2011
Իմ կյանքի բազում միսիոներները
Փետրվար 2011


Երիտասարդներ

Իմ կյանքի բազում միսիոներները

Առաջին կիրակին, երբ ես միսիոներների հետ այցելեցի եկեղեցի, ես նկատեցի մարդկանց, որոնց հետ ես մեծացել էի և որոնց ճանաչում էի դեռ համայնքից: Ես տեսա իմ դպրոցական լավագույն ընկերներից մեկին, տարրական և ավագ դպրոցի քարտուղարներին, մի աղջկա, ում անցյալում առանձնապես լավ չէի վերաբերվում, և նույնիսկ մի երիտասարդի, ում մի ժամանակ սիրահարված էի:

Այս անձնավորություններից յուրաքանչյուրը տևական ազդեցություն ունեցավ ինձ վրա: Իմ լավագույն ընկերը երիտասարդ կին էր, որն ուներ մեծ ազնվություն, և նրա պատճառով ես շարունակեցի հետաքրքրվել Եկեղեցով: Քարտուղարները, որոնք հիշեցին ինձ դպրոցից, օգնեցին ինձ իմանալ, որ ես կարևոր եմ: Ես սովորեցի աստվածային սիրո և գթության մասին երիտասարդ կնոջից, ով գրկաբաց ընդունեց ինձ՝ անտեսելով իմ նրա հանդեմ ոչ այնքան բարի վերաբերմունքն անցյալում: Երիտասարդը, ում սիրել էի պատանեկության տարիներին, հրաշալի օրինակ եղավ ինձ համար, ես նկատում էի նրա լույսը և ուզում էի նրա կողքին լինել:

Այս փորձառությունները օգնեցին ինձ սովորել, նույնիսկ միսիոներների հետ իմ առաջին ծանոթությունից առաջ, որ Երկնային Հայրը պատրաստել էր ինձ ավետարանն ընդունելուն այն մարդկանց միջոցով, ովքեր իմ շուրջն էին: Այդ ժամանակ ես սովորեցի, որ փոքր բաները, որ մենք անում ենք, կարող են մեծ ազդեցություն ունենալ:Ամենակարևորը, ես սովորեցի, որ միսիոներական աշխատանքը սկսվում է ինձնից:

Տպել