Երեխաներ
Ես կարող եմ պատասխաններ գտնել գերագույն համաժողովի միջոցով
Նախագահ Ուխդորֆը սովորեցնում է, որ եթե դուք մտածում եք որոշ հարցերի շուրջ գերագույն համաժողովից առաջ, Տերը կարող է գերագույն համաժողովի ժամանակ խոսել ձեզ հետ Իր մարգարեների և առաքյալների միջոցով:
-
Ընտանիքով կամ դասարանով քննարկեք, թե ինչ սովորելու կարիք ունեք՝ անհատապես: (Օրինակ` Ինչպե՞ս ամրացնեմ իմ վկայությունը: Ինչպե՞ս լուծեմ իմ խնդիրները դպրոցում): Թղթի մի կտորի վրա կամ ձեր օրագրում գրի առեք ձեր հարցերը:
-
Համաժողովին նախորդող շաբաթների ընթացքում դուք կարող եք մտածել և աղոթել այս հարցերի վերաբերյալ:
-
Համաժողովի ընթացքում ուշադիր լսեք (դա կարող է օգնել գրառումներ կատարել): Այնուհետև գրեք, թե ինչպես Տերը, Եկեղեցու ղեկավարների միջոցով, պատասխանեց ձեր հարցերին:
-
Մեկ այլ թերթիկի վրա դուք կարող եք նկարել նկար, որտեղ անում եք այն, ինչ սովորել եք: