2011
Այն ամենը, ինչ ես կարող եմ տալ
Հուլիս 2011


Երիտասարդներ

Այն ամենը, ինչ ես կարող եմ տալ

Ինձ անհանգստացնում էր այն հարցը, թե ինչպես էի ես վճարելու այն բաների համար, ինչ ես ցանկանում էի անել ամառվա ընթացքում` դասեր, գործնական հանդիպումներ, ամառային ճամբարներ և այսպես շարունակ: Ես կարծում էի, որ կսկսեի լաց լինել: Այնուհետև ես հիշեցի այն ամենը, ինչ սովորել էի Տիրոջը վստահելու և հավատալու վերաբերյալ: Ես որոշեցի հանձնել իրավիճակը Տիրոջ ձեռքը և վստահել, որ եթե դա լիներ Իր կամքը, Նա ճանապարհ կպատրաստեր:

Դրանից հետո ոչ շատ ժամանակ անց իմ մայրը գտավ մի չկանխիկացված վճարագիր, որը ստացել էի ավելի վաղ այդ տարի կատարած աշխատանքի դիմաց, և հենց հաջորդ օրը ես նամակով ստացա մի փոքր դրամական պարգև` մրցման ժամանակ երկրորդ տեղը գրավելու համար: Սա մեծ վկայություն էր ինձ համար, որ Աստված իրոք ապրում է, որ Նա սիրում և հոգում է ինձ համար և որ Նա կապահովի իմ կարիքները:

Ես անչափ լցված էի երախտագիտությամբ և սիրով իմ Երկնային Հոր և Փրկչի հանդեպ: Ես չափազանց ուրախ էի: Ես փափագում էի ցույց տալ, թե որքան շնորհակալ էի, փառաբանել Աստծուն լավագույն ձևով, որ ես կարող էի և կիսվել այդ զգացմունքով: Ուրիշները սա արել են երգ հորինելով, բանաստեղծություն գրելով կամ նկար նկարելով, բայց ես ինձ անհամապատասխան էի զգում դրանցից ցանկացածն անելու մեջ: Ես հասկացա, որ միակ բանը, որ ես կարող էի տալ, որը կհամապատասխաներ փառաբանմանը, կլիներ իմ կյանքը` լինելու «օրինակ հաւատացեալներին» (Ա Տիմոթեոս Դ.12), տալու իմ կյանքը Քրիստոսին: Դա այն ամենն է ,ինչ Նա խնդրում է, և դա այն ամենն է, ինչ ես կարող եմ տալ: