2011
Ամրացնել ընտանիքները հոգևոր հատկանիշների աճի շնորհիվ
Սեպտեմբեր 2011


2011թ. Սեպտեմբեր Այցելող Ուսուցիչների Ուղերձ

Ամրացնել ընտանիքները հոգևոր հատկանիշների աճի շնորհիվ

Ուսումնասիրեք այս նյութը և, ինչպես հարմար է, քննարկեք այն քույրերի հետ, ում այցելում եք: Օգտագործեք հարցերը, որոնք կօգնեն ձեզ ամրացնել ձեր քույրերին և դարձնել Սփոփող Միությունը ձեր իսկ կյանքի ակտիվ մասը:

Հավատք • Ընտանիք • Սփոփանք

Ջուլի Բ. Բեքը` Սփոփող Միության գերագույն նախագահը, ասել է. «Իմ մեջ անհաղթահարելի վկայություն է աճել Աստծո դուստրերի արժեքի մասին: … Ես զգացել եմ, որ երբեք հավատքի և անձնական արդարակեցության ավելի մեծ կարիք չի եղել: Երբեք ամուր ընտանիքների և տների ավելի մեծ կարիք չի եղել»:

Քույրերը կարող են օգնել ստեղծել ամուր տներ և ընտանիքներ, եթե նրանք գործեն ըստ անձնական հայտնության: «Անձնական հայտնությանը արժանանալու, այն ստանալու և ըստ դրա գործելու ունակությունը այն եզակի ամենակարևոր ունակությունն է, որը կարող է ձեռք բերվել այս կյանքում», - շարունակում է Քույր Բեքը: «Տիրոջ Հոգուն արժանանալու համար պետք է փափագել Հոգին և ունենալ որոշակի չափի արժանավորություն: Պատվիրանները պահելը, ապաշխարությունը և մկրտության ժամանակ կապած ուխտերի նորոգումը, շնորհում է Տիրոջ Հոգին միշտ մեզ հետ ունենալու օրհնությունը: Տաճարային ուխտեր կապելն ու պահելը ևս հոգևոր ուժ և զորություն են ավելացնում կնոջ կյանքում: Դժվար հարցերի շատ պատասխաններ են ստացվում սուրբ գրություններն ընթերցելիս, քանի որ սուրբ գրությունները նպաստում են հայտնության: … Ամենօրյա աղոթքը ևս կարևոր է Տիրոջ Հոգին մեզ հետ ունենալու համար»:1

Մենք նաև ամրացնում ենք մեր ընտանիքի անդամների հոգևոր հատկանիշները, երբ օգնում ենք նրանց հասկանալ Երկնային Հոր հավերժական ծրագիրը: «Ի՞նչ կարող ենք մենք անել, որպեսզի հոգևոր առումով ավելի լավ պատրաստենք մեր երեխաներին իրենց հավերժական դերերին», - հարցնում է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդը: «Հավանաբար ամենաընդգրկող պատասխանը հետևյալն է՝ Սովորեցնել նրանց, թե ինչպես ապրել ավետարանի սկզբունքներով»: Այս ուսուցումը գալիս է ամենօրյա աղոթքների, սուրբ գրությունների ուսումնասիրության և ընտանիքով ճաշելու ժամերին զրուցելու միջոցով, ինչպես նաև շաբաթական ընտանեկան երեկոների և Եկեղեցի հաճախելու միջոցով: Երեց Բալլարդը բացատրում է. «Մենք պատրաստվում ենք ամեն օր, հենց հիմա, հավերժական կյանքին: Եթե մենք չենք պատրաստվում հավերժական կյանքին, ապա մենք պատրաստվում ենք որևէ ցածր բանի, հավանաբար որևէ շատ ցածր բանի համար»:2

Սուրբ գրություններից

Առակաց ԻԲ.6, Ա Հովհաննես Գ.22, Վարդապետություն և Ուխտեր 11.13–14, 19.38, 68.25

Մեր պատմությունից

Մարգարե Ջոզեֆ Սմիթը՝ 1842թ. ապրիլի Սփոփող Միության ժողովի ժամանակ սովորեցրել է քույրերին, որ նրանք ունեն հանդիսավոր պարտավորություն` փնտրել իրենց անձնական փրկությունը: Նա ասել է. «[Իմ] հրահանգներից հետո դուք պատասխանատու կլինեք ձեր մեղքերի համար, դա ցանկալի պատիվ է, որ դուք այնպես քայլեք մեր երկնային Հոր առջև, որպեսզի փրկեք ինքներդ ձեզ, մենք բոլորս պատասխանատու ենք Աստծո առաջ նրա համար, թե ինչպես ենք կատարելագործում այն լույսն ու իմաստությունը, որոնք տրված են մեզ մեր Տիրոջ կողմից, որպեսզի կարողանանք փրկել ինքներս մեզ»:3 Նա ուսուցանեց նրանց լինել արդար անհատներ, դառնալ սուրբ ժողովուրդ և պատրաստվել տաճարային արարողություններին և ուխտերին:

Հղումներ

  1. Ջուլի Բ. Բեք, «Եվ աղախինների վրա էլ պիտի թափեմ այն օրերը իմ հոգին», Լիահոնա, Մայիս 2010, 10, 11:

  2. M. Russell Ballard, “Spiritual Development,” Ensign, Nov. 1978, 65, 66.

  3. Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 379:

Ի՞նչ կարող եմ ես անել:

  1. Ինչպե՞ս ես կարող եմ օգնել իմ քույրերին մեծացնել հոգևոր ինքնավստահությունը:

  2. Ինչպե՞ս ես կարող եմ մեծացնել Սուրբ Հոգուն ճանաչելու և արձագանքելու իմ կարողությունը:

Նկարները՝ Վելդեն Ս. Անդերսենի կողմից