2011
Եկեք տաճար և խնդրեք ձեր օրհնությունները
Հուլիս 2011


Այցելող ուսուցիչների ուղերձ, հուլիս 2011

Եկեք տաճար և խնդրեք ձեր օրհնությունները

Ուսումնասիրեք այս նյութը և, ինչպես հարմար է, քննարկեք այն քույրերի հետ, ում այցելում եք: Օգտագործեք հարցերը, որոնք կօգնեն ձեզ ամրացնել ձեր քույրերին և դարձնել Սփոփող Միությունը ձեր իսկ կյանքի ակտիվ մասը:

Հավատք • Ընտանիք • Սփոփանք

Քույրեր, մենք մեծապես օրհնված ենք: Փրկիչը այս Եկեղեցու գլուխն է: Մենք առաջնորդվում ենք ապրող մարգարեների կողմից: Մենք ունենք սուրբ գրությունները: Եվ մենք աշխարհով մեկ ունենք բազմաթիվ սուրբ տաճարներ, որտեղ մենք կարող ենք ստանալ անհրաժեշտ արարողություններ, որոնք մեզ կօգնեն վերադառնալ մեր Երկնային Հոր մոտ:

Նախ մենք գնում ենք տաճար մեզ համար: «Տաճարի հիմնական նպատակն է, - բացատրել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը, - տալ անհրաժեշտ արարողությունները սելեստիալ արքայություն մեր վեհացման համար: Տաճարի ծեսերը տանում են մեզ դեպի մեր Փրկիչը և տալիս են մեզ այն օրհնությունները, որ մատչելի են Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Տաճարները ուսում ստանալու ամենամեծ համալսարաններն են, որ հայտնի են մարդուն, որոնք մեզ գիտելիք և իմաստություն են տալիս աշխարհի Արարման մասին: Օժտման հրահանգները մեզ առաջնորդություն են տալիս այն մասին, թե ինչպես մենք պետք է ապրենք մեր մահկանացու կյանքը:… Ծեսը բաղկացած է մի խումբ հրահանգներից, թե ինչպես մենք պետք է ապրենք, և ուխտերից, որոնք մենք պետք է կապենք Փրկչին հետևելով արդարակյաց ապրելու համար»:1

Բայց մեր տաճարային ծառայությունն այդքանով չի սահմանափակվում: Նախագահ Բոյդ Ք. Փաքերը` Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահը, սովորեցրել է. «Գործելով որպես փոխանորդ որևէ մեկի համար, ով անցել է վարագույրի մյուս կողմը, դուք ձեր առջև կունենաք ուխտերի վերանայումը, որոնք դուք կապել էիք: Դուք ձեր մտքում ցայտուն կերպով կունենաք հոգևոր մեծ օրհնություններ, որոնք կապված են Տիրոջ տան հետ: Ուխտերի և արարողությունների կենտրոնում օրհնություններն են, որոնք դուք կարող եք խնդրել սուրբ տաճարում»:2

Եկեք տաճար և այնուհետև կրկին եկեք: Տաճարային ուխտեր կապելն ու պահելը մեզ կպահի բոլոր օրհնություններից մեծագույնի` հավերժական կյանքի ճանապարհին:

Բարբարա Թոմփսոն, Սփոփող Միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդական:

Սուրբ գրություններից

Եսայիա Բ.3, Ա Կորնթացիս ԺԱ.11, Հայտնություն Զ.13–15, Վարդապետություն և Ուխտեր 109

Մեր պատմությունից

Մարգարե Ջոզեֆ Սմիթը հաճախ էր խոսք ուղղում Սփոփող Միության քույրերին նրանց ժողովների ժամանակ: Նավուի տաճարի կառուցման ժամանակ Մարգարեն հրահանգներ տվեց քույրերին վարդապետության վերաբերյալ` նախապատրաստելով նրանց ստանալու ավելի շատ գիտելիք տաճարային արարողությունների միջոցով: 1842թ. նա ասաց Մերսի Ֆիլդինգ Թոմսոնին, որ օժտումը «քեզ դուրս կբերի խավարից դեպի սքանչելի լույս»:3

Մոտավորապես 6000 Վերջին Օրերի Սրբեր ստացան տաճարային արարողություններ Նավուից դուրս գալուց առաջ: Նախագահ Բրիգամ Յանգն (1801–77) ասել է. «Այնպիսին էր սրբերի դրսևորած հուզմունքը տաճարային օրհնություններ ստանալու վերաբերյալ, և այնպիսին էր հուզմունքը մեր կողմից նրանց ծառայելու համար, որ ես իմ անձը ամբողջովին տվել էի գիշեր ու ցերեկ Տաճարում Տիրոջ գործին, չքնելով ավելի, քան միջին հաշվով օրական չորս ժամ, և տուն գնալով շաբաթական մեկ անգամ»:4 Տաճարային ուխտերի ուժն ու զորությունը վստահություն ներշնչեցին Սրբերին` մինչ նրանք թողեցին իրենց քաղաքը և տաճարը դեպի անհայտը ճամփորդելու համար:

Հղումներ

  1. Ռոբերտ Դ. Հեյլս, «Տաճարի օրհնությունները», Լիահոնա, հոկտեմբեր 2009, 14 :

  2. Boyd K. Packer, The Holy Temple (1980), 170, 171.

  3. Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 441:

  4. Teachings of Presidents of the Church: Brigham Young (1997), 299.

Ի՞նչ կարող եմ ես անել:

  1. Ի՞նչ փորձառություն ես կկիսեմ նրանց հետ, ում այցելում եմ, որպեսզի ամրացնեմ «տաճար այցելելու» նրանց վճռականությունը:

  2. Ինչպե՞ս կարող եմ արժանի լինել տաճարային օրհնություններին: