2011
Շան կծածի լավ կողմը
Մարտ 2011


Երիտասարդներ

Շան կծածի լավ կողմը

2009թ. ամռանը իմ ընկերոջ շունը կծել էր իմ երեսը: Դժախտաբար, իմ շրթունքը վնասվել էր, և ես կարեր դնելու կարիք ունեցա:

Վնասվածքի պատճառով ես շատ էի վհատվել: Ես թույլ տվեցի ձախորդությանը կլանել իմ միտքը, և ինձ թվում էր, կարծես իմ ամբողջ կյանքը խորտակված էր: Ես շատ էի սրտնեղում իմ շրթունքի պատճառով և ընդհանրապես չէի ուզում դուրս գալ հասարակության մեջ: Իմ մտքում դաշնամուրի, վոլեյբոլի, եկեղեցու, լողի և դպրոցի իմ ծրագրերը խափանվել էին վնասվածքիս պատճառով:

Բայց երբ ես աղոթում էի, ստանում քահանայության օրհնություն, խոսում իմ ծնողների հետ կամ երբ ինձ այցելում էին ընտանիքիս անդամներն ու ընկերներս, իմ տրամադրությունը բարձրանում էր և ես ուրախության զգացում էի ունենում վհատության այդ պահին:

Այս փորձառությունն օգնեց ինձ վճռականություն ձեռք բերել և ես սովորեցի ուշադրություն չդարձնել այն բանի վրա, թե ինչ էին ուրիշները մտածում իմ մասին: Ես նաև օրհնված էի, որովհետև իմ վնասվածքն օգնեց ինձ գիտակցել, որ ես պիտի ավելի քիչ մտածեի իմ մասին և սկսեի ավելի շատ հոգալ ուրիշների համար: Իմ հոգին մեծապես ամրացավ այս ժամանակահատվածում:

Ես սովորեցի, որ ձախորդությունը մեզ համար Երկնային Հոր ծրագրի մի մասն է: Եթե մենք բարին ենք փնտրում և ոչ թե չարը, մենք կարող ենք հաղթահարել ձախորդությունը, ավելի լավ մարդ դառնալ և թույլ տալ, որ փորձառությունը ամրացնի մեր վկայությունը: