2011
Որքան մեծ կլինի ձեր ուրախությունը
Փետրվար 2011


Առաջին Նախագահության Ուղերձ, փետրվար 2011

Որքան մեծ կլինի ձեր ուրախությունը

Կյանքում քիչ ուրախություններ կան, որ ավելի քաղցր ու ավելի տևական են, քան իմանալը, որ դուք օգնել եք հասցնել Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը ուրիշների սրտերին: Եկեղեցու յուրաքանչյուր անդամ հնարավորություն ունի ունենալու այդ ուրախությունը: Երբ մենք մկրտվում ենք, մենք խոստանում ենք «կանգնելու որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում, որ [մենք] կարող է լինենք, նույնիսկ մինչև մահ, որպեսզի [մենք] կարողանանք փրկագնվել Աստծո կողմից և համարվենք նրանց հետ, ովքեր պատկանում են առաջին հարությանը, որպեսզի [մենք] կարողանանք հավերժական կյանք ունենալ» (Մոսիա 18.9):

Բոլոր անդամները ընդունում են Հիսուս Քրիստոսի ավետարանը աշխարհին հասցնելու Եկեղեցուն տրված պատասխանատվության մի մասը՝ որտեղ և որքան էլ նրանք ապրելու լինեն: Տերը սա պարզ ասում է. «Ահա, ես ուղարկել էի ձեզ՝ վկայելու և զգուշացնելու մարդկանց, և ամեն մարդ, ով զգուշացվել է, պետք է զգուշացնի իր մերձավորին» (ՎևՈՒ 88.81): Լիաժամկետ միսիոներները զորություն ունեն սովորեցնելու նրանց, ովքեր դեռ Եկեղեցու անդամ չեն: Եկեղեցու անդամները զորություն ունեն գտնել նրանց, ում Տերը պատրաստել է միսիոներների կողմից ուսուցանվելու համար:

Մենք պետք է հավատք ցուցաբերենք առ այն, որ Տերը պատրաստել է մեր շուրջը գտնվող մարդկանց ուսուցանվելու: Նա գիտի նրանց և թե երբ են նրանք պատրաստ, և Սուրբ Հոգու զորությամբ Նա կարող է առաջնորդել մեզ նրանց մոտ և բառեր տալ մեզ` նրանց ուսուցանվելու հրավիրելու համար: Խոստումը, որը Տերը տվել էր մի միսիոների 1832թ. նաև խոստում է, որը Նա տվել է մեզ կապված մեր պարտավորության հետ՝ գտնել մարդկանց, որոնք պատրաստ են միսիոներների կողմից ուսուցանվելու. «Եվ ես նրա վրա կուղարկեմ Մխիթարիչին, որը նրան կսովորեցնի ճշմարտությունը և այն ճանապարհը, որով նա պետք է գնա. Եվ որքան որ նա հավատարիմ կլինի, ես կրկին կպսակեմ նրան որաներով» (ՎևՈՒ 79.2–3):

Եվ հավատարիմ միսիոներին տրված մեծ ուրախության խոստումը նույնպես մերն է, եթե մենք հավատարիմ անդամներ ենք, ովքեր տալիս են իրենց սիրտը միսիոներական աշխատանքին.

«Եվ արդ, եթե ձեր ուրախությունը մեծ կլինի մեկ հոգու հետ, որին դուք բերել եք ինձ մոտ՝ իմ Հոր արքայություն, որքա՜ն մեծ կլինի ձեր ուրախությունը, եթե դուք շատ հոգիներ բերեք ինձ մոտ:

Ահա, դուք ունեք ձեր առաջ իմ ավետարանը և իմ վեմը և իմ փրկությունը:

Խնդրեք Հորը՝ իմ անունով, հավատքով հավատալով, որ պիտի ստանաք, և դուք կունենաք Սուրբ Հոգին, որը ցույց է տալիս բոլոր բաները, որոնք նպատակահարմար են մարդկանց զավակների համար» (ՎևՈՒ 18.16–18):

