2012
Ցուցադրել մեր աշակերտությունը սիրո և ծառայության միջոցով
Հուլիս 2012


Այցելող ուսուցիչների ուղերձ, հուլիս 2012

Ցուցադրել մեր աշակերտությունը սիրո և ծառայության միջոցով

Ուսումնասիրեք այս նյութը և, ինչպես հարմար է, քննարկեք այն քույրերի հետ, ում դուք այցելում եք: Օգտագործեք հարցերը, որոնք կօգնեն ձեզ ամրացնել ձեր քույրերին և Սփոփող Միությունը դարձնել ձեր սեփական կյանքի ակտիվ մասը:

Հավատք, Ընտանիք, Սփոփանք

Իր մահկանացու կյանքի ընթացքում Հիսուս Քրիստոսը ուրիշների հանդեպ իր սերը ցուցաբերեց նրանց ծառայելով: Նա ասաց. «Սորանով կգիտենան ամենքը թե իմ աշակերտներն եք, եթե իրար վրա սեր ունենաք» (Հովհաննես ԺԳ.35): Նա օրինակ ծառայեց և ուզում է, որ մենք «սատարենք նրանց, ովքեր [մեր] սատար կանգնելու կարիքն ունեն» (Մոսիա 4.16): Նա կոչ է անում Իր աշակերտներին աշխատել Իր հետ Իր ծառայության մեջ` տալով նրանց ուրիշներին ծառայելու և Իրեն ավելի նման դառնալու հնարավորություն:1

Որպես այցելող ուսուցիչներ մեր ծառայությունը ավելի կնմանվի մեր Փրկչի ծառայությանը, երբ մենք ցուցաբերենք մեր սերը նրանց հանդեպ, ում այցելությամբ ուսուցանում ենք, անելով հետևյալը.2

  • Հիշեք նրանց և նրանց ընտանիքի անդամների անունները և ծանոթացեք նրանց հետ:

  • Սիրեք նրանց առանց նրանց դատելու:

  • Նրանց հետևեք և նրանց հավատքն ամրացրեք՝ «մեկ առ մեկ», ինչպես Փրկիչն էր անում (3 Նեփի 11.15):

  • Հաստատեք անկեղծ ընկերություն նրանց հետ և այցելեք նրանց իրենց տներում և որևէ այլ տեղում:

  • Հոգացեք յուրաքանչյուր քրոջ համար: Հիշեք ծնունդները, ավարտական հանդեսները, հարսանիքները, մկրտությունները կամ այլ ժամանակներ, որոնք նշանակալից են նրա համար:

  • Օգնեք նոր և քիչ ակտիվ անդամներին:

  • Օգնեք միայնակներին կամ նրանց, ովքեր մխիթարության կարիք ունեն:

Սուրբ գրություններից

3 Նեփի 11, Մորոնի 6.4, Վարդապետություն և Ուխտեր 20.47

Մեր պատմությունից

«Նոր Կտակարանում գրվում է կանանց մասին, ում անունները հայտնի են կամ հայտնի չեն, ովքեր կիրառել են իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոս: … Այս կանայք դարձել են օրինակելի աշակերտներ: … [Նրանք] ճամփորդել են Հիսուսի և Նրա Տասներկու Առաքյալների հետ: Նրանք աջակցել են Նրան Իր ծառայության մեջ: Նրա մահից ու հարությունից հետո [նրանք] շարունակեցին լինել հավատարիմ աշակերտներ»:3

Պողոսը գրել է Փիբե անունով մի կնոջ մասին, ով եղել է «սպասաւոր եկեղեցու» (Հռովմայեցիս ԺԶ.1): Նա խնդրել է մարդկանց՝ «հոգ տանիք նորան ինչ բան որ ձեզանից պէտք ունենայ, որովհետեւ ինքն էլ շատերին խնամք է տարել» (Հռովմայեցիս ԺԶ.2): «Փիբեի և Նոր Կտակարանի այլ հրաշալի կանանց կողմից մատուցված ծառայությունները շարունակվում են այսօր մատուցվել Սփոփող Միության ղեկավարների, այցելող ուսուցիչների, մայրերի և ուրիշների միջոցով, ովքեր խնամում են կամ օգնում շատերին»:4

Հղումներ

  1. Տես Իմ արքայության դուստրերը. Սփոփող Միության պատմությունը և աշխատանքը (2011), 105:

  2. Տես Handbook 2: Administering the Church (2010), 3.2.3:

  3. Իմ արքայության դուստրերը, 3:

  4. Իմ արքայության դուստրերը, 6:

Ի՞նչ կարող եմ ես անել:

  1. Ինչպե՞ս եմ ես զարգացնում ուրիշների համար հոգ տանելու իմ ունակությունը:

  2. Ի՞նչ եմ ես անում, որպեսզի քույրերը, ում ես այցելում եմ, իմանան, որ ես սիրում եմ նրանց: