2015
Հաղթանակ Հիսուս Քրիստոսի միջոցով
Մարտ 2015


Երիտասարդներ

Հաղթանակ Հիսուս Քրիստոսի միջոցով

Ես խնդիր ունեի չափից շատ ուտելու հետ կապված: Անընդհատ ուտելու իմ ցանկության դեմ պայքարը հանգեցրեց մեղքի, բարկության և հիասթափության մեծ զգացում ունենալուն: Ես ինձ շատ թույլ զգացի, երբ փորձում էի հաղթահարել իմ խնդիրը:

Երկար ժամանակ ես անտեսում էի այն փաստը, որ Փրկչի Քավությունը ոչ միայն փրկում է մեզ, այլ նաև ազատում է մեզ և կատարելագործում է մեզ, և որ սա նույնիսկ վերաբերվում է չափից շատ ուտելու իմ ակնհայտորեն անկատար սոովորությանը:

Ես որոշեցի հանձնել ինձ իմ Փրկչին: Ես աղոթեցի: Ես անկեղծորեն ընդունեցի իմ թուլությունը և ողորմության կարիք ունենալը, և ապա ես խնդրեցի Երկնային Հորը առաջիկա օրը օրհնել ինձ Իր աստվածային աջակցությամբ : Այդ գիշեր ես զգացի սիրող Հոր հավաստումը, որ Նա անչափ մեծ ցանկություն ուներ օգնելու Իր որդուն և անվիճելի իշխանություն` կատարելու Իր կամքը:

Այդ գիշերվանից սկսած ուտելիքն այլևս այդ նույն անհաղթահարելի ազդեցությունը չի ունեցել ինձ վրա: Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսն է իմ հաջողության պատճառը: Ճիշտ ինչպես Պողոսը, ես սովորում եմ, որ «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով» (Փիլիպպեցիս Դ.13). : Եվ ես փորձում եմ երբեք չմոռանալ մեկ այլ դաս, որը տվել է Պողոսը. «Շնորհակալութիւն Աստուծուն, որ տուաւ մեզ յաղթութիւնը մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը» (Ա Կորնթացիս ԺԵ.57):