2012
Սուրբ Ծննդյան կատարյալ նախօրե
Դեկտեմբեր 2012


Երիտասարդներ

Սուրբ Ծննդյան կատարյալ նախօրե

Երբ ես փոքր էի, ամեն տարվա հիշարժան օրերից էր Սուրբ Ծննդյան նախօրեն: Իմ ընտանիքն ու ես պատրաստում էինք պիցցա, դուրս էինք գալիս և երգում էին Սուրբ Ծննդյան երգերը և հետո հավաքվում էինք Սուրբ Ծննդյան հոգևոր ժամի համար: Մենք չորս ձայնով հիմներ էինք երգում և Սուրբ Ծննդյան օերգեր էինք նվագում մեր երաժշտական գործիքների արտասովոր տեսականիով: Հայրիկը միշտ երեկոն եզրափակում էր Սուրբ Ծննդյան վերաբերյալ մտքով, որը մեզ ուրախության արցունքներ էր պարգևում: Կյանքում Սուրբ Ծննդյան նախօրեից ավելի լավ բան չկար:

Երբ ես մի փոքր մեծացա, մայրս սկսեց հոգ տանել մեր փոքրիկ հարևանուհու՝ Քելլիի համար: Քելլին դպրոցից հետո ամեն օր գալիս էր մեր տուն, մինչ նրա մայրը՝Փեթթին, աշխատանքի էր: Քելլին ամենուր հետևում էր ինձ փոքրիկ շնիկի պես՝աղմկոտ և անօգնական: Ես միշտ սպասում էի այն պահին, թե երբ Փեթթին պիտի տաներ իր դստերը և իմ տանն ու ընտանիքում խաղաղություն տիրեր:

Մի դեկտեմբեր, երբ մայրս հրավիրեց Փեթթիին և Քելլիին միանալ մեզ Սուրբ Ծննդյան նախօրեին, ես սարսափեցի: Իմ Սուրբ Ծննդյան նախօրեն: Մայրս ժպտաց և վստահեցրեց ինձ. «Դա ոչինչ չի փոխի»: Սակայն ես ավելի լավ գիտեի: Նրանք կուտեին մեր ամբողջ պիցցան: Քելլին կծիծաղեր մեր երգելու վրա: Ես մտածում էի, որ դա կլիներ Սուրբ Ծննդյան ամենավատ նախօրեն:

Երեկոյան Փեթթին և Քելլին միացան մեզ. մենք խոսեցինք, ծիծաղեցինք և երգեցինք: Մայրս ճիշտ էր: Ամեն ինչ իրոք կատարյալ էր: Կեսգիշերին նրանք շնորհակալություն հայտնեցին մեզ և հեռացան: Ես պառկեցի քնելու՝ լցված սրտով: Ես հասկացա, որ Սուրբ Ծննդյան իսկապես թանկագին նվերները չեն պակասում, երբ կիսվում ես դրանցով: Դրա փոխարեն, դրանք ավելի քաղցր են դառնում և շատանում, երբ տալիս ենք ուրիշներին: