2011
Քահանայության ներքո և Քահանայության օրինակով
Մարտ 2011


Այցելող ուսուցիչների ուղերձ, մարտ 2011

Քահանայության ներքո և Քահանայության օրինակով

Ուսումնասիրեք այս նյութը և, ինչպես հարմար է, քննարկեք այն քույրերի հետ, ում այցելում եք: Օգտագործեք հարցերը, որոնք կօգնեն ձեզ ամրացնել ձեր քույրերին և դարձնել Սփոփող Միությունը ձեր իսկ կյանքի ակտիվ մասը:

Նկար
Relief Society seal

Հավատք • Ընտանիք • Սփոփանք

Իմ սիրելի քույրեր, որքան օրհնված ենք մենք: Մենք ոչ միայն Եկեղեցու անդամներ ենք, այլ նաև Սփոփող Միության՝ «Տիրոջ կազմակերպության կանանց համար»1 անդամներ: Սփոփող Միությունը Իր դուստրերի հանդեպ Աստծո սիրո ապացույցն է:

Ձեր սիրտը չի՞ հրճվում, երբ դուք հիշում եք այս միության ոգևորիչ սկզբնավորումը: 1842թ. մարտի 17-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթը կազմավորեց քույրերին «քահանայության ներքո՝ քահանայության օրինակով»:2

«Քահանայության ներքո» կազմավորվելը քույրերին տվեց իշխանություն և նպատակաուղղվածություն: Էլիզա Ռ. Սնոուն՝ Սփոփող Միության երկրորդ գերագույն նախագահը, սովորեցրել է, որ Սփոփող Միությունը «չի կարող գոյատևել առանց Քահանայության, ելնելով այն փաստից, որ այն ստանում է իր ողջ իշխանությունն ու ազդեցությունը այդ աղբյուրից»:3 Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսը բացատրել է. «Սփոփող Միության պաշտոնյաների և ուսուցիչների կողմից գործադրված իշխանությունն … այն իշխանությունն էր, որը նրանք պետք է ստանային Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հետ նրանց կազմակերպչական կապերի և քահանայության ղեկավարների կողմից նրանց անհատական ձեռնադրման միջոցով, ում կողմից և նրանք կանչվել էին»:4

«Քահանայության օրինակով» կազմավորվելը քույրերին տվեց սրբազան պարտավորություններ: Ջուլի Բ. Բեքը՝ Սփոփող Միության գերագույն նախագահը, բացատրել է. «Մենք աշխատում ենք քահանայության ձևով, ինչը նշանակում է, որ մենք փնտրում և ստանում ենք հայտնություն և գործում ենք ըստ դրա, որոշումներ ենք կայացնում խորհուրդներում և հոգ ենք տանում անձանց համար մեկ առ մեկ: Մերն է քահանայության նպատակը՝ պատրաստվել հավերժական կյանքի օրհնություններին, կապելով և պահելով ուխտերը: Հետևաբար, քահանայություն կրող մեր եղբայրների նման, մենք կատարում ենք փրկության, ծառայության և սուրբ մարդ դառնալու աշխատանքը»:5

Բարբարա Թոմփսոն, Սփոփող Միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդական:

Սուրբ գրություններից

Կորնթացիս ԺԱ.11, Վարդապետություն և Ուխտեր 25.3, 121.36–46

Մեր պատմությունից

Նավուի Տաճարի կառուցման ընթացքում մի խումբ քույրեր ցանկացան միավորվել և օգնել շինարարական աշխատանքներին: Էլիզա Ռ. Սնոուն ուրվագծեց այս նոր խմբի կանոնադրությունը: Երբ նա ցույց տվեց դա Մարգարե Ջոզեֆին, նա պատասխանեց. «Ասեք քույրերին՝ նրանց զոհաբերությունն ընդունվում է Տիրոջ կողմից, և նա ավելի լավ բան ունի նրանց համար: … Ես կկազմակերպեմ կանանց քահանայության ներքո՝ քահանայության օրինակով»:6 Կարճ ժամանակ անց Մարգարեն ասաց նոր կազմակերպված Սփոփող Միությանը. «Այժմ ես պտտում եմ բանալին ձեզ համար Աստծո անունով, և այս Միությունը պիտի ցնծա, և գիտելիքն ու խելամտությունը պիտի վար հոսի այս ժամանակից ի վեր»:7 Այս քույրերից ակնկալվում էր սրբության նոր աստիճանի բարձրանալ և պատրաստվել քահանայության ծեսերին, որոնք շուտով պիտի կատարվեին տաճարում:

ՀՂՈՒՄՆԵՐ

  1. Spencer W. Kimball, “Relief Society—Its Promise and Potential,” Ensign, Mar. 1976, 4.

  2. Joseph Smith, quoted in Sarah Granger Kimball, “Auto-biography,” Woman’s Exponent, Sept. 1, 1883, 51.

  3. Eliza R. Snow, “Female Relief Society,” Deseret News, Apr. 22, 1868, 81.

  4. Dallin H. Oaks, “The Relief Society and the Church,” Ensign, May 1992, 36.

  5. Ջուլի Բ. Բեք, «Սփոփող Միություն. Սուրբ Աշխատանք», Լիահոնա, Նոյեմբեր 2009, 110:

  6. Joseph Smith, quoted in Kimball, “Auto-biography,” 51.

  7. Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 451:

Ի՞նչ կարող եմ ես անել

  1. Ինչպե՞ս ես կարող եմ օգնել քույրերին, որոնց ես այցելում եմ, վայելել Սփոփող Միության սուրբ աշխատանքի օրհնությունները:

  2. Ի՞նչ կանեմ ես այս ամիս անձնական վկայություն ստանալու իմ ունակությունը մեծացնելու համար: