Երիտասարդներ
Միսիայի ձեր պատրաստությունների մեջտեղում
Նախագահ Ուխդորֆն ասում է միսիոներներին, որ մտածեն, որ իրենք իրենց միսիայի մեջտեղում են: Դուք կարող եք նաև կիրառել այս գաղափարը ձեր միսիային պատրաստվելիս. անկախ նրանից 12, թե 18 տարեկան եք, դուք կարող եք պատրաստվել միսիա ծառայելու համար:
Ի՞նչ կարող եք անել ձեր միսիային պատրաստվելու «մեջտեղում»:
-
Միշտ արժանի եղեք տաճար այցելելու:
-
Սովորեք ճանաչել Սուրբ Հոգու հուշումները՝ դրանք գրի առնելու և ըստ դրանց գործելու միջոցով:
-
Աղոթեք միսիոներների համար:
-
Խնդրեք ձեր տարածքի միսիոներներին խորհուրդ տալ ձեզ նրա վերաբերյալ, թե ինչ կարող եք անել միսիայում ծառայելուն պատրաստվելու համար:
-
Սովորեք արդյունավետ ծախսել ձեր ժամանակը, կատարելով այնպիսի կարևոր գործեր, ինչպիսիք են՝ ծառայությունը, սուրբ գրությունների ուսումնասիրությունը և օրագիր վարելը:
-
Երբ խոսում եք ընտանիքի անդամի հետ, կիսվեք սուրբ գրությամբ, որը վերջերս ոգեշնչել է ձեզ: Բացատրեք, թե ինչ եք մտածում այդ սուրբ գրության մասին:
-
Հարցրեք ձեր ընկերներին իրենց կրոնների մասին և թե ինչին են նրանք հավատում: Ցանկացեք կիսվել նրանով, ինչին դուք եք հավատում: Հրավիրեք նրանց Եկեղեցի կամ միջոցառումներին:
Եթե դուք իմանաք, որ ձեր միսիայի պատրաստվելու մեջտեղում եք, դուք կարող եք ապրել ձեր կյանքը Տիրոջ վստահությանը և Հոգու ընկերակցությանը ավելի արժանի լինելով: