օր ու ամեն ժամ, երբ անգամ դժվար է դա անել»:1

Լրացուցիչ սուրբ գրություններ

Սաղմոս Խ.1, Գաղատացիս Ե.22–23, Բ Պետրոս Ա.6, Ալմա17.11

Սուրբ գրություններից

Սուրբ գրություններն ասում են մեզ, որ մեր մահկանացու կյանքում մենք պետք է լինենք «համբերող չարչարանքներում, քանզի [մենք] շատ կունենանք»: Ապա Աստված տալիս է այս մխիթարող խոստումը. «Դիմացիր դրանց, քանի որ, տե՛ս, ես քեզ հետ եմ, նույնիսկ մինչև քո օրերի վերջը» (ՎևՈՒ 24.8):

Աստվածաշնչյան հետևյալ պատմությունը համբերության ու հավատքի մի օրինակ է.

«Եւ մի կին կար տասնեւերկու տարուց հետէ տեռատեսութեան մեջ … [Քրիստոսի] հանդերձի ծայրին դպաւ. եւ իսկոյն նորա արիւնի վազելը կանգնեց:

Եւ Յիսուսը ասեց, … Մեկը դպաւ ինձ. որովհետեւ ես իմացայ` որ զօրութիւն դուրս եկաւ ինձանից:

Եւ երբոր տեսաւ կինը, որ ծածուկ չմնաց, դողալով եկաւ` նորա առաջին ընկաւ, եւ բոլոր ժողովրդի առաջին պատմեց նորան, թէ ինչ պատճառով նորան դպաւ, եւ թէ ինչպէս իսկոյն բժշկուեցաւ:

Նա էլ ասեց նորան. Քաջացիր, դուստր, քո հաւատքը բժշկեց քեզ, գնա խաղաղութիւնով» (Ղուկաս Ը.43–48):

Նրա նման մենք էլ կարող ենք գտնել օրհնություններ և մխիթարություն, և նույնիսկ բուժում, երբ մենք մոտենանք Հիսուս Քրիստոսին, ում Քավությունը կարող է բուժել մեզ:

Հղում

  1. Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Համբերությամբ շարունակենք», Լիահոնա, մայիս 2010, 57, 59:

Խորհեք այս մասին

Ըստ Ղուկաս Ը-ի, ինչպե՞ս պարգևատրվեցին այս կնոջ տարիներ շարունակ համբերելը և ապա նրա հավատքն առ Հիսուս Քրիստոսը:

Տպել