Ինստիտուտ
4 Արթուն եղիր


«Արթուն եղիր», գլուխ 4, Սրբեր. Հիսուս Քրիստոսի Եկեղեցու պատմությունը վերջին օրերում, Հատոր 1, Ճշմարտության դրոշը, 1815–1846 (2018)

Գլուխ 4․ «Արթուն եղիր»

ԳԼՈՒԽ 4

Արթուն եղիր

Նկար
Սնդուկ

Քսանմեկամյա Էմմա Հեյլսը առաջին անգամ լսեց Ջոզեֆ Սմիթի մասին, երբ 1825 թ. աշնանը նա եկել էր Ջոսիա Սթոուելի հետ աշխատելու: Ջոսիան աշխատանքի էր վերցրել երիտասարդ Ջոզեֆին ու նրա հորը, որպեսզի օգնեն նրան թաքցված գանձեր գտնել իր սեփական հողի վրա:1 Տեղի ավանդապատումները պնդում էին, որ մի խումբ հետազոտողներ հարյուր տարի առաջ այդ տարածքում արծաթի հանք են գտել և թաքցրել են գանձերը։ Իմանալով, որ Ջոզեֆը տեսանողի քարերն օգտագործելու պարգև ունի, Ջոսիան նրան առաջարկեց լավ աշխատավարձ և բաժին գտնված գանձերից, եթե նա օգներ որոնման գործում։2

Էմմայի հայրը՝ Իսահակը, աջակցում էր այդ ձեռնարկմանը։ Երբ Ջոզեֆն ու իր հայրը եկան Հարմոնիում (Պենսիլվանիա) գտնվող Սթոուվելի ագարակը՝ մի գյուղ, որը գտնվում էր Պալմիրայից մոտ 240 կմ հեռավորության վրա, Իսահակը վկա եղավ նրանց պայմանագրի ստորագրմանը: Նա նաև թույլ տվեց, որ աշխատողները բնակվեն իր տանը։3

Դրանից հետո էր, որ Էմման հանդիպեց Ջոզեֆին։ Նա Էմմայից երիտասարդ էր, հասակը վեց ոտնաչափ (1.8 մետր) և նման էր ծանր աշխատանքի սովոր մարդու: Նա ուներ կապույտ աչքեր, սպիտակամաշկ էր ու քայլում էր մի փոքր կաղալով։ Նրա խոսքերը անհարթ էին ու երբեմն չափից շատ բառեր էր գործածում իր մտքերը արտահայտելու համար, սակայն խոսելիս մտավոր բարձր կարողություն էր դրսևորում։ Նա և իր հայրը լավ մարդիկ էին, որ նախընտրում էին անձնական երկրպագությունը և չէին հաճախում այն եկեղեցին, որտեղ երկրպագում էին Էմման ու նրա ընտանիքը։4

Ե՛վ Ջոզեֆը, և՛ Էմման սիրում էին դրսում լինել։ Մանկությունից ի վեր Էմման սիրում էր ձիավարել ու կանոեով թիավարել իրենց տան մոտի գետում։ Ջոզեֆը հմուտ ձիավոր չէր, բայց գերազանց էր ըմբշամարտում ու գնդակով խաղերում: Նա անկաշկանդ շփվում էր ու հեշտ ժպտում, հաճախ էր անեկդոտներ կամ հումորային պատմություններ պատմում: Էմման ավելի զսպված էր, բայց սիրում էր լավ կատակներ ու կարող էր զրուցել ցանկացած թեմայով: Նա սիրում էր նաև կարդալ ու երգել։5

Շաբաթներ անց Էմման սկսել էր ավելի լավ ճանաչել Ջոզեֆին, իսկ նրա ծնողներին սկսել էր անհանգստացնել նրանց հարաբերությունները։ Ջոզեֆը աղքատ գյուղացի էր՝ մեկ այլ նահանգից, և նրանք հույս ունեին, որ իրենց դուստրը կկորցնի նրա հանդեպ հետաքրքրությունը ու կամուսնանա իրենց տարածքի հաջողակ ընտանիքներից մեկում։ Բացի այդ, Էմմայի հայրը հոգնել էր գանձերի որոնումից ու կասկածանքով էր վերաբերվում այդ գործում ունեցած Ջոզեֆի դերին: Իսահակ Հեյլի համար կարծես նշանակություն չուներ, որ Ջոզեֆը Ջոսիա Սթոուելին համոզում էր դադարեցնել աշխատանքները, երբ պարզ դարձավ, որ որոնումներն ապարդյուն են։6

Էմման Ջոզեֆին համակրում էր ավելի շատ, քան իր ճանաչած որևէ տղամարդու և չէր դադարում նրա հետ ժամանակ անցկացնել: Երբ, ի վերջո, Ջոզեֆը համոզեց Ջոսիային դադարեցնել արծաթի որոնումները, նա մնաց Հարմոնիում, որպեսզի աշխատի Ջոսիայի ագարակում: Ժամանակ առ ժամանակ նա աշխատում էր նաև Ջոզեֆ և Պոլի Նայթերի՝ այդ տարածքի մեկ այլ ագարակատեր ընտանիքի համար։ Աշխատանքից ազատ ժամանակ նա այցելում էր Էմմային։7


Շուտով Ջոզեֆի ու նրա տեսանողի քարի թեման բամբասանքի առարկա դարձավ Հարմոնիում։ Քաղաքի հին մարդկանցից ոմանք հավատում էին տեսանողներին, բայց նրանց երեխաներից ու թոռներից շատերը չէին հավատում: Ջոսիայի եղբորորդին, պնդելով, որ Ջոզեֆը խաբել է իր հորեղբորը, երիտասարդին դատի տվեց՝ նրան մեղադրելով խարդախության մեջ:

Կանգնելով տեղական դատավորի առաջ՝ Ջոզեֆը բացատրեց, թե ինչպես է ինքը գտել քարը։ Ջոզեֆ ավագը վկայեց, որ նա շարունակ խնդրել է Աստծուն, որ Իր կամքը հայտնի դարձնի Ջոզեֆի՝ որպես տեսանողի զարմանալի պարգևի վերաբերյալ։ Ի վերջո, Ջոսիան կանգնեց դատարանի առջև և հայտարարեց, որ Ջոզեֆն իրեն չի խաբել։

«Ես ճի՞շտ եմ հասկանում, – ասաց դատավորը, – որ դուք հավատում եք, որ մեղադրյալը կարողանում է տեսնել այդ քարի օգնությամբ»։

«Ո՛չ թե հավատում եմ, – պնդեց Ջոսիան։ – Այլ գիտե՛մ, որ դա իրականություն է»։

Ջոսիան հարգված մարդ էր համայնքում, և մարդիկ ընդունում էին նրա խոսքը։ Ի վերջո, գործի լսումը ոչ մի փաստ չգտավ, որ Ջոզեֆը խաբել է Ջոսիային, այնպես որ դատավորը հանեց մեղադրանքը։8

1826թ. սեպտեմբերին Ջոզեֆը վերադարձավ բլուր թիթեղների համար, սակայն Մորոնին ասաց, որ նա դեռ պատրաստ չէ: «Դուրս եկ փող որոնողների շրջապատից», ասաց հրեշտակը: Նրանց մեջ ամբարիշտ մարդիկ կան:9 Մորոնին ևս մեկ տարի տվեց նրան, որպեսզի սովորի Աստծո կամքի ուղղությամբ քայլել։ Եթե չկարողանար, թիթեղները նրան երբեք չէին վստահի:

Հրեշտակը նաև ասաց նրան, որ մյուս անգամ գալիս ևս մեկ հոգու բերի իր հետ։ Դա նույն պայմանն էր, որ Ջոզեֆից պահանջվել էր առաջին անգամ բլուր այցելելիս։ Սակայն, քանի որ Ալվինը մահացել էր, Ջոզեֆը շփոթված էր։

«Ո՞վ կլինի այդ ճիշտ անձնավորությունը», հարցրեց նա։

«Քեզ հայտնի կդարձվի», ասաց Մորոնին։

Ջոզեֆը Տիրոջ կամքը փնտրեց իր տեսանողի քարի միջոցով։ Նա իմացավ, որ ճիշտ անձնավորությունը Էմման է։10


Ջոզեֆը հենց առաջին հանդիպումից հավանել էր Էմմային։ Ալվինի նման Էմման մի անձնավորություն էր, ով կարող էր օգնել իրեն դառնալ Տիրոջ ուզած մարդը, որպեսզի առաջ տանի Նրա աշխատանքը։ Բայց Էմման ավելին էր նրա համար: Ջոզեֆը սիրում էր նրան և ցանկանում էր ամուսնանալ նրա հետ։11

Դեկտեմբերին լրացավ Ջոզեֆի քսանմեկ տարին։ Նախկինում նա իրեն թույլ էր տվել տարուբերվել ուրիշների սպասելիքներով, ովքեր ցանկանում էին օգտվել իր պարգևից:12 Սակայն բլրի իր վերջին այցելությունից հետո նա գիտեր, որ թիթեղները ստանալու համար, նա պետք է ավելին անի, որպեսզի նախապատրաստվի։

Նախքան Հարմոնի վերադառնալը, Ջոզեֆը խոսեց ծնողների հետ։ «Ես որոշել եմ ամուսնանալ, – ասաց նա ծնողներին, – և եթե դուք դեմ չեք, օրիորդ Էմմա Սմիթը կլինի իմ ընտրությունը»։ Ծնողներին հաճելի էր նրա որոշումը, և Լյուսին հորդորեց նրան ամուսնանալուց հետո վերադառնալ ու ապրել իրենց հետ։13

Այդ ձմռանը Ջոզեֆը որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացրեց Էմմայի հետ, երբեմն փոխ առնելով Նայթերի կառք սահնակը, երբ ձյունը դժվարացնում էր դեպի Հեյլերի տուն ճամփորդությունը։ Սակայն Էմմայի ծնողները դեռևս չէին հավանում նրան և ընտանիքին դուր գալու Ջոզեֆի ջանքերը հաջողության չէին հասնում։14

1827թ․ հունվարին Էմման այցելեց Սթոուելների տուն, որտեղ նա և Ջոզեֆը կարող էին միասին հանդիպել ու չտեսնել Էմմայի ընտանիքի անդամների չմահավան հայացքները։ Այնտեղ Ջոզեֆը Էմմային առաջարկություն արեց, և սկզբում, Էմման կարծես անակնկալի եկավ։ Նա գիտեր, որ իր ծնողները դեմ կլինեին ամուսնությանը։15 Սակայն Ջոզեֆը նրան հորդորեց մտածել։ Նրանք կարող էին ամուսնանալ առանց ծնողների։

Էմման խոստացավ մտածել առաջարկի մասին։ Ջոզեֆի հետ ամուսնությունը կտխրեցներ իր ծնողներին, սակայն դա իր ընտրությունն էր, իսկ նա սիրում էր Ջոզեֆին։16


Կարճ ժամանակ անց՝ 1827թ․ հունվարի 18-ին, Ջոզեֆն ու Էմման ամուսնացան տեղի քաղաքացիական դատավորի տանը։ Այնուհետև նրանք գնացին Մանչեսթեր և սկսեցին բնակվել Ջոզեֆի ծնողների նոր տանը: Տունը հարմարավետ էր, սակայն Ջոզեֆ Սմիթ ավագը և Լյուսին շատ ծախսեր էին արել ու չկարողանալով վճարել պարտքը, կորցրել էին տունը։ Այժմ նրանք տունը վարձով էին վերցրել նոր տերերից։17

Սմիթներին հաճելի էր, որ Ջոզեֆն ու Էմման իրենց հետ են։ Սակայն տղայի աստվածային կոչումը անհանգստացնում էր նրանց։ Տարածքի բնակիչները լսել էին ոսկե թիթեղների մասին և երբեմն գնում էին փնտրելու այն։18

Մի օր Ջոզեֆը գործով գնացել էր քաղաք։ Երբ նա չվերադարձավ ընթրիքին, ծնողները սկսեցին անհանգստանալ նրա համար։ Նրանք ժամերով սպասում էին, չկարողանալով քնել։ Ի վերջո Ջոզեֆը բացեց դուռը և ուժասպառ եղած ընկավ աթոռին։

«Ինչո՞ւ ուշացար», հարցրեց հայրը։

«Այսօր իմ կյանքի ամենախիստ խրատը ստացա», ասաց Ջոզեֆը։

«Ո՞վ է քեզ խրատ տվել», տեղեկացավ հայրը։

«Տիրոջ հրեշտակը», պատասխանեց Ջոզեֆը։ «Նա ասաց, որ ես անփույթ եմ»։ Մորոնիի հետ հաջորդ հանդիպման օրը շուտով մոտենում էր։ «Ես պետք է վեր կենամ ու գործի անցնեմ», ասաց նա: «Ես պետք է զբաղվեմ այն գործերով, որ Աստված է պատվիրել ինձ անել»:19


Աշնան բերքից հետո Ջոսիա Սթոուելը և Ջոզեֆ Նայթը գործով եկել էին Մանչեսթերի շրջան: Երկու տղամարդն էլ գիտեին, որ Ջոզեֆի դեպի բլուր այց կատարելու չորրորդ տարին մոտ էր և ցանկանում էին իմանալ, թե արդյո՞ք Մորոնին վերջապես կվստահի նրան թիթեղները:

Տեղի գանձ որոնողները ևս գիտեին, որ Ջոզեֆի թիթեղները վերցնելու ժամանակը մոտ էր։ Նրանցից մեկը՝ Սամուել Լորենս անունով, վերջերս թափառել էր բլրի վրա՝ փնտրելով թիթեղները։ Մտավախություն ունենալով, որ Սամուելը կարող է խնդիրներ առաջացնել, սեպտեմբերի 21-ի երեկոյան Ջոզեֆը ուղարկեց իր հորը Սամուելի տուն, որպեսզի հետևի նրան և խոչընդոտի, եթե վերջինս բլուր գնալու ցանկություն ունենա:20

Ապա Ջոզեֆը նախապատրաստվեց, որ գնա թիթեղները վերցնելու։ Բլուր գնալու նրա տարեկան այցը պետք է լիներ հաջորդ օրը, սակայն գանձեր որոնողներից առաջ ընկնելու նպատակով նա պլանավորել էր բլուր հասնել կեսգիշերից կարճ ժամանակ անց, հենց սեպտեմբերի 22-ը սկսվելիս, երբ ոչ ոք չէր սպասում, որ նա դրսում կլինի:

Սակայն նա դեռևս պետք է թիթեղները պաշտպանելու ձև գտներ։ Երբ ընտանիքի անդամներից շատերը անկողին էին մտել, նա ցածր ձայնով հարցրեց մորը, թե արդյո՞ք նա ուներ որևէ սնդուկ։ Լյուսին սնդուկ չուներ և սկսեց մտահոգվել։

«Մի անհանգստացիր», ասաց Ջոզեֆը: «Ներկայումս առանց դրա էլ գործը կանեմ»։21

Շուտով եկավ Էմման, պատրաստ կառքը վարելու, և նրանք նստեցին Ջոզեֆ Նայթի սայլակառքն ու հեռացան մթության մեջ»։22 Ժամանելով բլրի մոտ, Էմման մնաց կառքում, իսկ Ջոզեֆը բարձրացավ լանջն ի վեր՝ դեպի այն վայրը, որտեղ թաքնված էին թիթեղները։

Հայտնվեց Մորոնին և Ջոզեֆը քարե արկղից հանեց ոսկե թիթեղներն ու տեսանողի քարերը։ Նախքան բլրից իջնելը, Մորոնին հիշեցրեց Ջոզեֆին, որ թիթեղները չպետք է ցույց տա ոչ ոքի, բացառությամբ նրանց, ում Տերը կնշանակի, խոստանալով, որ թիթեղները պաշտպանված կլինեն, եթե նա անի հնարավոր ամեն բան դրանք պահպանելու համար:

«Դու պետք է աչալուրջ լինես և արդարացնես վստահությունը, – ասաց նրան Մորոնին, – հակառակ դեպքում չար մարդիկ կհաղթեն քեզ, քանի որ նրանք տարբեր ծրագրեր ու նախագծեր են մտածելու, որ խլեն դրանք քեզանից։ Եվ եթե շարունակ ուշադիր չլինես, նրանք հաջողության կհասնեն»։23

Ջոզեֆը թիթեղներով իջավ բլուրն ի վար, սակայն կառքին չհասած, նա դրանք պահեց մի ծառի փչակում, որտեղ դրանք ապահով կլինեին, մինչև նա մի սնդուկ ձեռք բերեր։ Ապա նա գտավ Էմմային և արևածագին նրանք տուն հասան։24


Սմիթների տանը Լյուսին մտահոգված սպասում էր Ջոզեֆին ու Էմմային, մինչ նախաճաշ էր մատուցում Ջոզեֆ ավագին, Ջոզեֆ Նայթին և Ջոսիա Սթոուելին: Աշխատելիս նրա սիրտը արագ բաբախում էր, վախենալով, որ իր որդին կվերադառնա առանց թիթեղների:25

Քիչ անց Ջոզեֆը և Էմման տուն մտան։ Լյուսին նայեց, որ տեսնի, թե արդյոք թիթեղները Ջոզեֆի մոտ են, սակայն տեսնելով նրան ձեռնունայն, դողալով դուրս եկավ սենյակից։

Ջոզեֆը գնաց նրա ետևից։ «Մայրիկ, – ասաց նա, – մի անհանգստացիր»։ Նա տվեց մորը թաշկինակով փաթաթված մի առարկա։ «Կտորի միջով Լյուսին նկատեց, որ առարկան նման էր մի մեծ զույգ ակնոցի։ Դրանք Ուրիմ ու Թումիմն էին, տեսանող քարերը, որոնք Տերը պատրաստել էր թիթեղները թարգմանելու համար։26

Լյուսին խանդավառվեց: Ջոզեֆի ուսերից կարծես մի մեծ քար ընկավ: Բայց երբ նա միացավ մյուսներին, նա տխուր դեմք ընդունեց և սկսեց լուռ նախաճաշել: Ավարտելուց հետո նա գլուխը հենեց ձեռքերին: «Ես հուսախաբված եմ», ասա նա Ջոզեֆ Նայթին։

«Ինչ արած, – ասաց տարեց տղամարդը, – ցավում եմ»։

«Ես մեծապես հուսախաբված եմ», կրկնեց Ջոզեֆը՝ դեմքի արտահայտությունը փոխելով ժպիտի։ «Այն իմ սպասածից տա՛սն անգամ լավն է»։ Նա սկսեց նկարագրել թիթեղների չափերն ու քաշը և ոգևորությամբ խոսեց Ուրիմի ու Թումիմի մասին։

«Ես ցանկացած բան կարող եմ տեսնել, – ասաց նա։ «Զարմանահրաշ գործիք է»։27


Թիթեղները ստանալու հաջորդ օրը Ջոզեֆը աշխատանքի գնաց՝ մոտակա գյուղաքաղաքում ջրհոր վերանորոգելու, որպեսզի գումար վաստակի սնդուկի համար։ Այդ նույն առավոտյան, գործով Սմիթների տան մոտակա բլրով անցնելիս, Ջոզեֆ ավագը լսեց մի խումբ մարդկանց խոսակցություն, որոնք դավադրություն էին ծրագրում ոսկե թիթեղները գողանալու նպատակով։ «Թիթեղները մերն են լինելու, – բարձրաձայնեց նրանցից մեկը, – և ո՛չ Ջո Սմիթը, ո՛չ էլ դժոխքի դևերը մեզ չեն խանգարի։

Ջոզեֆ ավագը, անհանգստացած, վերադարձավ տուն ու պատմեց Էմմային։ Էմման ասաց, որ չգիտի, թե որտեղ են թիթեղները, բայց համոզված է, որ Ջոզեֆը պահել է դրանք։

«Այո, – համաձայնվեց Ջոզեֆ ավագը, – բայց հիշիր, որ մի փոքր բանի համար Եսավը կորցրեց իր օրհնությունն ու անդրանիկությունը։ Ջոզեֆի հետ նույնպես կարող է այդպես լինել»։28

Համոզվելու համար, որ թիթեղները ապահով են, Էմման հեծնեց ձին և անցավ մեկ ժամվա ճանապարհ, որպեսզի հասնի այն ագարակին, որտեղ Ջոզեֆն աշխատում էր։ Նա գտավ նրան ջրհորի մոտ՝ օրվա աշխատանքից ցեխի ու քրտինքի մեջ կորած: Լսելով վտանգի մասին՝ Ջոզեֆը նայեց Ուրիմի ու Թումիմի մեջ ու տեսավ, որ թիթեղները ապահով են։

Տանը Ջոզեֆ ավագը ետ ու առաջ էր քայլում բակում, ամեն րոպե նայելով ճանապարհին՝ մինչև տեսավ Ջոզեֆին ու Էմմային։

«Հայրիկ, – ասաց Ջոզեֆը, երբ նրանք հասան, – թիթեղներն անվտանգ են՝ պետք չէ տագնապել»։29

Սակայն գործելու ժամանակն էր։


Շտապելով բլուր՝ Ջոզեֆը գտավ փչակը, որտեղ պահել էր թիթեղները, վերցրեց ու զգուշությամբ փաթաթեց շապիկի մեջ։30 Ապա խորասուզվեց ծառերի մեջ՝ ճանապարհվելով տուն, աչքի առաջ ունենալով հնարավոր վտանգները։ Անտառը նրան ծածկում էր հիմնական ճանապարհից, սակայն լավ տեղ էր ավազակների թաքնվելու համար։

Թիթեղների ծանրության տակ Ջոզեֆը անցնում էր անտառով այնքան արագ, որքան հնարավոր էր։ Մի ընկած ծառ փակեց նրա ճանապարհը և երբ նա կանգ առավ, որ ծառի վրայով անցնի, մի հարված զգաց ետևից։ Ետ շրջվելով՝ նա տեսավ, թե ինչպես մի մարդ հրացանի կոթով իր վրա է գալիս։

Մի ձեռքով ամուր բռնած թիթեղները, մյուս ձեռքով Ջոզեֆը վայր գցեց տղամարդուն և մտավ ավելի խորը՝ թփուտների մեջ։ Մոտ կես մղոն էր անցել, երբ մի ուրիշ տղամարդ դուրս եկավ ծառի հետևից ու հարվածեց նրան հրացանի կոթով։ Ջոզեֆն այդ տղամարդուն ևս տապալեց և շարունակեց արագ վազել, փորձելով դուրս գալ անտառից։ Բայց շատ չանցած նրա վրա երրորդ մարդը հարձակվեց, ծանր հարված հասցնելով նրան, որից նա ճոճվեց։ Ուժ հավաքելով՝ Ջոզեֆը ողջ զորությամբ հարվածեց տղամարդուն և վազեց դեպի տուն։31

Հասնելով տուն՝ Ջոզեֆը ներս խուժեց դռնով, փաթաթած ծանրոցը թևի տակ։ «Հայրիկ, – գոչեց նա, – ես բերեցի թիթեղները»։

Տասնչորս տարեկան քույրը՝ Քեթրինը, օգնեց նրան ծանրոցը դնել սեղանին, մինչ ընտանիքի մյուս անդամները հավաքվեցին նրա շուրջ։ Ջոզեֆը, նկատելով, որ հայրը և փոքր եղբայրը՝ Վիլյամը, ուզում են բացել թիթեղները, կանգնեցրեց նրանց։

«Չե՞նք կարող տեսնել դրանք», հարցրեց Ջոզեֆ ավագը։

«Ոչ, – ասաց Ջոզեֆը։ – Ես չհնազանդվեցի առաջին անգամ, բայց մտադրված եմ հավատարիմ լինել այս անգամ»։

Նա ասաց, որ կարող են շոշափել ծածկված թիթեղները և Վիլյամը՝ նրա եղբայրը, վերցրեց ծանրոցը։ Այն քարից ծանր էր, և Վիլյամը նկատեց, որ այն գրքի էջերի նման շարժվող թերթեր ուներ։32 Ջոզեֆը իր ամենափոքր եղբորը՝ Դոն Կարլոսին, ուղարկեց, որ Հայրումից մի սնդուկ բերի, որը իր կնոջ՝ Ջերուշայի հետ, բնակվում էր փողոցի մյուս կողմում։

Շուտով Հայրումը եկավ և երբ թիթեղները ապահով դրվեցին արկղի մեջ, Ջոզեֆը ընկավ մոտակա մահճակալին ու սկսեց իր ընտանիքին պատմել անտառի տղամարդկանց մասին։

Խոսելիս նա նկատեց, որ ձեռքը ուժեղ ցավում է։ Այդ հարձակումներից մեկի ժամանակ նրա բութ մատը դուրս էր ընկել։

«Պետք է դադարեմ խոսել, հայրիկ, – ասաց նա հանկարծ, – և թողնեմ, որ մատս տեղը գցես»։33

Հղումներ

  1. Agreement of Josiah Stowell and Others, Nov. 1, 1825, in JSP, D1:345–52.

  2. Smith, Biographical Sketches, 91–92; Oliver Cowdery, “Letter VIII,” LDS Messenger and Advocate, Oct. 1835, 2:200–202; Joseph Smith History, 1838–56, volume A-1, 7–8, in JSP, H1:234 (draft 2); Smith, On Mormonism, 10. Topic: Treasure Seeking

  3. Agreement of Josiah Stowell and Others, Nov. 1, 1825, in JSP, D1:345–52.

  4. Pratt, Autobiography, 47; Burnett, Recollections and Opinions of an Old Pioneer, 66–67; Woodruff, Journal, July 4, 1843, and Oct. 20, 1855; Emmeline B. Wells, “L.D.S. Women of the Past,” Woman’s Exponent, Feb. 1908, 36:49; Joseph Smith III, “Last Testimony of Sister Emma,” Saints’ Herald, Oct. 1, 1879, 289; see also Staker and Ashton, “Growing Up in the Isaac and Elizabeth Hale Home”; and Ashurst-McGee, “Josiah Stowell Jr.–John S. Fullmer Correspondence,” 108–17.

  5. Baugh, “Joseph Smith’s Athletic Nature,” 137–50; Pratt, Autobiography, 47; Burnett, Recollections and Opinions of an Old Pioneer, 66–67; Recollections of the Pioneers of Lee County, 96; Youngreen, Reflections of Emma, 61, 67, 65, 69; Emmeline B. Wells, “L.D.S. Women of the Past,” Woman’s Exponent, Feb. 1908, 36:49.

  6. Joseph Smith History, 1838–56, volume A-1, 8, in JSP, H1:234 (draft 2); Smith, Biographical Sketches, 92; Bushman, Rough Stone Rolling, 51–53; Staker, “Isaac and Elizabeth Hale in Their Endless Mountain Home,” 104.

  7. Joseph Smith History, 1838–56, volume A-1, 7–8, in JSP, H1:234–36 (draft 2); Knight, Reminiscences, 2; Joseph Smith III, “Last Testimony of Sister Emma,” Saints’ Herald, Oct. 1, 1879, 290.

  8. William D. Purple, “Joseph Smith, the Originator of Mormonism,” Chenango Union, May 2, 1877, [3]; see also An Act for Apprehending and Punishing Disorderly Persons (Feb. 9, 1788), Laws of the State of New-York (1813), 1:114. Topic: Joseph Smith’s 1826 Trial

  9. “Mormonism—No. II,” Tiffany’s Monthly, July 1859, 169.

  10. Knight, Reminiscences, 2.

  11. Lucy Mack Smith, History, 1844–45, 96; see also Knight, Reminiscences, 2.

  12. See “The Original Prophet,” Fraser’s Magazine, Feb. 1873, 229–30.

  13. Lucy Mack Smith, History, 1845, 97.

  14. Knight, Reminiscences, 2; Joseph Smith III, “Last Testimony of Sister Emma,” Saints’ Herald, Oct. 1, 1879, 289.

  15. Joseph Smith III, “Last Testimony of Sister Emma,” Saints’ Herald, Oct. 1, 1879, 289; Joseph Smith History, 1838–56, volume A-1, 8, in JSP, H1:236 (draft 2).

  16. Joseph Smith III, “Last Testimony of Sister Emma,” Saints’ Herald, Oct. 1, 1879, 290; Joseph Lewis and Hiel Lewis, “Mormon History. A New Chapter, about to Be Published,” Amboy Journal, Apr. 30, 1879, 1; see also Oliver Cowdery, “Letter VIII,” in LDS Messenger and Advocate, Oct. 1835, 2:201.

  17. Joseph Smith History, 1838–56, volume A-1, 8, in JSP, H1:236 (draft 2); Lucy Mack Smith, History, 1844–45, book 4, [11]–[12]; book 5, [1]–[3]. Topic: Sacred Grove and Smith Family Farm

  18. “Mormonism—No. II,” Tiffany’s Monthly, July 1859, 167–68.

  19. Lucy Mack Smith, History, 1844–45, book 5, [4]–[6].

  20. Knight, Reminiscences, 2.

  21. Lucy Mack Smith, History, 1844–45, book 5, [6].

  22. Lucy Mack Smith, History, 1845, 105.

  23. Lucy Mack Smith, History, 1844–45, book 6, [1].

  24. “Mormonism—No. II,” Tiffany’s Monthly, June 1859, 165–66; Lucy Mack Smith, History, 1844–45, book 5, [6].

  25. Lucy Mack Smith, History, 1844–45, book 5, [6]–[7]; Knight, Reminiscences, 2.

  26. Lucy Mack Smith, History, 1844–45, book 5, [7]–[8].

  27. Knight, Reminiscences, 2–3; Joseph Smith History, 1838–56, volume A-1, 5, in JSP, H1:222 (draft 2); see also Alma 37:23.

  28. Lucy Mack Smith, History, 1844–45, book 5, [8]–[10]; “Mormonism—No. II,” Tiffany’s Monthly, Aug. 1859, 166; Smith, Biographical Sketches, 103; see also Genesis 25:29–34.

  29. Lucy Mack Smith, History, 1844–45, book 5, [10] and adjacent paper fragment.

  30. Lucy Mack Smith, History, 1844–45, book 5, [11]. Topic: Gold Plates

  31. Lucy Mack Smith, History, 1844–45, book 5, [11].

  32. “The Old Soldier’s Testimony,” Saints’ Herald, Oct. 4, 1884, 643–44; Salisbury, “Things the Prophet’s Sister Told Me,” 1945, Church History Library; Ball, “The Prophet’s Sister Testifies She Lifted the B. of M. Plates,” 1954, Church History Library; Smith, William Smith on Mormonism, 11; Lucy Mack Smith, History, 1844–45, book 5, [11]; Joseph Smith III, “Last Testimony of Sister Emma,” Saints’ Herald, Oct. 1, 1879, 290.

  33. Lucy Mack Smith, History, 1844–45, book 5, [11]–[12]. Topic: Lucy Mack Smith