Հարցեր և պատասխաններ
«Ես շատ կարևոր որոշումներ ունեմ կայացնելու։ Ինչպե՞ս ստանամ անձնական հայտնություն» հարցի պատասխաններ:
«Ուսումնասիրիր դրական և բացասական կողմերը և ընտրիր, թե ինչն է համահունչ Աստծո հետ: Մի մոռացիր աղոթել որոշում կայացնելուց առաջ, ընթացքում և հետո: Հոգին կհաստատի ձեզ, թե ինչն է ճիշտ»:
Լեյնա Ս․, 16 տարեկան, Յուտա, ԱՄՆ
«Աղոթքը և սուրբ գրությունների ընթերցանությունը 100% կօգնի։ Սուրբ գրություններն ասում են․ «խնդրեք և պիտի ստանաք»։ Այսպիսիով՝ խնդրի՛ր։ Ապա աշխատիր այդ ուղղությամբ։ Հիշի՛ր, որ Տերը միշտ կապահովի»
Պարկեր Բ․, 16 տարեկան, Կալիֆորնիա, ԱՄՆ
«Հարցրու Երկնային Հորը և կարդա Նրա խոսքերը։ Ուշադրությամբ հետևիր, թե ինչպես է Սուրբ Հոգին խոսում քեզ հետ՝ գրի առնելով հուշումներ ամեն օր, և դու կգտնես օրինաչափություններ, թե ինչպես ես ստանում անձնական հայտնություն։
Կալեբ Ա․, 18 տարեկան, Հյուսիային Կարոլինա, ԱՄՆ
«Մորմոնի Գիրքը մեզ տրված լավագույն գործիքներից է՝ անձնական հայտնություն ստանալու համար։ Մենք կարող ենք սովորել հնագույն մարգարեների օրինակներից»:
Ջաո Կ․, 19 տարեկան, Սան Պաոլո, Բրազիլիա
«Երբեմն պատասխանները չեն գա միանգամից, իսկ երբեմն կգան։ Երբեմն պատասխանը գալիս է յուրահատուկ զգացումի տեսքով կամ երգի, որը լսել ես եկեղեցում։ Ընտանիքդ և վստահելի ընկերներդ նույնպես կարող են լավ խորհուրդ տալ»։
Անաբել Վ., 12 տարեկան, Յուտա, ԱՄՆ