Ի հավելումն այն բանի, որ Սուրբ Հոգին օգնում է մեզ իմանալ, թե ովքեր են պատրաստ ուսուցանվելու, և հրավիրում է նրանց, Տերը կանչել և պատրաստել է ղեկավարների՝ մեզ առաջնորդելու համար: Փետրվարի 28, 2002թ. նամակում Առաջին Նախագահությունը միսիոներական աշխատանքի համար մեծ պատասխանատվություն դրեց եպիսկոպոսների և ծխերի վրա:1 Ծխի կամ ճյուղի խորհրդականի օգնությամբ քահանայության գործադիր հանձնաժողովը միսիոներական ծրագիր է մշակում անդամների համար: Այդ ծրագիրը խորհուրդներ է պարունակում, թե ինչպես անդամները կարող են գտնել նրանց, ովքեր պատրաստ են ուսուցանվելու միսիոներների կողմից: Կա մի անձ, որը կոչվում է ծխի կամ ճյուղի միսիայի ղեկավար: Այդ միսիայի ղեկավարը սերտ կապի մեջ է լիաժմկետ միսիոներների և նրանց լսողների միջև:

Բազում միջոցներ կան, որոնցով դուք կարող եք լավագույնս իրականացնել ձեր անձնական պարտավորությունը՝ օգնել գտնել մարդկանց, որոնց միսիոներները կսովորեցնեն: Ամենապարզ միջոցը կլինի լավագույնը:

Աղոթեք Սուրբ Հոգու կողմից առաջնորդվելու համար: Խոսեք տեղային ղեկավարների և միսիոներների հետ՝ նրանցից խորհուրդներ հարցնելով և խոստանալով նրանց ձեր օգնությունը: Խրախուսեք նրանց, ովքեր ձեզ հետ ներգրավված են այս աշխատանքի մեջ: Եվ վկա եղեք բոլոր ժամանակներում ձեր խոսքով և գործով, որ Հիսուսը Քրիստոսն է, և որ Աստված պատասխանում է աղոթքներին:

Ես վկայում եմ, որ Սուրբ Հոգին կառաջնորդի ձեզ դեպի նրանց, ովքեր փնտրում են ճշմարտությունը, եթե դուք աղոթեք և աշխատեք այդ առաջնորդության համար: Եվ ես իմ փորձով գիտեմ, որ այդ ուրախությունը տևական կլինի նրանց հետ, ովքեր ընտրում են ընդունել ավետարանը իրենց սրտերում և այնուհետև համբերում են հավատքով:

Հղումներ

  1. Տես «Եկեղեցու նորությունները. Հատուկ Ուշադրություն Դարձնել Ծխի կամ Ճյուղի Միսիոներական Աշխատանքին», Լիահոնա, Օգոստոս 2002,4

Ուսուցանում այս ուղերձից

  • Ուսուցում` չկա ավելի մեծ կոչում սովորեցնում է մեզ քաջալերել նրանց, ում մենք ուսուցանում ենք, նպատակներ դնել, որոնք կօգնեն նրանց ապրել իրենց սովորած սկզբունքներով (տես էջ 159): Ընտանիքի հետ կիսվեք միսիոներական աշխատանքի օրհնություններով, որոնք նշվում են Նախագահ Այրինգի կողմից և, եթե այդպես հուշվի ձեզ, հրավիրեք ընտանիքին ավետարանով կիսվելու նպատակներ դնել:

  • Ընտանիքի հետ միասին մտածեք ավետարանով կիսվելու նոր ճանապարհներ գտնելու ուղղությամբ, հիշելով նախագահ Այրինգի խորհուրդը, որ «ամենապարզ ճանապարհը լավագույնը կլինի»: Նոր ճանապարհներ գտնելու համար տես Ուսուցում` չկա ավելի մեծ կոչում, էջ 160: